Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-02-2018 08:27
Թաիլանդում դատարանը 28-ամյա ճապոնացի Միտցուտոկի Սիգետեին հայրության իրավունքներ է տվել. նա թաիլանդացի փոխնակ մայրերից 13 երեխա ունի։
21-02-2018 08:25
Սիրեցյալի հետ սեռական հարաբերությունը տեսանկարահանելու եւ այն նրա կնոջը ցույց տալու սպառնալիքով գումար շորթելու մեջ մեղադրվող երկու տարվա ազատազրկման դատապարտված Մ. Գրիգորյանի շահերի պաշտպանի բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է:
20-02-2018 08:05
Կալիֆոռնիացի կենսաբաններն առաջին անգամ քիմերային սաղմեր են աճեցրել, որոնցում առկա են և՛ մարդու, և՛ ոչխարի բջիջներ. Ամերիկյան գիտական միության համաժողովում գիտնականները նշել են, որ այս քայլն իրենց մոտեցնում է կենդանիների ներսում մարդկային լիարժեք օրգաններ աճեցնելուն:
20-02-2018 07:53
Ներկայումս Սարա Ջեսիկա Փարքերը HBO-ով ցուցադրվող «Divorce» սիթքոմի պրոդյուսերը և դերասանն է, վերջերս դուրս եկավ սիթքոմի 2-րդ սեզոնը․ 52-ամյա դերասանուհին մեծ ոգևորությամբ սեռական տեսարանում է նկարահանվել դերասան Սթիվեն Պասքալի հետ:
20-02-2018 07:49
Բրիտանիայում KFC արագ սննդի ցանցը հավի միսի պակասի պատճառով հայտարարել է հարյուրավոր ռեստորանների փակման մասին:
20-02-2018 06:08
Տոկիոյի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են գերբարակ էլաստիկ լուսադիոդային դիսփլեյ, որը կարելի է սոսնձել մարդու մաշկի վրա. ընդամենը 1 միլիմետր հաստությամբ այդ էկրանի վրա կարելի է ընթերցել տեքստային հաղորդագրություններ եւ նունիսկ տեսագրություն դիտել:
20-02-2018 02:03
Տոկիոյում գտնվող ռեստորաններից մեկը մեծ ճանաչում է ձեռք բերել Ճապոնիայում, երբ համացանցում տարածվել են այնտեղ մատուցվող կապույտ ռամենով (ճապոնական ուտեստ՝ պատրաստված լապշայից) ապուրի լուսանկարները:
19-02-2018 14:19
Փետրվարի 19-ի առավոտյան մահացել է ճանաչված ու սիրված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը. երգչուհին բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր էր, կատարում էր ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումներ ու սեփական ստեղծագործություններ:
19-02-2018 12:18
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց շրջանում, որոնք սովոր են դանդաղ ուտել, ճարպակալումից տառապում էր 21,5 տոկոսը, ովքեր կերել են միջին արագությամբ, ճարպակալում է ախտորոշվել 30 տոկոսի մոտ, իսկ ովքեր սովոր են արագ ուտելուն՝ 45 տոկոսի մոտ. գոտկատեղի շրջագծի չափը նույնպես ավելացել է կերակուր ընդունելու արագության համեմատ:
19-02-2018 12:17
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել:
19-02-2018 12:16
ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում 36-ամյա կինը դատապարտվել է ազատազրկման՝ առանց նախկին ամուսնու իմացության երեխային մկրտելու համար
19-02-2018 12:15
Մաքրող միջոցների գոլորշիները, որոնք կանայք օգտագործում են տան մաքրման ժամանակ, ազդում են շնչառական օրգանների վրա ավտոմեքենաների արտանետումներից եւ ծխախոտի ծխից ոչ պակաս:
19-02-2018 12:13
Ծերունական դեմենցիան կարող է փոխանցվել վիրաբուժական գործիքներով: Նման եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:
17-02-2018 10:58
Գիտական ուսումնասիրությունները ապացուցել են, որ կողակից չունենալն ունի նաև դրական կողմեր. դրանցից մեկն այն է, որ մարդն ինքն իր համար շատ ավելի ժամանակ է ունենում, միայնակ մարդիկ վայելում են իրենց մենակությունն առավելագույն չափով և օգուտ քաղում դրանից:
17-02-2018 10:43
Հնդկաստանի Ջայպուր քաղաքում 35-ամյա Մեհբուբ Խանը հարձակվել է 30-ամյա կնոջ վրա և նրա դեմքին ազոտական թթու լցրել, երբ վերջինս մերժել է նրա ամուսնության առաջարկը:
17-02-2018 10:37
Բրազիլիայում ողջ-ողջ հուղարկավորված կինը 11 օր փորձել է դուրս գալ դագաղից:
17-02-2018 10:17
Մասնավոր դետեկտիվ Էրնեստ Ասլանյանը պատմել է, թե ինչպես է մարմնավաճառ Նաստյա Ռիբկային հաջողվել լուսանկարվել ու տեսագրվել միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հետ։
17-02-2018 02:48
Victoria`s Secret-ի մոդելներ Ջորջիա Ֆոուլերը եւ Վիկտորյա Լին լուսանկարվել են գրեթե մերկ. նրանք մասնակցել են ֆոտոշարքի, որը նվիրված էր Harper՝s Bazaar հանդեսի ավստրալական տարբերակի 20-ամյա հոբելյանին․ ֆոտոշարքն ամբողջությամբ կարելի է տեսնել Harper՝s Bazaar-ի մարտի թողարկման մեջ։
16-02-2018 08:24
ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանից գիտնականները մշակել են պարզ հոգեբանական թեստ, որը թույլ է տալիս բավականին ստույգ կանխատեսել՝ նորապսակները միմյանց կդավաճանեն արդյոք կյանքի առաջին չորս տարում:
16-02-2018 08:23
ԱՄՆ-ում տրանսգենդեր կինն առաջին անգամ կրծքով կերակրել է երեխային հորմոնալ թերապիայի շնորհիվ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2024 12:11
Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան: Վերջինիս հիմնական նշաններն են սրտի արագ  բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Մասնագետները խորհուրդ են տալիս չվախենալ նման իրավիճակում բժշկի դիմելուց և չփորձել ինքնուրույն հաղթահարել:
19-04-2024 12:06
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր:
19-04-2024 12:03
Մեզի թեստը կարող է տարբերել դանդաղ աճող շագանակագեղձի քաղցկեղը նրա ագրեսիվ ձևից: Այս տեղեկատվությունը բժիշկներին թույլ կտա ավելի քիչ շագանակագեղձի անհարկի բիոպսիա պատվիրել, հայտնում են JAMA Oncology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: 20 տարի առաջ բժիշկները բուժում էին շագանակագեղձի ցանկացած հայտնաբերված քաղցկեղ։ Սակայն հետազոտությունները հանգեցրել են մարտավարության վերանայման. այժմ հաճախ խորհուրդ է տրվում բուժել միայն արագ աճող շագանակագեղձի քաղցկեղը:
19-04-2024 12:00
Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում եւ բացահայտել ամուսնու՝ Դեւիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։ 50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Վիկտորյան նշել է, որ Դեւիդը ոգեշնչում է իրեն, եւ խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։
19-04-2024 02:16
42-ամյա Նատալի Պորտմանն աղմկահարույց ամուսնալուծությունից հետո լուսանկարվել է միկրոշորտերով։ Պորտմանը լուսանկարվել է իտալական L՝Officiel-ի նոր համարի համար: Շապիկի համար ընտրվել է մի կադր, որտեղ դերասանուհին համբույր է հղում տեսախցիկի ուղղությամբ՝ կրելով  թափանցիկ ցանցավոր զգեստ Dior-ից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 706 անգամ
16.04.2024
Դիտվել է 233 անգամ
17.04.2024
Դիտվել է 192 անգամ
18.04.2024
Դիտվել է 130 անգամ
19.04.2024
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster