Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-02-2018 10:32
Բուսական սննդակարգը օգնում է կանխել դիաբետի զարգացումը ավելորդ քաշով մարդկանց մոտ:
24-02-2018 10:15
Քարդաշյանների ընտանիքը կառավարում է շուկան․ Քեյլի Ջեների միայն մեկ հաղորդագուրույունը Twitter-ում Snapchat ընկերւոթյան բաժնետոմսերի գինը գցել է 6,1%, դրանով իսկ շուկայական գինը կրճատելով 1,3 միլիարդ դոլարով։
24-02-2018 09:46
Հոգեկան առողջության հետազոտությունների ինստիտուտի (Կանադա) գիտնականները հայտնաբերել են, որ ալկոհոլի մշտական գործածումը մեծացնում է բոլոր տիպերի թուլամտության զարգացման վտանգը:
23-02-2018 08:00
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ալկոհոլը համարում է քաղծկեղի առաջացման առաջնային պատճառ. մեկ այլ հետազոտություն անդրադարձել է մարդկային գենին ալկոհոլի հասցրած վնասին:
23-02-2018 07:51
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը չեղարկել է օրենքը, որը ստիպում էր կանանց իրենց կամքին հակառակ մնալ ամուսինների կողքին:
23-02-2018 07:49
Առաջին անգամ Պակիստանից տրանսգենդեր սկաուտները կարող են Մեքքա հաջի գնալ:
23-02-2018 05:56
Ճապոնիայում բժիշկները կնոջ որովայնում առնվազն 6 տարի առաջ մոռացված 2 վիրաբուժական սպունգ են հայտնաբերել:
23-02-2018 04:58
Gucci-ի՝ Միլանում ներկայացված ցուցադրության ժամանակ մոդելները բարձրահարթակ են դուրս եկել՝ որպես աքսեսուար տանելով իրենց գլուխները. բացի գլուխներից, կլատչների փոխարեն ցուցադրվել են վիշապների ձագեր եւ օձեր:
22-02-2018 08:25
Նռան կորիզներում պարունակվող յուղերը գերազանց կերպով վերականգնում են օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը. այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում նռան կորիզներն ուտել հատկապես ցավոտ դաշտանի, գլխացավերի կամ դաշտանադադարի առաջացման ժամանակ:
22-02-2018 08:16
ՅՈւՆԻՍԵՖ-ը հրապարակել է «Նորածինների մահացությունը կանխելու անհապաղ անհրաժեշտություն» զեկույցը, որում բացահայտում է, որ ամեն տարի աշխարհում 2.6 մլն նորածին է մահանում կյանքի առաջին ամսում. Հայաստանը ընդգրկվել է ցածր միջին եկամուտ ունեցող երկրների ցանկում, որում 52 երկրի շարքում հայտնվել է 49-րդ տեղում (մահանում է 1000 երեխայից 7-ը):
22-02-2018 08:11
Դելավերում դպրոցականներին 5 տարեկանից կթույլատրեն ինքնուրույն՝ առանց ծնողների հավանության իրենց սեռն ու ռասան ընտրել:
22-02-2018 08:06
Չինաստանի իշխանությունները մտադիր են հուղարկավորությունների ժամանակ ավանդական էրոտիկ պարերի եւ այլ բուռն զվարճանքների դեմ պայքար սկսել:
22-02-2018 02:21
Բարբադոսցի փոփ-աստղ Ռիհաննան փետրվարի 20-ին իր 30-ամյակը տոնելու ինքնատիպ միջոց է գտել. նախօրյակին երգչուհին Instagram-ում զետեղել է իր լուսանկարը՝ «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով։
21-02-2018 12:51
Անժելա Սարաֆյանը մասնակցել է Variety ամսագրի կազմակերպած Runway to Red Carpet ճաշկերույթին, որին Westworld սերիալի աստղը ներկայացել է Ingie Paris ապրանքանիշի շքեղ կարմիր զգեստով եւ, ի դեպ, առանց կրծկալի. դերասանուհին տեսանյութը հրապարակել է իր Ինստագրամի էջում:
21-02-2018 12:46
Ամալյա Եղոյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար:
21-02-2018 08:27
Թաիլանդում դատարանը 28-ամյա ճապոնացի Միտցուտոկի Սիգետեին հայրության իրավունքներ է տվել. նա թաիլանդացի փոխնակ մայրերից 13 երեխա ունի։
21-02-2018 08:25
Սիրեցյալի հետ սեռական հարաբերությունը տեսանկարահանելու եւ այն նրա կնոջը ցույց տալու սպառնալիքով գումար շորթելու մեջ մեղադրվող երկու տարվա ազատազրկման դատապարտված Մ. Գրիգորյանի շահերի պաշտպանի բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է:
20-02-2018 08:05
Կալիֆոռնիացի կենսաբաններն առաջին անգամ քիմերային սաղմեր են աճեցրել, որոնցում առկա են և՛ մարդու, և՛ ոչխարի բջիջներ. Ամերիկյան գիտական միության համաժողովում գիտնականները նշել են, որ այս քայլն իրենց մոտեցնում է կենդանիների ներսում մարդկային լիարժեք օրգաններ աճեցնելուն:
20-02-2018 07:53
Ներկայումս Սարա Ջեսիկա Փարքերը HBO-ով ցուցադրվող «Divorce» սիթքոմի պրոդյուսերը և դերասանն է, վերջերս դուրս եկավ սիթքոմի 2-րդ սեզոնը․ 52-ամյա դերասանուհին մեծ ոգևորությամբ սեռական տեսարանում է նկարահանվել դերասան Սթիվեն Պասքալի հետ:
20-02-2018 07:49
Բրիտանիայում KFC արագ սննդի ցանցը հավի միսի պակասի պատճառով հայտարարել է հարյուրավոր ռեստորանների փակման մասին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 539 անգամ
01.05.2024
Դիտվել է 290 անգամ
25.04.2024
Դիտվել է 263 անգամ
26.04.2024
Դիտվել է 224 անգամ
27.04.2024
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster