Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սննդակարգ՝ առողջ ատամների համար

14.06.2012

Միայն պատկերացրեք, թե ինչքան են մեր ատամներն «աշխատում» ամբողջ կյանքի ընթացքում: Ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ, թթուներ. օրգանիզմին առողջ սնունդ մատակարարելու համար անհրաժեշտ են առողջ ատամներ: Մասնագետները կարծում են, որ ատամների առողջության ամենագլխավոր թշնամին ածխաջրերն են: Դրանք կենսատու էներգիայի աղբյուր են: Ածխաջրերով հարուստ են բոլոր մրգերը, բանջարեղենները, մեղրը, կաթը, հացը, կարտոֆիլը, բրինձը և բոլոր հացահատիկները: Իհարկե, անհնար է զրկել քեզ այս ամենից, ինչպես նաև գեղեցիկ և առողջ ատամներից: Պարզապես պետք է կանոնավոր հետեւել մի քանի խորհուրդների:

Սնվեք կարգավորված: Կերեք ամեն ինչ, բայց քիչ քանակությամբ: Չէ որ օրգանիզմը և ատամները նույնպես ամբողջական սննդի կարիք ունեն: Ձեր սննդակարգում պետք է լինի ինչպես բուսական, այնպես էլ կենդական սնունդ: Սնունդը պետ ք է լավ և երկար ծամել:
Փքաբլիթներ, կեքսեր, տորթեր. այս ամենը կարիեսի հարուցիչներ են, նրանք քայքայում են էմալը: Օրգանիզմի համար օգտակար մրգերը, չրերը, հյութերը դառնում են վտանգավոր շաքարի հետ օգտագործելիս: Դրա համար նախապատվությունը տվեք ելակին, և ոչ թե ելակի ջեմին, բնական հյութին, այլ ոչ թե կոմպոտին, չամիչին,այլ որ թե չամչով շոկոլադին:

Օրվա ընթացքում անընդհատ մի ծամեք: Կրեկերները, չիփսերը, կոնֆետները, որոնք ուղղակի հաճույքի համար եք ուտում, բացառեք: Հաճախակի սնվելը նույնպես բերում է էմալի քայքայման: Թույլ տվեք ատամներին հանգստանալ: Այդ դադարը պետք է լինի 1-2 ժամ:

Ուտելիքները կերեք գոլ վիճակում: Պետք չէ սնվել շատ տաք կամ շատ սառը սնունդով: Հատկապես վտանգավոր են ատամների առողջության համար ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները: Օրինակ' պաղպաղակը տաք սուրճի հետ շատ համեղ է, բայց վնասակար:

Շատ օգտակար է ատամների համար ամեն անգամ սնվելուց հետո բերանը ողողելը: Ավելի լավ է իհարկե լվանալ ատամները ամեն անգամ սնունդ օգտագործելուց հետո, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է:

Ամեն օր կերեք 1-2 հատ հում գազար կամ պինդ խնձոր: Դա մեխանիկորեն ատամների մաքրում կլինի, իսկ լնդերի համար' մերսում: Կերեք նեխուր, արախիս, բայց ոչ շաքարի կամ աղի հետ:

Եվ ամենակարևորը' մաքրեք ատամները օրվա ընթացքում ամենաքիչը 2 անգամ: Տարվա մեջ ամենաքիչը երկու անգամ էլ այցելեք ատամնաբույժին, անգամ եթե առողջ են ատամները եւ Ձեզ չեն անհանգստացնում:

Դիտվել է 10031 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-07-2026 10:01
Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հայտարարել է «Էմմի» մրցանակի թեկնածուների անունները: Այս տարի մրցանակի համար կրկին կմրցեն ամենանշանավոր նոր շոուները և արդեն իսկ հանդիսատեսի կողմից սիրվածները՝ «Յոթ թագավորությունների ասպետներ»-ից մինչև «Սպանություններ մեկ շենքում»–ը: Բացարձակ առաջատարը դարձել է «Փիթը» ՝ ստանալով 25 անվանակարգերում առաջադրումներ, որոնցից 13-ը՝ դերասանական արվեստի համար։
10-07-2026 09:06
Մասնագետների խոսքով՝ շոգ եղանակին ձմերուկը լավ միջոց է օրգանիզմի հեղուկի պաշարները լրացնելու համար։ Բացի այդ, այն հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից և նպաստում է տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը։ Ձմերուկը նաև պարունակում է վիտամին A (ռետինոլ), վիտամին C, կալիում, մագնիում և ցիտրուլին։ Առողջ մեծահասակների համար ձմերուկի օգտագործման խիստ սահմանափակումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում օրական օգտագործել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ՝ ըստ նախասիրության։ Երեխաների սննդակարգում ձմերուկը պետք է ընդգրկել աստիճանաբար՝ սկսած մեկ տարեկանից։
09-07-2026 10:45
Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48
Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52
Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2026
Դիտվել է 901 անգամ
07.07.2026
Դիտվել է 409 անգամ
08.07.2026
Դիտվել է 316 անգամ
09.07.2026
Դիտվել է 267 անգամ
10.07.2026
Դիտվել է 256 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster