Այսօր խանութներում առաջարկվում է դեմքի կրեմների եւ կոսմետիկ այլ քսուքների մի այնպիսի բազմազանություն, որ կարելի է պարզապես շփոթվել ու խճճվել ընտրություն կատարելիս: Փորձենք օգնել Ձեզ այդ դժվար գործում' մատնանշելով մի քանի առանցքային խնդիրներ, որոնց արժի ուշադրություն դարձնել:
• Կրեմի տուփի լավագույն ձևը պլաստմասե երկարավուն անոթն է, որի մեջ քսուքը ավելի լավ է պաշտպանված միկրոբներից: Եթե այնուամենայնիվ ընտրել եք այլ տիպի փաթեթավորմամբ կրեմ, ապա օգտագործման ողջ ընթացում մի հանեք կափարիչի տակ փակցված պոլիէթիլենային կամ պլաստմասե շերտը, քանի որ այն ունի պաշտպանիչ նշանակություն:
• Հիշեք' կրեմը չպիտի պարունակի խառնուրդներ, օտար մարմիններ, կոշտ մասսա, կրիստալներ: Մակերևույթին չպիտի լինի աչքի ընկնող դեղին փառ կամ կուտակված ջուր:
• Ուշադրություն դարձրեք , թե կա արդյոք տուփի վրա ամբողջական ինֆորմացիա ապրանքի մասին: Պարտադիր է, որ տուփի վրա գրված լինի ոչ միայն կրեմի բաղադրությունը, այլև ուրիշ տեղեկություններ, օրինակ՝ օգտագործման ժամկետը, սերտիֆիկացումը, արտադրող ընկերության հեռախոսահամարն ու հասցեն, օգտագործման ամենաընդունելի ձևը, ընդ որում՝ իրեն հարգող ցանկացած ընկերւթյուն վերոնշյալ ինֆորմացիան պիտի Ձեզ տրամադրի ոչ միայն իր լեզվով:
• Եթե տոփի վրա բաղադրության փոխարեն գրված է, օրինակ, «պատրաստված է հին, տնական բաղադրատոմսով», ապա ռիսկի մի դիմեք գնել այդ ապրանքը:
• Աշխատեք ընտրել կրեմ հնարավրինս թույլ հոտով:
• Ընտրեք քիչ յուղայնությամբ քսուք, որպեսզի չխցանեք դեմքի օդափոխանակությունն ապահովող ծակոտիները:
• Խուսափեք 3 և ավել տարի օգտագործման ժամկետ ունեցող քսուքներից:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։