Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-04-2017 07:38
Չինացի Սյան Ռենհիան հագուստ է ստեղծում իր մազերը գործելու միջոցով. վերջին 11 տարում նա կարողացել է սանրվելուց հետո հավաքած մազերով կանացի բրդե ժակետ և գլխարկ հյուսել:
10-04-2017 07:37
Բրիտանացի երգչուհի Ադելի «21» ալբոմը նոր ռեկորդ է սահմանել, այն 319 շաբաթ մնացել է Billboard 200 հիթ-շքերթի չարթերում:
10-04-2017 06:40
Ճապոնիայի Fujifilm կորպորացիան նորացրել է ակնթարթային տպման ֆոտոխցիկների հավաքածուն. դրանում մոդել էհայտնվել սելֆիի համար հայելիով:
08-04-2017 11:31
Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ հաճախ գրավիչ զուգընկերուհիներ ընտրում․ տղամարդիկ իրենց գրավիչ զուգընկերուհիներին ցուցադրում են՝ իրենց սոցիալական կարգավիճակը բարձրացնելու նպատակով։
08-04-2017 11:28
Գիտնականները պարզել են, որ ընթերցանության ժամանակ դուր եկող մեջբերումները դուրս գրելու սովորությունը դրական է անդրադառնում մտավոր զարգացման վրա ու լավացնում է հիշողությունը:
08-04-2017 09:44
Երգչուհի Բեյոնսեի գովազդը Instagram-ում արժե 1 միլիոն դոլար։
08-04-2017 05:42
Turkish Airlines ինքնաթիռի անձնակազմը հաջողությամբ ընդունել է Ֆրանսիայի քաղաքացուհու ծնունդը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիից Ստամբուլ թռիչքի ժամանակ:
08-04-2017 04:48
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 3-­րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր:
07-04-2017 09:27
Ֆրանսիացի գրող Անտուան Սենթ- Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակ-հեքիաթը թարգմանել են երեք հարյուրերորդ լեզվով` արաբական հասանիա բարբառով. այն դարձել է ամենաշատ լեզուներով թարգմանված գիրքը՝ Աստվածաշնչից ու Ղուրանից հետո։
07-04-2017 07:36
Ամերիկացի գրող ու ճանապարհորդ Բրյուս Նորթեմն արկածասերներին առաջարկել է ինը երկիր, որտեղ կարելի է ապրել ամսական 1000 դոլարից քիչ գումարով. նրա խոսքով նման երկրներից մեկն էլ Հայաստանն է։
07-04-2017 04:43
Ամերիկացի երգչուհի, դիզայներ և դերասանուհի Լեդի Գագան մասնակցել է Tiffany & Co ոսկերչական տան գովազդային արշավին. Գագան նոր զարդեր է ներկայացրել Tiffany HardWear­-ի հավաքածուից, այդ թվում՝ մանյակ, ականջօղեր և թեւնոց:
07-04-2017 04:40
Ստամբուլի դատարանը մերժել է Թուրքիայի 54-ամյա քաղաքացու ապահարզանի դիմումը. տղամարդուց պահանջել են ապացուցել, որ նա չի սիրում իր կնոջը։
07-04-2017 03:39
Պուտինի նախկին կինը վերադառնում է ուշադրության կենտրոն՝ էլեգանտ երիտասարդ ամուսնով և ֆրանսիական վիլլայով։
06-04-2017 08:09
Թուլուզի տիեզերական բժշկության ու ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները պատրաստ են 13 000 ֆունտ սթերլինգ վճարել  նրան, ով 60 օր կպառկի անկողնում, ոչինչ չի անի, մինչ մյուսները կխնամեն են։․ և  այդ ամենը՝ հանուն գիտության։
06-04-2017 08:04
Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում մտադիր են բացել Անհաջողությունների թանգարան. ա յդտեղ ցուցադրվելու են տարբեր ընկերությունների տասնյակ արտադրանքներ, որոնք չեն արժանացել սպառողների հետաքրքրությանը։
06-04-2017 07:17
Ճապոնացի 82-ամյա տատիկ Սումիկո Իվամուրոն ցերեկը խոհարար է աշխատում տեղի ճաշարանում, իսկ երեկոյան գիշերային ակումբում կառավարում է դիջեյի վահանակը:
06-04-2017 05:16
«Ավոդա» ձախ-կենտրոնական կուսակցությունը, որն հանդիսանում է իսրայելական թևում խոշորագույններից մեկը, հետաձգել է փրայմերիզը ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի համերգի պատճառով:
06-04-2017 03:19
Ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը մասնակցել է Chanel ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին, որը նվիրված էր Chanel`s Gabrielle-ի պայուսակների շարքին. ըստ սյուժեի, Սթյուարթը պարում է սեղանի շուրջը, վազքաթափով մխրճվում պատի մեջ եւ մինչեւ վերջին շունչը հարկաբաժնում պտտվում ինդաստրիալ ոճով:
05-04-2017 09:07
«Վարդագույն աստղ» 59.6 կարատանոց ադամանդը Հոնկոնգում կայացած Sotheby`s-ի աճուրդում վաճառվել է շուրջ 71.2 միլիոն դոլարով` սահմանելով թանկարժեք քարերի գնի ռեկորդ:
05-04-2017 09:04
Չինաստանի Չժենչզյանի նահանգի Հանչժոու քաղաքում Huawei ընկերության նախկին աշխատակիցն «ամուսնացել է» ինքնաշեն ռոբոտի հետ. 31­-ամյա ինժեները ռոբոտ-կնոջն անվանել է Ին Ին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 627 անգամ
23.04.2024
Դիտվել է 183 անգամ
25.04.2024
Դիտվել է 124 անգամ
26.04.2024
Դիտվել է 91 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster