Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Տատուաժ անելիս մեծ դեր ունի նաև կանանց իմացությունը և գրագիտությունը»․ Էննի

24.02.2020

Այսօր կխոսենք շատ արդիական դարձած դրսևորումներից մեկի՝ տատուաժի մասին։ Ի՞նչ է այն, ի՞նչ խնդիր է լուծում, որո՞նք են առավելությունները և վտանգները։

Այս հարցերի շուրջ է մեր զրույցը «World of Annie micropigmentation studio»-ի հիմնադիր տնօրեն, Հոնքերի միկրոբլեյդինգի 2019 թվականի երևանյան միջազգային մրցութի հաղթող, միջազգային որակավորմամբ տատուաժի մասնագետ Էննի Ավդալյանի հետ։


600x580

-Տատուժը գնալով մեծ տարածում է գտնում։ Ո՞ր դեպքերում են կանայք դիմում ձեր ծառայությանը։

-Այսօր տատուաժի օգնությանը դիմում է կանանց զգալի մասը։ Այն միկրոպիգմենտացնող պրոցեդուրա է, որը հնարավորություն է տալիս առժամանակ ունենալ մշտական դիմահարդարում, լինել խնամված առանց մեծ ջանքերի և զգալիորեն խնայել ժամանակը։ Տատուաժ կատարում են հոնքերի, շուրթերի և աչքերի շրջանում։ Ընդ որում, այն կատարման տեխնիկաների տարբերակումներ նույնպես ունի՝ փոշեդրում, միկրոբլեյդինգ (հոնքերի շրջանում՝ մազիկների տեսքով)։ Պրոցեդուրայից օգտվում են տղամարդիկ ևս։

600x580600x580

 -Տատուաժն ունի՞ հակացուցումներ, և չի՞ վնասում արդյոք մաշկը։

 -Պրոցեդուրան հակացուցումներ միանշանակ ունի, քանի որ այն  համարվում է գրեթե փոքրիկ բժշկական միջամտություն, ուստի անհրաժեշտ է, որ  մասնագետը դրսևորի մեծ պատասխանատվություն, ինչպես նաև խիստ կարևոր է հետպրոցեդուրային շրջանը, որին պետք է լրջորեն հետևի հաճախորդը։

600x580

Հիմնական հակացուցումներից նշեմ մի քանիսը. ինսուլինային կախվածություն (շաքարային դիաբետ), հղիություն, լակտացիա (կրծքով կերակրում ), օնկոլոգիա, քիմիաթերապիա, հորմոնաթերապիա, դաշտանային ցիկլ, արյան ցածր մակարդելիություն, արյան բարձր ճնշում։ Հակացուցումները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում։ Մասնագետին դիմելիս և արդեն գրանցվել ցանկանալիս, հակացուցումների ցանկն ուղարկվում է հաճախորդին, որպեսզի վերջինս կարդա, ծանոթանա, որևէ խնդրի դեպքում խորհրդակցի, ու միայն անվնաս լինելու դեպքում պրոցեդուրայի համար օր և ժամ նշանակի։ Չէ՞ որ ամենագլխավորը հաճախորդի անվտանգությունն ու առողջությունն են։

600x580600x580

-Իսկ վերքեր առաջանալու վտանգ կա՞, ե՞րբ է երևում վերջնական արդյունքը, և որքա՞ն է այն պահպանվում։

-Միանշանակ տեսանելի որևէ վերք կամ անհանգստացնող բան չի լինում։ Իսկ անմիջապես պրոցեդուրայից հետո եղած թեթև այտուցն ու կարմրությունն անցնում են ընդհամենը մի քանի ժամ անց։ Սակայն վերջնական արդյունքը մենք տեսնում ենք ոչ շուտ, քան երկու ամիսը։ Ինչու՞ երկու ամիս․ որովհետև մեկ ամիս անց ցանկալի է, երբեմն` պարտադիր (կապված մաշկի տեսակից), կատարել կրկնակի տատուաժ (կորեկցիա)։ Դրաից հետո ևս մեկ ամիս անց մենք տեսնում ենք արդեն վերջնական տեսքը, ինչն էլ պապհպանվում է միջինը 1,5-2,5 տարի, իհարկե՝ կրկին կախված մաշկի տեսակից, հաճախորդի ֆիզիկական ակտիվությունից և, ինչ խոսք, կատարման տեխնիկայից։

600x580

-Իրականում շատ բարդ և պարտավորեցնող են այն ոլորտների դերերը, որոնք պատասխանտու են կնոջ գեղեցկության, արտաքինի համար։ Արդյո՞ք վտանգավոր է տատուաժը մաշկի համար։

-Ո՛չ, եթե այն կատարում է արհեստավարժ մասնագետը՝ գրագետ ձևով։

 600x580

- Իսկ ինչպե՞ս կարող է հաճախորդը կողմնորոշվել՝ լավ մասնագետ գտնելու հարցում։

- Ոլորտը գերհագեցած է, և ամեն քայլափոխի կարելի է հանդիպել տատուաժ անողների (չեմ ասի մասնագետ, քանի որ այն միայն նյութ և գործիք ունենալը չէ), ովքեր պրոցեդուրան անում են շատ մատչելի գնով՝ նույնիսկ ձեր տանը։ Այս պարագայում սիրելի կանանց կխնդրեի, որ նման «հրաշալի» տարբերակից օգտվելուց առաջ, մի պահ գիտակցեն, որ այդպիսի պայմաններում որակյալ պրոցեդուրան քիչ հավանական է։ Դուք կարող եք ձեզ կանգնեցնել ո՛չ միայն վատ արված տատուաժի խնդրի առջև, այլ նաև ձեռք բերել մի շարք ճակատագրական հիվանդություններ (հեպատիտ, սպիդ, բազմաթիվ սնկերի տեսակներ, վիրուսներ։  Այս ամենն իմանալուց հետո արդյո՞ք արժե գնալ նման չարդարացված ռիսկի։

600x580

- Այդուհանդերձ, ինչպե՞ս իմանալ, որ գործ ունենք որակյալ մասնագետի հետ։

- Յուրաքանչյուր լավ մասնագետ ունենում է ոչ միայն բազմաթիվ գեղեցիկ աշխատանքների լուսանկարներ, այլ նաև տվյալ աշխատանքները՝ որոշակի ժամանակ անց։ Ուշադիր եղեք, թե ինչպե՞ս են դրանք պահպանվել, ի՞նչ ձևով, ի՞նչ գույն ունեն։ Իսկ ախտահանման հետ կապված՝ հեշտորեն կարելի է հասկանալ անգամ այն աշխատասեղանից, որի վրա մասնագետը դասավորում է իր գործիքները՝ պրոցեդուրայից անմիջապես առաջ։ Հնարավոր ամեն ինչ պետք է լինի մեկանգամյա օգտագործման, իսկ մնացած պարագաներն ու գործիքները փաթեթավորված պաշտպանիչ թաղանթով։

600x580

Շատ կարևոր է հաճախորդի, կանանց իմացությունը և գրագիտությունը։ Այս առումով նշեմ, որ ինքս միշտ պատրաստ եմ պատասխանել մասնագիտական ցանկացած հարցի։ Սիրով կպատասխանեմ ձեզ թե՛ ինստագրամում և ֆեյսբուքում, թե՛ հեռախոսազանգերի միջոցով։ Ինձ մոտ գրանցվել հնարավոր է ինչպես առցանց, այնպես էլ ստուդիա այցելելով։

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 3813 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մրգային չիպսերի պահանջարկը շարունակում է աճել

24.02.2021
Հատուկ տեխնոլոգիայով մշակված մրգերը կարող են բերանի խոռոչը մաքրել ատամների քայքայման պատճառ հանդիսացող ավելի քան 95 % բակտերիաներից:

«Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը»․ Անի Գրիգորյան

15.01.2021
Ladynews.am-ի հարցազրույցը «Սոֆիա-2011» պայծառատեսների միջազգային մրցույթի հաղթող, հայ հանդիսադեսին առավելապես «Վեցերորդ զգայարան» հեռուստանախագծից հայտնի պայծառատես Անի Գրիգորյանի հետ։

Դեմքի ուրվագծային պլաստիկա. էսթետիկ բժշկության կարևորագույն ձեռքբերումներից մեկը

31.07.2020
Այն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում, առանց վիրահատական միջամտության վերացնել կնճիռները, շտկել տարբեր տիպի անհամաչափությունները, ինչպես նաև ծավալ հաղորդել այս կամ այն հատվածին:

«Տատուաժ անելիս մեծ դեր ունի նաև կանանց իմացությունը և գրագիտությունը»․ Էննի

24.02.2020
Այսօր կխոսենք շատ արդիական դարձած դրսևորումներից մեկի՝ տատուաժի մասին։ Ի՞նչ է այն, ի՞նչ խնդիր է լուծում, որո՞նք են առավելությունները և վտանգները։

«Արվեստը գեղեցկացնում է կյանքը, այն պետք է լինի մարդկանց տեսադաշտում». Էլինե Պողոսյան

02.12.2019
Ստեղծագործելու անհագ ցանկությունը կախարդական է. ուժ, որը սիրո պես բացատրություն չունի:

Մենդի Մուր․ «35-ում ինձ ավելի լավ եմ զգում, քան 20-ում»

28.11.2019
Հասկացեք, այն, ինչ դուք անում եք, ժամանակի ու էներգիայի անիմաստ վատնում է, այն դեպքում, երբ դրանք կարող եք ծախսել ավելի արժեքավոր բաների վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-06-2021 10:19
Թել Ավիվի համալսարանի հոգեբանները որպես ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառներից մեկը նշել են անբավարարությունն ամուսնական կյանքից: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց շրջանում ամուսնությունից անբավարարությունը կյանքի տեւողության վրա իր ազդեցությամբ կարող է համեմատվել այնպիսի գործոնների ռիսկի հետ, ինչպիսին են ծխելը եւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը։
24-06-2021 10:15
Հանգուցյալ ռեժիսոր Բորիս Գրաչեւսկու երրորդ կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան, պատմել է իննամսական որդու՝ Ֆիլիպի տարօրինակ կանխազգացման մասին հոր մահվան օրը։  Նրա խոսքով՝ ճակատագրական գիշերը Ֆիլիպն անսպասելիորեն արթնացել է ու գոռացել «հայրիկ», թեեւ այդ պահին փոքրիկին կողմնակի ձայներ չեն անհանգստացել։ Եկատերինան այդ դեպքն անվանել է «միստիկ օրենք», որը նախազգուշացրել է մոտեցող դժբախտության մասին։
24-06-2021 02:22
Բլոգեր Քլոե Բյորնսը ասել է, որ Tinder-ում տղամարդկանց հետ ծանոթանալու ունիվերսալ արտահայտություն է գտել: Աղջիկը հարցրել է բոլոր տղամարդկանց, ում հետ զույգ է ձեւավորել ծանոթությունների հավելվածում, թե ինչու իրենք դեռ միասին չեն: Հանդիպելու առաջարկները եկել են միանգամից մի քանի տղամարդուց:
24-06-2021 01:01
Մի քանի օր առաջ 38-ամյա երգիչ McSIM-ը հիվանդանոց էր եկել թոքաբորբի ախտորոշմամբ` թոքերի 40 տոկոս վնասվածքով: Երգչուհու PR տնօրենն անդրադառնալով նրա առողջությանը նշել է. «Ոչ մի բարելավում»:
24-06-2021 00:08
Բրիթնի Սփիրսը դատարանում ելույթ է ունեցել հոր խնամակալության դեմ.«Ինձ թույլ չեն տալիս ծննդաբերել»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ.

01.06.2021
Խոչընդոտների համառորեն հաղթահարումը կհանգեցնի ուշագրավ արդյունքների, իսկ փայլուն ոճը, նուրբ ճաշակն ու բնական տաղանդները կփայլեն նոր երանգներով:

LADYNEWS TV
Անի Լորակը «Մերկացած» տեսահոլովակում մարմնավորել է շատ տղամարդկանց գաղտնի ցանկությունները: Եվ իր՝ նույնպես:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2021
Դիտվել է 14122 անգամ
18.06.2021
Դիտվել է 13402 անգամ
21.06.2021
Դիտվել է 1214 անգամ
19.06.2021
Դիտվել է 640 անգամ
23.06.2021
Դիտվել է 364 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster