Դժվար թե մարդկային զգացմունքների զինանոցում գտնվեն ավելի ուժեղ ու վառ զգացողություններ, քան սերն ու կիրքն են: Նրանք միշտ միասին են, ու երբեմն շատ դժվար է հասկանալ՝ զգացածդ սեր է, թե կիրք: Բացատրական բառարաններում կիրքը մեկնաբանվում է որպես «մարդկային ուժեղ ցանկություն ինչ-որ բանի նկատմամբ, երբեմն նաև բնազդային զգացում»:
Կրքի պահին երակներում կարծես երջանկության, վախի, անհանգստության կոկտեյլ է: Կոկտեյլի մեջ երբեմն այնքան շատ բաղադրիչներ են լինում, որ դժվար է գուշակել, թե ինչ համ եք զգում: Այնպես էլ կրքի մեջ. բոլոր զգացողությունները խառնվում են իրար, երբեմն էլ կիրքը խառնում եք սիրո հետ: Նոր ու անբացատրելի ուժեղ ցանկություն է առաջանում, ասենք՝ նկարելու, առավոտյան վազելու, կենդանիներ կերակրելու և այլն: Մեծ ցանկություն եք ունենում Ձեր կրքի առարկային շատ մոտ լինելու: Երբեմն այդ ցանկությունը դառնում է կպչունություն:
Հոգեբանները նշում են, որ կրքի հիմքը ֆիզիոլոգիական գրգռվածությունն է: Չէ որ կիրքն է ծնում բուռն սեռական կյանք, և վերջապես, սեքսը կրքի ամենաուժեղ դրսևորումն է: Իսկ մյուս՝ ավելի «մեղմ» դրսևորումն անընդհատ «կպչուն» լինելն է զուգընկերոջը հաղորդագրությունների, զանգերի, սոցցանցերի միջոցով:
Կրքի ժամանակ օրգանիզմում առաջանում է էյֆորիա, բարձրանում է սերոտոնին և դոֆամին հորմոնների մակարդակը:
Իսկ ինչպես տարբերակել կիրքը սիրուց: Շատ հեշտ: Եթե այն զգացմունքը, որ Դուք եք զգում, սեր է, ապա խելամտորեն և հարգանքով եք վերաբերվում Ձեր ընկերոջը: Նրա հետաքրքրություններն ու ցանկությունները Ձերինից ոչ պակաս կարևոր են: Եվ այս ամենը Ձեր գործողությունների և խոսքերի մեջ հետք է թողնում: Դուք Ձեր ազատ ժամանակը տրամադրում եք սիրելիին, նրա հետ անցկացնում ողջ օրը: Եթե նույնիսկ ինչ-որ հարցում Դուք համամիտ չեք նրա հետ, ապա փորձում եք գալ ընդհանուր հայտարարի: Այսպիսի հարաբերությունները երկար են ապրում, նույնիսկ մինչև կյանքի վերջ: Այս ամենը հնարավոր է լինում, որովհետև Ձեզ հետ լինում է սիրո արբանյակը:
Կիրքն իրեն լրիվ այլ կերպ է պահում: Սիրո նման կիրքն էլ է ազդում մարդու պահվածքի վրա: Սակայն, եթե սիրո ժամանակ առաջին հորիզոնականում սիրելիի զգացմունքներն ու ցանկություններն են, ապա այս դեպքում առաջ է մղվում սեփական «ես»-ը: Ամեն ինչ անում եք սեփական ցանկությունները բավարարելու համար:
Եթե սիրում եք, ապա զգում եք նաև կիրք, իսկ ահա կրքի դեպքում սերն ընդհանրապես պարտադիր չէ:
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։