Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-04-2017 02:42
Ամերիկացի դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Բեն Աֆլեքը բաժանվում է իր կնոջից` դերասանուհի Ջենիֆեր Գառներից. երկուսն էլ հրաժարվել են համատեղ ունեցվածքի բաժանման եւ երեխաների նկատմամբ առանձին խնամակալության հարցում դատաքննությունից:
14-04-2017 08:56
Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան իր պաշտոնական պրոմո­ շրջագայության շրջանակում ժամանել է Հայաստան. նա որոշել է ավելի խորը ուսումնասիրել Կոմիտասի գործերը։
14-04-2017 08:53
Աշխարհի 29 երկրների ֆիլմեր են տեղ գտել Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագրում, որը մայիսի 17-ից մինչև 28-ն անցկացվելու Ֆրանսիայի Լազուրե ափին. ըստ ծրագրերի տնօրեն Տիերի Ֆրեմոնի, դիտվել է 1930 լիամետրաժ ֆիլմ, որոնցից պաշտոնական ծրագրում տեղ է գտել 49-ը:
14-04-2017 08:50
Սաուդյան արքայադուստր Դինա ալ Ջուհանի Աբդուլազիզը զրկվել է Vogue Arabia նորաձևության պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնից` նրա ղեկավարությամբ ընդամենը 2 համարի հրապարակումից հետո. ղեկավարությանը դուր չի եկել, թե ինչպես է Դիանան տնօրինում ֆինանսները:
14-04-2017 08:49
Ամերիկացի երաժիշտ և սոուլ-երգիչ Սթիվի Ուանդերը պատրաստվում է ամուսնանալ Ջամայկայում. ծնվելուց հետո կուրացած երաժիշտը 2017 թվականի հունիսի 17-ին պատրաստվում է ամուսնանալ իր կրտսեր երեխաների մոր հետ։
14-04-2017 08:43
ԱՄՆ-ի ոստիկանությունը Թեքսասում ձերբակալել է ամուսինների, որոնց մեղադրում են ընդհատակյա հասարակաց տուն աշխատեցնելու մեջ. նրանց հետքը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ քաղաքային կոյուղին բառացիորեն խցանվել է հարյուրավոր օգտագործված պահպանակներով։
13-04-2017 08:12
Համացանցում հայտնվել է VizEat նոր ծառայությունը, որն զբոսաշրջիկներին թույլ է տալիս արտասահմանում ճաշել անծանոթների տներում. կայքում կարող են գրանցվել բոլոր ցանկացողները և ճանապարհորդներին առաջարկել իրենց խոհարարական ծառայությունները։
13-04-2017 08:11
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն սկսել է սիրատածել բրիտանա­ամերիկացի դերասանուհի Սիենա Միլլերին:
13-04-2017 08:09
Ջենիֆեր Լոպեսը իրենից վանելու ռիսկի է դիմում իր բոյֆրենդ Ալեքս Ռոդրիգեզին. նա սիրելիին է ներկայացրել կանոնների ցուցակ, որոնց նա պարտավոր է հետևել հանրության մեջ համատեղ դուրս գալու ժամանակ:
13-04-2017 08:08
Դաջվածքների սիրահարներին սպառնում է արևահարություն. Ալմա քոլեջի գիտնականները պարզել են, որ դաջվածքով մաշկի վրա քրտինք հայտնվում է շատ ավելի քիչ, քան առանց դաջվածքի մաշկի վրա:
13-04-2017 08:05
Բրիտանացի գիտնականները ստեղծել են ուտելու համար պիտանի շշեր, որոնք անվաս են շրջակա միջավայրի համար։
12-04-2017 09:17
Աշխարհում ամենահարուստ հայուհին՝ Կարոլին Ռաֆայելյան. 2016թ. Forbes-ը նրան ներառեց ինքնուրույն հարստացած կանանց վարկանշային աղյուսակում, որտեղ զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը՝ 700 մլն դոլար կարողությամբ։
12-04-2017 09:11
Քարդաշյան քույրերից ամենակրտսերը ստացել է սեփական ռեալիթի շոու. հանդիսատեսին խոստանում են ցուցադրել 19-ամյա հերոսուհուն, ով միաժամանակ հայտնի է, բիզնեսվումեն է և դեռահաս:
12-04-2017 09:09
Թայվանի խորհրդարանն արգելել է սննդի նպատակով կատվի կամ շան միս վաճառելը, գնելն ու գործածումը. օրենքը խախտելու համար նախատեսված է 50 հազարից մինչեւ 2 միլիոն թայվանյան դոլարի չափով տուգանք։
12-04-2017 09:06
Hot Wheels խաղալիքը գնահատել են 100-150 հազար դոլար՝ խոսքը Beach Bomb մոդելի նախատիպերի շարքի մասին է, որոնք խոտանով էին թողարկվել:
12-04-2017 08:13
Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» կինոնկարը ռեկորդ է սահմանել` ամենաթանկ ժապավենը դառնալով Ֆրանսիայի կինեմատոգրաֆի պատմության մեջ. ֆիլմն արժեցել է էչև,ձև մլն եվրո։
11-04-2017 08:15
Հայաստանում առաջին անգամ իրականացվել են ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու փոխպատվաստումները։
11-04-2017 08:13
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սկսել է ֆիթնեսով զբաղվել անձնական մարզիչի հետ. 60-­ամյա Մեյը մարզանքների համար վարձել է Լի Քառնաբիին:
11-04-2017 07:11
Քիմ Քարդաշյանի ավագ քույրը վերջերս բաժանվել է իր սիրեցյալից և երեխաների հորից` Սքոթ Դիսիկից, սակայն Սքոթը դեռևս հույս ունի, որ կարող է լինել Քորթնիի հետ միասին:
11-04-2017 07:03
Փարիզում Foire du Trône ատրակցիոնների այգու այցելու կինը 50 մետր բարձրությամբ «Ադրենալին» ճոճանակով սահելիս մահից հազիվ է փրկվել. բացվել է աղջկա անվտանգության գոտին, եւ նա գլխով վար է կախվել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 816 անգամ
23.04.2024
Դիտվել է 222 անգամ
25.04.2024
Դիտվել է 183 անգամ
26.04.2024
Դիտվել է 155 անգամ
27.04.2024
Դիտվել է 101 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster