Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

«Բոբ» սանրվածքի ամենանորաձև 4 տարբերակները

09.06.2012

«Բոբ» սանրվածքը նորաձևություն է մտել շնորհիվ ֆրանսիացի դիզայներ Անտուան դը Պարիի: Առաջին անգամ ցուցադրվել է 1909-ին, և միանգամից գրավել է տղամարդկանց ուշադրությունը, ինչո՞ւ, որովհետև մինչ այդ տղամարդիկ կարծում էին, թե գեղեցիկ են միայն երկար վարսերով կանայք, իսկ սկսած այդ պահից հասկացան' կարճ մազերը կարող են շատ ավելի սեքսուալ ու գայթակղիչ լինել:

«Բոբ» սանրվածքը միանգամից չընդունվեց: Ասում են' սկզբում, որոշ գեղեցկության սրահներ պարզապես անպատվաբեր էին համարում նման վարսահարդարումը ու հրաժարվում էին անել դա, իսկ կանայք, ովքեր «ռիսկի էին դիմում» ու նման կերպ կտրում մազերը, հաճախ կանգնում էին աշխատանքից հեռացվելու վտանգի առաջ:

Սակայն ժամանակները փոխվեցին, և սկսած հայտնի դիզայներ Կոկո Շանելից, «Բոբ» կտրվածքի առավելությունները գնահատվեցին ըստ արժանվույն:

Այսօր Ձեզ ենք ներկայացնում այս բավական ունիվերսալ սանրվածքի ամենանորաձև 4 տարբերակները:


Դասական «Բոբ»

Առանց մազափնջի դասական բոբը չափազանց գեղեցիկ է, նրա առաջին առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս բիզնես լեդիներին աշխատանքի գնալիս պարզապես կլոր սանրի մեկ հարվածով լուծել հարդարման խնդիրը, իսկ երեկոյան դրան կարելի է հաղորդել մի քիչ անփույթ տեսք ու հանգիստ գնալ ցանկացած երեկույթի:


Անհավասար «Բոբ»

Սա թերևս ամենանորաոճ տարբերակն է, որ կսազի ցանկացած տիպի դիմագծերով կնոջ ու կերպարին կհաղորդի խորհրդավորություն: Այն կարճ է վզի մոտ և աստիճանաբար, գալով դեպի դեմքը, երկարում է: Ընդ որում' կարելի է նաև անհավասար դարձնել մազերը գլխի երկու կողմերում, այսինքն՝ մի մասում մազերը թողնել ավելի երկար' մինչև ուսը, իսկ մյուս մասում' ավելի կարճ:


Ռետրո «Բոբ»

Փոքրիկ մազափնջով, ներքևի մասում հավասար ռետրո ոճի «Բոբ» -երը կրկին նորաձև են: Ի տարբերություն 70-ականների, այսօր խորհուրդ է տրվում նման կտրվածքի դեպքում մազերի ծայրերին թեթևակի ալիքներ ստանալ:


Ջազ «Բոբ»

Նման վարսահարդարման դեպքում առաջին պլանում է մազափունջը: Որքան կարճ է այն, այնքան լավ: Ցանկալի է մազափունջը թեքել ու սահուն անցկացնել մնացած մազերի մեջ:

Դիտվել է 11431 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 692 անգամ
15.05.2024
Դիտվել է 207 անգամ
17.05.2024
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster