Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-04-2017 02:43
Երգչուհի Ժասմինը երկու երկրում է ապրում․ նա պարբերաբար հանդես է գալիս Մոսկվայում տեղի ունեցող զանգվածային համերգներում և նվազագույնը ամիսը մի քանի անգամ մեկնում Քիշինև, որտեղ ապրում են նրա ամուսինն ու երեխաները։
20-04-2017 08:22
Ամերիկյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինն` ըստ ամերիկյան People ամսագրի:
20-04-2017 08:20
ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Չինաստանի կառավարությունից երեք առեւտրանիշերի նախնական թույլտվություն է ստացել երկրում ապրանքներ վաճառելու համար:
20-04-2017 08:19
Մեծ թենիսի ռեկորդակիր Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ հղի է. 2016թ. դեկտեմբերին Սերենա Ուիլյամսը և Reddit սոցիալական ցանցի հիմնադիր ազգությամբ հայ, ամերիկացի Ալեքսիս Օհանյանը հայտարարել էին իրենց նշանադրության մասին:
20-04-2017 08:17
Բրիտանական Բրիսթոլ քաղաքի բնակչուհին մոտ 12 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա հեռուստաաստղ Խլոի Խանին նմանվելու:
20-04-2017 08:07
Ամերիկյան Lanmodo ստարտափը  ներկայացրել է All-in-One Wireless Automatic Car Tent բազմաֆունկցիոնալ սարքը, որը ըստ էության ավտոմեքենայի հովանոց է. այն կարելի է օգտագործել նաև որպես վրան կամ պրոյեկտող էկրան։
19-04-2017 08:56
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե հատկապես ինչ գինի կարող էր խմել Հիսուս Քրիստոսը. մասնագետների կարծիքով, մոտ երկու հազար տարի առաջ Երուսաղեմում հիմնականում օգտագործում էին գինու խտանյութ՝ մրգային երանգներով ու համեմունքներով։ 
19-04-2017 08:06
Դերասան Ջոնի դեպի նախկին կինը`Էմբեր Հերդը, ցանկանում է ամուսնանալ Tesla Motors-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հետ:
19-04-2017 05:11
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյն ազդվել է ԱՄՆ­-ի և ԿԺԴՀ­-ի հակամարտությունից ու երգ է գրել. նա հույս ունի, որ խաղաղության համար մեկ մարդու աղոթքը կարող է իր ներդրումն ունենալ հակամարտությունների դադարեցման գործում:
19-04-2017 05:09
Versace իտալական նորաձեւության տունը ներկայացրել է արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու. բրենդի ներկայացուցիչների խոսքով, «նոր շրջանակների բարձր ֆունկցիոնալությունը եւ նրբաճաշակ դիզայնն արտացոլում են բրենդի ԴՆԹ­-ի մշտական էվոլյուցիան», հավաքածուում տեղ են գտել տարբեր գույների և ձևերի շրջանակներ:
19-04-2017 05:02
Ճապոնիայի կառավարությունը պայմանագիր է կնքել սուպերմարկետների ցանցի խոշորագույն օպերատորի հետ, որի համաձայն, մինչև 2025 թվականը խանութներում կհայտնվեն ռոբոտներ, որոնք կկարողանան լիովին փոխարինել վաճառողներին:
18-04-2017 00:48
Եգիպտուհի Իման Ահմեդ Աբդուլատին, որը համարվում էր աշխարհի ամենածանր կինը եւ կշռում էր շուրջ 500 կիլոգրամ, Հնդկաստանի Մումբայ քաղաքի կլինիկայում նիհարել է գրեթե կրկնակի եւ այժմ կշռում է 260 կիլոգրամ:
18-04-2017 00:32
ԱՄՆ Յուտա նահանգի ոստիկանները ձերբակալել են մի կնոջ, որը ննջազգեստ հագած վեց բանկ է կողոպտել Սոլթ Լեյք Սիթիում․ վեց կողոպուտից հինգը նրան հաջողվել է իրականացնել երկու ժամվա ընթացքում:
18-04-2017 00:26
Իսպանիայի հպատակ Անա Վելան ճանաչվել է Եվրոպայի ամենատարեց մարդը. 115-ամյա կինը , որը ծնվել է 1901-ի հոկտեմբերի 29-ին, ապրում է Բարսելոնայում։
18-04-2017 00:15
Հավանաբար լսել եք, որ միասին շատ ժամանակ անցկացնող կանանց դաշտանի օրերը համաժամանակացվում են` սկսվում եւ ավարտվում են միեւնույն ժամանակ. սա ընդամենը առասպել է, պնդում է University of Oxford-ի բժիշկ Ալեքսանդրա Ալվերնը:
18-04-2017 00:02
Ճապոնիայի Nikon ընկերությունն ի պատիվ իր 100­-ամյակի թողարկել է հուշանվերների շարք, որը ստեղծվել է Swarovski առեւտրանիշի հետ համագործակցությամբ․ հավաքածուում տեղ են գտել Nikon Model I մոդելի՝ ընկերության առաջին լուսանկարչական ապարատի բյուրեղապակե պատճենները:
15-04-2017 10:24
Ծանոթությունների կայքերում գրանցվելիս` թույլ տվեք, որ ձեր հարցաթերթիկի համար մեկ ուրիշը լուսանկար ընտրի, խորհուրդ են տալիս գիտնականները, քանի որ կողմնակի մարդիկ կարողանում են ավելի հաջող ու գրավիչ լուսանկարներ ընտրել։
15-04-2017 08:28
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են մի սարք, որը կարողանում է մաքուր ջուր ստանալ օդից. սարքը կարող է ջուր ստանալ օդի 20 տոկոս և բարձր հարաբերական խոնավության պայմաններում, աշխատում է արևի լույսով։
15-04-2017 05:38
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կինը, որի մումիան գտնվել է 2 տարի առաջ Մոնղոլիայում, աշխատել է որպես դերձակուհի. աճյունը մոտավորապես 1100 տարեկան է, նրա ոտքերին եղել են կոշիկներ, որոնք արտաքինից հիշեցնում են adidas ֆիրմայի սնոուբորդի կոշիկներ:
15-04-2017 04:39
Ռեալիթի-շոուի աստղ Քլոե Քարդաշյանը սադրիչ կերպարանքով կեցվածք է ընդունել ES Magazine պարբերականի համար և անկեղծ հարցազրույց է տվել իր նոր սիրո մասին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 832 անգամ
23.04.2024
Դիտվել է 225 անգամ
25.04.2024
Դիտվել է 194 անգամ
26.04.2024
Դիտվել է 162 անգամ
27.04.2024
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster