Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-02-2018 08:21
Հայտնի բրիտանացի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն կազմել է բոլոր ժամանակների 5 լավագույն դերասանուհիներից կազմված ցուցակը, որոնք արժանացել են «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում. լավագույն դերասանուհիների ցանկը գլխավորել է ամերիկուհի Մերիլ Սթրիփը:
16-02-2018 08:18
Ամերիկյան հեռուստաընկերության աստղ Օփրա Ուինֆրին կրկին հաստատել է, որ չի պատրաստվում 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրվել, չնայած նրան, որ պոտենցիալ դոնորները պատրաստ են 1 մլրդ դոլար հավաքել իր քարոզարշավի համար:
16-02-2018 08:13
Անկարայի Քըրքոնաքլար բարձրադիր թաղամասում 2 տղամարդ պարբերաբար մոտեցել են քաղաքի տեսարանով հիացող զույգերի, թալանել նրանց եւ որոշ դեպքերում էլ բռնաբարել աղջիկներին։
15-02-2018 08:17
Պոռնոաստղ Սթորմի Դենիելսը ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապի մասին պատմությունը կներկայացնի. նա իրեն ազատ է զգում որեւէ պարտավորություններից այն բանից հետո, երբ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը պատմել է, որ ընտրություններից մեկ օր առաջ նրան 130 հազար դոլար է վճարել՝ դրանով անվավեր ճանաչելով չհրապարակելու մասին պայմանագիրը:
15-02-2018 08:12
Նկարչուհի Ջենիֆեր Ռուբելը հրուշակագործական պոեֆորմանս է կազմակերպել, որը պետք է մարդկանց համաձայնության սովորեցնի. ամեն օր 6 ժամվա ընթացքում մինչեւ 17:30-ը պատկերասրահի այցելուները կարող են Ջենիֆերի դեմքին թխվածք նետել:
15-02-2018 05:27
Ամերիկացին արդեն 39 տարի իր սիրեցյալին նվիրում է նույն կոնֆետների տուփը, բայց ոչ միայն խնայողության նկատառումներով․ հենց առաջին Սբ.Վալենտինի օրվա կապակցությամբ Ռոնը աղջկան նվիրել է նրա սիրած մուգ շոկոլադե կոնֆետները, իսկ Խանութում նրան ասել են, որ եթե նա տուփը պահպանի, հաջորդ տարի այն կրկին կլցնեն կոնֆետներով, եւ նա չի վճարի փաթեթավորման համար:
14-02-2018 08:29
Իտալիայի նորաձեւ հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրող-ընկերության՝ Diesel-ի հիմնադիր Ռենցո Ռոսոն իր արտադրանքի նմանակումների վաճառքի խանութ կբացի:
14-02-2018 08:23
Hansons աճուրդի տունը վաճառքի է հանել 1720 թվականին գրված «Սեքսի ուղեցույցը». առաջին անգամ «երկու մասերից բաղկացած Արիստոտելի գլուխգործոցը» լույս է տեսել 1684 թվականին Լոնդոնում, այն սեքսի եւ ընտանեկան հարաբերությունների ուղեցույց է:
14-02-2018 06:33
Դուբայում BRIDE Dubai 2018 ցուցահանդեսի այցելուները կերել են հարսնացուի տեսքով տորթ, որը թխել էր դիզայներ Դեբի Վինգհեմը. տորթն իրենից ներկայացրել է հարսանեկան զգեստով կնոջ քանդակ:
14-02-2018 05:31
Ճապոնական Shionogi & Co. ընկերությունը հայտարարել է, որ նոր դեղամիջոց են թողարկել, որը կարող է ոչնչացնել գրիպի վիրուսը 24 ժամվա ընթացքում:
14-02-2018 02:28
Ազգերի համագործակցությունում սկսել են այն հարցի գաղտնի քննարկումը, թե ով կարող է փոխարինել Եղիսաբեթ Բ-ին այդ միավորման ղեկավարի պաշոնում. հարցը բավականին բարդ է, քանի որ Ազգերի համագործակցության ղեկավարի դերը ժառանգաբար չի անցնում եւ, հետեւաբար, ինքնաբերաբար չի անցնի արքայազն Չառլզին թագուհու մահվան դեպքում:
12-02-2018 11:13
Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին՝ փետրվարի 12-ին, նշվում է Ամուսնական գործակալությունների միջազգային օրը. գաղափարը, որը պատկանում է ուկրաինական ամուսնական գործակալություններից մեկին, վերցրել են ԱՄՆ, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի եւ Ռուսաստանի մեծ թվով գործընկեր գործակալություններ:
12-02-2018 11:11
Բրյուսելի BRAFA արվեստի տոնավաճառը վերստին հաճախելիության ռեկորդ է սահմանել, այնտեղ այցելել է 64 հազար մարդ, ինչպես նաեւ վաճառվել են Մարկ Շագալի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Անիշ Քափուրի եւ այլ վարպետների գործեր:
12-02-2018 11:09
You Tube-ում լայն տարածում է ստանում «Յոթ սալոր» անվանումը կրող չինական ալիքը: Հոլովակների հերոսուհին՝ երիտասարդ աղջիկը, հանգստացնող երաժշտության տակ լուռ զբաղվում է իր գործերով. hրապարակված 34 հոլովակները նվիրված են կենցաղային գործերին, սակայն չինուհին ամենեւին չի օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաներ եւ էլեկտրական սարքեր:
12-02-2018 10:44
18-ամյա Եվգենիա Մեդվեդեվան սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ. Կորեայում ընթացող օլիմպիական խաղերում նա հաղթող է ճանաչվել կարճ ծրագրի թիմային մրցումներում՝ հավաքելով 81.06 միավոր, գերազանցելով 2017 թվականին իր իսկ սահմանած ռեկորդը:
10-02-2018 12:56
«Միսս հետույք» տիտղոսակիր ադրբեջանուհի Բահար Նաբիևան կարողացել է տեղից շարժել 2 տոննա քաշով ավտոմեքենան: 
10-02-2018 12:54
Ռումինիայի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ թարմ ձյունը, որն առնվազն երկու օրվա է, սննդի մեջ ներառելը առողջության համար անվտանգ է:
10-02-2018 12:52
Քաղցած ստամոքսին մրգային հյութեր խմելը շատ վատ գաղափար է, վստահեցնում են Փրիսթոնի համալսարանի մասնագետները։
10-02-2018 12:51
Հին Եգիպտոսի ամենահայտնի թագուհիներից մեկի՝ Թութանհամոն փարավոնի հավանական մայրը համարվող Նեֆերտիտիի դեմքը հաջողվել է վերարտադրել առաջադեմ եռաչափ տեխնոլոգիաների միջոցով:
10-02-2018 12:49
Վերամիավորված Spice Girls-ը համաշխարհային հյուրախաղերի կմեկնի հին երգերով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 674 անգամ
01.05.2024
Դիտվել է 588 անգամ
27.04.2024
Դիտվել է 248 անգամ
30.04.2024
Դիտվել է 223 անգամ
03.05.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster