Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-11-2016 01:31
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կինը`Մելանյան, խոստացել է իր ամուսնու նախագահ ընտրվելու դեպքում իրեն նվիրել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը:
04-11-2016 09:20
Օրական մի քանի ժամ սմարթֆոնով զբաղվող մարդիկ իրականում դրա միջոցով փորձում են լրացնել իրենց միայնությունը, վստահ են Մաքհիլի համալսարանի կանադացի հոգեբանները:
04-11-2016 07:23
Գենետիկ թեստը կարող է օգնել հայտնաբերել կրծքի քաղցկեղով հիվանդ այն կանանց, որոնց շրջանում երակների խցանման առաջացման հավանականությունը մեծ է. այս մասին հայտնել է Karolinska Institute-ի աշխատակից Ջուդիթ Բրանդը:
04-11-2016 06:30
ShowPo ընկերությունն ստեղծել է զգեստ, որի գույնը կարելի է փոխել` հարկավոր երանգն ընտրելով iPad-ի ներկապնակից:
04-11-2016 06:27
Նոյեմբերի 3-ին Քենդալ Ջեները տոնել է իր 21-ամյակը. մոդելը նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը երեկույթ է կազմակերպել Լոս-Անջելեսի Catch ակումբում, որին մասնակցել են նաև Քենդալի քույրերը՝ Քորթնի, Քլոե Քարդաշյանները, Քայլի Ջեները և մայրը՝ Քրիս Ջեները։
04-11-2016 02:29
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն անսպասելի ելույթ է ունեցել քանթրի-երգի մրցանակաշխության ժամանակ.Բեյոնսեն բեմ է բարձրացել և Dixie Chicks խմբի հետ կատարել իր Daddy Lessons երգը:
03-11-2016 08:57
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի հետազոտողների խումբը պարզել է, որ հաջող միության համար տարիքային տարբերությունը չպետք է գերազանցի 6 տարին:
03-11-2016 08:53
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կարիերան տնային գործերի հետ համատեղելը սպանում է կանանց։
03-11-2016 06:00
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ամենամյա վարկանիշը. առաջին հորիզոնականում ամերիկուհի Թեյլոր Սվիֆթն է, ով 2016 թվականին աշխատել է 170 մլն դոլար։
03-11-2016 05:05
Graff ոսկերչական տունը ներկայացրել է սրտի ձեւով ամենամեծ ադամանդը, որի ստեղծման համար պահանջվել է շուրջ մեկուկես տարի․ քարի քաշը մոտավորապես 119 կարատ է (գրեթե 24 գրամ): 
03-11-2016 03:04
3-ամյա Հայդի Քլումը, ով այս շաբաթ ներկայացրեց Heidi Klum Intimates լողազգեստների հավաքածուն, խոստովանել է, որ շատ է սիրում բիկինի և կնոջ բարեմասնությունները մերկացնող զգեստ:
02-11-2016 08:18
Երեխաները, որոնք քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից եւ պլանշետներից, կրկնակի ավելի հաճախ են տառապում քնի խանգարումից, քան այն երեխաները, որոնք գաջեթներից օգտվելու հնարավորություն չունեն:
02-11-2016 08:16
Ինդոնեզիայի Կենտրոնական Ճավայի նահանգում կատուն մեկ տարի անցկացրել է իր մահացած տիրուհու գերեզմանին. 28-ամյա Քելի Քենինգաու Փրայթնոն փորձել է կենդանուն տանել իր տուն, բայց նա վերադարձել է գերեզմանատուն:
02-11-2016 08:14
Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին Հելոուինի առիթով աշխատանքի է ներկայացել Samsung-ի վառվող Galaxy Note 7 սմարթֆոնի կոստյումով. Twitter-ում տեղադրված լուսանկարն արագորեն հավաքել է մոտ 4400 ռեթվիթ և մոտ 7.7 հազար լայք։
02-11-2016 08:11
Երգչուհի Մըրայա Քերիին ըստ ամենայնի շատ չի մտահոգում իր ընկեր, միլիարդատեր Ջեյմս Պեկերից բաժանվելը՝ դատելով Instagram-ում նրա էջի թարմացումներից․ երգչուհին կանոնավորապես բաց զգեստներով լուսանկարներ է հրապարակում՝ ցուցադրելով իր բարեմասնությունները։
02-11-2016 08:05
The Guardian պարբերականի կանխատեսմամբ, ընդամենը հինգ տարի հետո արհեստական բանականությամբ օժտված ամենահայտնի հավելվածները կլինեն չաթբոտերն ու վիրտուալ օգնականները:
01-11-2016 07:40
Որոշ վիդեոխաղեր օգնում են նիհարել. հետազոտողները պարզել են, որ մարդուն բնորոշ է իր արտաքին տեսքը համեմատել շրջապատի արտաքինի հետ, իսկ համակարգչային խաղերի մեծ մասի գլխավոր հերոսները ուժեղ եւ գեղեցիկ կազմվածքով մարդիկ են։
01-11-2016 06:54
Ներքին սպիտակեղենի Eres ֆրանսիական արտադրողը թողարկել է լողազգեստների` իր պատմության մեջ առաջին կրուիզային հավաքածուն. դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են դարձել լողափերին արված հին լուսանկարները և աբստրակտ արվեստի ստեղծագործությունները։
01-11-2016 06:51
Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչուհին, որին սիրահետողները նվիրել են iPhone 7-ի 20 տիպի սմարթֆոն, վաճառել է դրանք և հավաքված գումարով տուն գնել։
01-11-2016 04:48
54-ամյա ավստրալացի մոդել Մելինդա Բրեդին Instagram սոցցանցի իր էջում հրապարակել է թոփլես ինքնանկար. նա նկարի տակ գրել է այն բարդությունների մասին, այդ թվում նաև ֆինանսական, որոնց նա հարկադրված է եղել հաղթահարել կյանքի ընթացքում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 657 անգամ
23.04.2024
Դիտվել է 195 անգամ
25.04.2024
Դիտվել է 146 անգամ
26.04.2024
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster