Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-08-2017 03:32
Թուրքիան հերքել է «Եվրատեսիլ 2018»-ին իր մասնակցության լուրը. երկիրը չի մասնակցում «Եվրատեսիլ» երգի փառատոնին 2012 թվականից ի վեր՝ ի նշան բողոքի ընդդեմ քվեարկության նոր համակարգի։
08-08-2017 02:38
Ալժիրցի տասնյակ աղջիկներ են մշակութային բողոքի ակցիայի շրջանակներում սկսել լողափ դուրս գալ բիկինիներով, այլ ոչ թե ավանդական մահմեդական լողազգեստով՝ բուրքինիով:
07-08-2017 08:29
«Netflix»-ը հրապարակել է «Առաջինը նրանք սպանեցին իմ հորը» (First They Killed My Father) ֆիլմի առաջին թրեյլերը, որի ռեժիսորը, սցենարի հեղինակը և պրոդյուսերն է Անջելինա Ջոլին:
07-08-2017 08:27
Ֆրանսիական Saint Laurent նորաձեւության տունը ներկայացրել է կոշիկի ոչ սովորական մոդել. խոսքը բարձրակրունկ անվիկավոր չմուշկների մասին է, որոնք դարձել են մակնիշի նոր հավաքածուի բաղկացուցիչ մասը:
07-08-2017 08:22
Ֆուտբոլի կանանց Հոլանդիայի հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն. Հոլանդիայում անցկացված Եվրո-2017-ի եզրափակիչում դաշտի տերերը 4:2 հաշվով կամային հաղթանակ տարան Դանիայի հավաքականի նկատմամբ:
07-08-2017 08:19
Տորոնտոյի մետրոյում կինն անդադար կծել ու հարվածել է իր շանը, որը հանգիստ նստած էր նրա ծնկներին. որոշ ժամանակ անց կնոջը փորձել են կանգնեցնել նրա վարքածից վրդովված ուղեւորները, սակայն դա միայն զայրացրել է նրան։
07-08-2017 07:32
Լուիզիանայի համալսարանի գիտնականները հավկիթը անվանել են նախաճաշի համար լավագույն ընտրություն. այն թույլ չի տալիս ճաշին սովի սուր զգացողություն ունենալ և արդյունավետ դեր կարող է խաղալ քաշի կարգավորման հարցում:
05-08-2017 13:04
Գվատեմալայի բժիշկները հեռացրել են արգանդի 32 կիլոգրամանոց ուռուցք, որի պատճառով 40-ամյա կինը վերջին 7 տարիներին հղիի տեսք ուներ։
05-08-2017 09:03
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան սկսել է իր Joanne համաշխարհային շրջագայությունը. Վանկուվերում կայացած իր առաջին ելույթին նա հայտնվել է բեմական հագուստով, որը նրա համար կարել է դիզայներ Ալեքսանդր Վոնգը:
05-08-2017 08:50
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին հիսուն տարիներին ԱՄՆ բնակիչնեը սկսել են ավելի հաճախ օգտագործել հայհոյական բառեր այնպիսի տեղորում, որտեղ նախկինում դա անընդունելի էր համարվում. ըստ երեւույթին, դա պայմանավորված է ազատ արտահայտման պահանջի աճով։
05-08-2017 03:55
Amazon-ում վաճառվում է զուգարանի թուղթ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներով:
05-08-2017 02:00
Ամերիկացի երաժիշտ, Soundgarden խմբի վոկալիստ Քրիս Քորնելի դուստր Թոնին կատարել է Hallelujah երգը հոր և նրա ընկեր` Linkin Park խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգտոնի հիշատակին:
05-08-2017 01:02
Ամերիկյան Starbucks ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանցի ընդլայնման նպատակով 3 միլարդ դոլարի ներդրում կատարել Չինաստանում:
04-08-2017 09:22
Հուլիսին FAO-ի պարենամթերային գների գործակիցը շարունակել է աճել ու հասել է ամենաբարձր նիշին` 2015-ի հունվարից հետո. աճի գլխավոր «խթաններն» են դարձել թանկացող շաքարը, կաթնամթերքն ու հատիկավորները:
04-08-2017 09:20
Վերջին տարիներին մեծ ժողովրդականություն է ձեռք բերում Գարեջրի միջազգային օրը, որը նշվում է օգոստոսի առաջին ուրբաթ. հիմնադիրն ամերիկացի Ջես Ավշալոմովն է, գարեջրատան սեփականատեր, ով ուզում էր տոնի միջոցով ավելի շատ հաճախորդներ գրավել։
04-08-2017 06:26
Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդի ամուսինը` արքայազն Հենրիկը հայտարարել է, որ չի ուզում իրեն հուղարկավորեն կնոջ կողքին․ 83-ամյա արքայազնը, բազմիցս խոսել է իր հիասթափության մասին առ այն, որ կնոջ կողքին միշտ երկրորդ պլանում է հայտնվել:
04-08-2017 05:28
Իսրայելի իշխանությունները հայրենակիցներին թույլատրել են դեկտեմբերի 31-ի հունվարի լույս 1-ի գիշերն Ամանորը տոնել առանց գիշերային ժամերին լռությունը խախտելու համար տուգանվելու ռիսկի:
04-08-2017 02:31
Ամերիկյան «Գրին քարտի»` ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
03-08-2017 10:22
Daily Star թերթը կազմել է սեքս-զբոսաշրջության ամենահայտնի ուղղությունների վարկանիշային աղյուսակը. դրանում հայտնվել են երկու իսպանական հանգստավայրեր՝ Իբիցանև Մագալուֆը․ ներառվել են նաև Կաբո Սան Լուկասը, Մայամի ամերիկյան քաղաքը և Ճամայկայի արևմուտքում տեղակայված Նեգրիլ բակավայրը։
03-08-2017 10:18
Հայաստանում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաները 2017թ. հունվար-հունիսին 43-ն են. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երեխաների 51.2 տոկոսն աղջիկներ են:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 821 անգամ
23.04.2024
Դիտվել է 223 անգամ
25.04.2024
Դիտվել է 186 անգամ
26.04.2024
Դիտվել է 159 անգամ
27.04.2024
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster