Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-11-2016 06:10
Արքայազն Հարիի ընկերուհի Մեգան Մարքլը մարմնավորելու է «Լեսթերի» չեմպիոնական մրցաշրջանի մասին պատմող ֆիլմում Ջեյմի Վարդիի կնոջը:
21-11-2016 04:56
ԱՄՆ ապագա առաջին տիկին Մելանյա Թրամփը և նրա 10-ամյա որդի Բարոնը չեն տեղափոխվի Սպիտակ տուն` Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո. «Հոր նախընտրական արշավը դժվար է եղել Բարոնի համար, և Մելանյան ցանկանում է խուսափել հետագա անհարմարություններից»,-ասել է աղբյուրը։
21-11-2016 03:57
Ոչ բոլոր երեխաներին է հաջողվում դիզայների կարիերա սկսել 5 տարեկանում, իսկ ահա Վիկտորյա Բեքհեմի դստերը՝ Հարփերին, դա արդեն հաջողվել է․ նրա նկարը մայրը որպես պրինտ զետեղել է մարզաշապիկների ու վերնաշապիկների վրա։
19-11-2016 07:49
Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը, որը առաջին անգամ նշել են 1999-ին` Կարիբյան ծովի հարավային մասում գտնվող Տրինիդադի ու Տոբագոյի հանրապետության բնակիչները։
19-11-2016 06:59
iPhone-ը գրառում է բոլոր վայրերը, ուր դուք լինում եք, ընդ որում, րոպեների ճշտությամբ, այն նույնիսկ գիտի, թե որտեղ եք դուք աշխատում և ապրում, որքան ժամանակ եք անցկացնում այս կամ այն վայրում․ Apple ընկերությունը պնդում է, որ այս տվյալները պահպանվում են միայն և միայն սմարթֆոնում։
19-11-2016 06:58
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի (1926-1962) զգեստը, որով նա երգով հանդես Է եկել ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրվա տոնակատարությանը, Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել Է 4,8 մլն դոլարով:
19-11-2016 05:52
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկել է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, համաձայն որի անչափահասի նկատմամբ սեռական բռնության ենթարկած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից` տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում:
19-11-2016 05:02
Ամերիկուհի Մարիա Քոբարն 80 տարեկանում վերջապես գտել է իր կյանքի սիրուն և ամուսնացել 95-ամյա Կառլոս Սուարեսի հետ:
18-11-2016 08:26
Քիմ Քարդաշյանը գժտվել է Քանյե Ուեսթի հետ և ամուսնալուծվում է. ԶԼՄ-ները ընդգծում են, որ  աստղային զույգի կոնֆլիկտի պատճառը եղել է երեխաների դաստիարակության հարցում հարաբերությունները։
18-11-2016 08:22
Ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է ավելի օգտակալ լինել առողջության համար, քան դրանից ընդհանրապես հրաժարվելը. այս մասին հայտարարել են Թասմանայի համալսարանի գիտնականները:
18-11-2016 08:15
Ամերիկյան Քարնեգի Մելլոն համալսարանի գիտնականները ու մի խումբ հնդիկ հետազոտողներ հայտնաբերել են, որ 2014-ից սկսած` գրանցվել է 127 մահվան դեպք, որոնք պայմանավորված են եղել սելֆի անելու փորձերով։
18-11-2016 05:42
Բոլիվուդյան դերասանուհի և մոդել Մալիկա Շերավաթին` դիմակավորված երեք երիտասարդներ ծեծել և կողոպտել են Փարիզում:
18-11-2016 04:40
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը. մեր մարզուհին իր առաջին մենամարտում պարտվել է Հոլանդիան ներկայացնող Ալիսիա Հոլզկենին:
17-11-2016 08:26
Forbes-ը ներկայացրել է 30 տարին չբոլորած ամենաշատ վարձատրվող հանրաճանաչ անձանց վարկանիշային աղյուսակը. առաջին հորիզոնականում 26-ամյա ամերիկացի դերասանուհի Թեյլոր Սվիֆթն է, ով 2016 թվականին վաստակել է 170 միլիոն դոլար։
17-11-2016 08:25
Նիգերիացի ուսանողուհին չվերթից չուշանալու համար Վիեննայի օդանավակայանի արտաքնոցում է թողել նորածին երեխային:
17-11-2016 08:20
Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ վերջին վեց ամիսներին Չինաստանում «Տուանյուան» բջջային հավելվածի շնորհիվ գտել են 260 անհետ կորած երեխաների:
17-11-2016 08:14
Արքայազն Հարիի ու դերասանուհի Մեգան Մարքլի հարաբերություններն այնքան լուրջ են, որ նա պատրաստ է վարձել մասնագետի, որը կպաշտպանի Մեգանին, երբ նա Բրիտանիայում գտնվի։
17-11-2016 06:34
Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանը բացվել է Հայաստանում առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակ»-ը, որտեղ այցելուներիը կիրազեկվեն կրծքով կերակրման առավելությունների մասին։
16-11-2016 08:42
Հոգեբանները պարզել են, որ կարծրատիպերն այն մասին, թե ինչպես են խոսում ու ինչ են մտածում կանայք ու տղամարդիկ, համացանցում ավելի ուժեղ են արտահայտված ու խանգարում են այս կամ այն գրառումների հեղինակների սեռը որոշելու հարցում։
16-11-2016 07:49
Քենդալ Ջեները, ով Instagram-ի ամենահայտնի աղջիկներից մեկն է, ում սոցցանցի էջին հետևում է գրեթե 70 միլիոն մարդ․ փակել է Instagram-ի իր էջը․ այդ քայլի պատճառները մնում են անհայտ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 814 անգամ
29.04.2024
Դիտվել է 745 անգամ
30.04.2024
Դիտվել է 279 անգամ
03.05.2024
Դիտվել է 155 անգամ
04.05.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster