Ռուսաստանում կինը հարեւանուհուց վրեժ է լուծել' խազելով նրա ավտոմեքենան
03.02.2012
Ռուսաստանում' Ստրեժևում, ձերբակալվել է մի կին' ուրիշի ունեցվածքին միտումնավոր վնաս հասցնելու մեղադրանքով: Կնոջը ձերբակալել են նախօրեին ստացված բողոքի հիման վրա, որ ներկայացրել էր ձերբակալվածի հարևանուհին: Նա հայտնել է ոստիկանությանը, որ իր ավտոմեքենան ինչ-որ մեկը միտումնավոր խազել է: Պարզվել է, որ երկու հարեւանուհիների միջեւ տարիներ շարունակ քինախնդիր հարաբերություններ են եղել, և նրանցից մեկը որոշել է, տան բանալիով խազելով հարևանուհու մեքենան, լուծել իր վրեժը: Նա նպատակն իրագործել է երեկոյան, երբ զբոսնելիս է եղել իր շնիկի հետ: Դիտվել է 2481 անգամ
|