Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025

Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Հոգեբաններն այլ կերպ են կարծում, իսկ վիճակագրությունն ինքնին բավականին խոսուն է։ Մասնագետները կարծում են, որ դավաճանության համար միշտ մեղավոր է դավաճանած անձը՝ անկախ դրա դրդպատճառներից։
Ամուսնական դավաճանության հիմնական պատճառներն են սեռական և հուզական անբավարարվածությունը, հաղորդակցման խնդիրները և զուգընկերների օտարացումը: Ավելին, այս հարցում հետաքրքիր է նաև վիճակագրությունը. 45-59 տարեկան և 60 տարեկան ու բարձր տարիքային խմբում տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում իրենց զուգընկերուհիներին: Սակայն 18-24 տարեկան և 25-34 տարեկան տարիքային խմբում կանայք ավելի հաճախ են դավաճանում:

«Եթե կինը դավաճանում է, մեղավորը տղամարդն է» արտահայտությունն ընդհանրացում է, որը կարող է արտացոլել որոշակի տեսակետ, բայց համընդհանուր ճշմարտություն չէ: Դավաճանությունը բարդ գործողություն է, և դրա պատասխանատվությունը հիմնականում կրում է այն կատարած անձը՝ անկախ սեռից:
Այնուամենայնիվ, արժե անդրադառնալ մի քանի տեսանկյունների:

Ինչո՞ւ են ոմանք այդպես կարծում

300x400

1. Անբավարարվածություն հարաբերություններից. Երբեմն այդ մոտեցումը կապվում է այն հանգամանքի հետ, որ կինը դավաճանել է, քանի որ տղամարդն անհրաժեշտ ուշադրություն չէր դարձնում նրան, հուզականորեն հասանելի չէր, չէր աջակցում կամ անտարբեր էր։

2. Անհավատարմության հուզական բնույթը. Միջին հաշվով, կանանց դավաճանությունն ավելի հաճախ էմոցիոնալ դրդապատճառներով է պայմանավորված (ի տարբերություն տղամարդկանց անհավատարմության, որը հաճախ ֆիզիկական դրդապատճառներ ունի), ուստի մարդիկ հակված են փնտրել թաքնված պատճառները՝ այդ թվում՝ զուգընկերոջ վարքագծում։

3. Պահպանողական հայացքներ. Կան մշակութային մոդելներ, որոնցում տղամարդը «պատասխանատու է ընտանիքում ամեն ինչի համար», այդ թվում՝ կնոջ երջանկության։ Հնարավոր է՝ այստեղից էլ ծագել է այս արտահայտությունը։

Ինչ է տեղի ունենում իրականում

• Դավաճանությունն ընտրություն է։ Հարաբերություններում ինչ խնդիրներ էլ լինեն, մարդը միշտ ունի ընտրություն՝ քննարկել, փոխզիջման գնալ, բաժանվել։ Դավաճանությունն անձնական պատասխանատվություն է։

• Երկու զուգընկերներն էլ կարող են խնդիրների պատճառ լինել, բայց ոչ դավաճանությունը։ Հարաբերություններում խնդիրների առկայությունը համատեղ պատասխանատվություն է։ Դավաճանությունը՝ ոչ։

• Մեկ կողմին մեղադրելը չափազանց պարզեցնում է իրականությունը։ Հարաբերությունները հաճախ բարդ դինամիկա են։ Երբեմն դավաճանությունը հետևանք է, երբեմն՝ բաժանման պատճառ։

Որն է առողջ մոտեցումը

Հոգեբանները խորհուրդ են տալիս մեղավող փնտրելու փոխարեն, ավելի լավ է հարցնել.

• Ի՞նչը սխալ գնաց հարաբերություններում։
• Ինչո՞ւ զուգընկերներից մեկը դավաճանությունն ընտրեց որպես ելք։
• Հնարավո՞ր էր սա կանխել այլ կերպ։

Եկեք կնոջ անհավատարմությունը դիտարկենք հոգեբանական տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչու դա կարող է տեղի ունենալ, և որ դեպքերում տղամարդը կարող է անուղղակիորեն պատասխանատու լինել՝ ոչ թե այն իմաստով, որ նա «մեղավոր» է, այլ որպես հարաբերությունների ընդհանուր համակարգի մաս։

Կանանց անհավատարմության հոգեբանությունը. ո՞րն է հիմքը

300x400

Կանանց անհավատարմությունն ավելի հաճախ զգացմունքային է, քան տղամարդկանցը։ Հոգեբանները նշում են մի քանի տարածված պատճառներ.

1. Հուզական անբավարարվածություն

Կնոջը կարող է պակասել՝

• ուշադրություն, աջակցություն,
• հուզական մտերմություն,
• անհրաժեշտության զգացում, ճանաչում։

Կինը կարող է այլ տեղ փնտրել այն, ինչն իրեն պակասում է տանը՝ ոչ այնքան սեքս, որքան ջերմություն, ուշադրություն, հոգատարություն։ Սա արդարացում չէ, այլ բացատրություն։

2. Միայնության զգացում հարաբերություններում

Պարադոքս է, բայց նույնիսկ ամուսնության մեջ կինը կարող է միայնակ զգալ, հատկապես, եթե՝

• տղամարդը հուզականորեն փակ է,
• նա անընդհատ զբաղված է՝ անտեսելով նրա հուզական կարիքները,
• խորը մակարդակում հաղորդակցություն չկա։

Նման դեպքերում կինը կարող է հանդիպել մի մարդու հետ, ով «լսում» է իրեն, և սա դառնում է հուզական դավաճանության սկիզբ։

3. Ցածր ինքնագնահատական և ինքնահաստատման որոնում

Եթե կինը իրեն ցանկալի, գեղեցիկ, նշանակալի չի զգում, նա կարող է սկսել փնտրել իր արժանիքների հաստատումն այլ տղամարդկանց աչքերում։ Երբեմն դավաճանությունը միջոց է իրեն «ապրող», անհրաժեշտ, գրավիչ զգալու համար։

4. Վրեժ կամ արձագանք դավաճանությանը

• Եթե տղամարդն է առաջինը դավաճանել։
• Եթե նա հուզականորեն կամ ֆիզիկապես նվաստացրել է կնոջը։

Սա ռեակտիվ դավաճանություն է՝ ցավի կամ վրեժխնդրության դրսևորում։

5. Ռոմանտիկ կախվածություն կամ մանկամիտ անձնավորություն

Որոշ կանայք հոգեբանական հակում ունեն դեպի նորույթը, դրաման, կրքը, որը դուրս է մղում կայունությունը: Սա կարող է պայմանավորված լինել.

• հասուն հարաբերությունների մոդելի բացակայությամբ.
• անձի խանգարումներով (օրինակ՝ անձի սահմանային խանգարում):

Ե՞րբ կարող է տղամարդը «անուղղակիորեն մեղավոր» լինել

300x400

– Եթե նա հետևողականորեն անտեսել է հարաբերությունները, ուշադրություն չի դարձրել այն ազդանշաններին, որ «ինչ-որ բան այն չէ»։

– Եթե նա հուզականորեն հասանելի չի եղել, չի խոսել իր զուգընկերուհու հետ, «կամուրջ» չի կառուցել իրենց միջև։

– Եթե նա թունավոր կերպով է վարվել՝ մանիպուլյացիա, անտեսում, քննադատություն, ծաղր, դավաճանություն իր կողմից։

Բայց վերը նշվածը չի նշանակում, որ տղամարդը մեղավոր է կնոջ դավաճանության մեջ. նա մեղավոր է հարաբերությունները քանդելու մեջ, եթե դա տեղի է ունեցել։ Իսկ դավաճանության համար ամեն մեկն ինքնուրույն է պատասխանատու։

Ինչպե՞ս հաղթահարել

300x400

Եթե դավաճանություն է տեղի ունեցել, հոգեբանական մոտեցումը ենթադրում է ոչ թե մեղադրել, այլ՝

• հասկանալ հիմքում ընկած պատճառները,
• տեսնել, թե որտեղ է խզվել զուգընկերների միջև կապը,
• հարց տալ՝ ի՞նչ անել հաջորդիվ։ Փրկե՞լ, թե՞ բաժանվել։

Այսպիսով, դավաճանությունը ախտանիշ է։ Երբեմն դա բաժանման ախտանիշ է, երբեմն՝ անձնական ներքին հակասությունների դրսևորում։ Մեղավորը «տղամարդը» կամ «կինը» չէ, այլ անհասունությունը, անգործությունը, բաց խոսելու անկարողությունը և խնդիրներն անտեսելը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3924 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1067 անգամ
20.10.2026
Դիտվել է 265 անգամ
21.10.2026
Դիտվել է 211 անգամ
22.10.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster