Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-05-2018 07:36
Քննադատները ծափողջյուններով են դիմավորել դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում:
16-05-2018 07:32
Իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) վրձնի «Պառկած մերկ կինը» (Nu couche (sur le cote gauche) նկարը մայիսի 14-ին ռեկորդային 157,2 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում:
16-05-2018 07:27
ԱՄՆ-ում նոր մյուզիքլ են բեմադրելու «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմի մոտիվներով:
16-05-2018 07:25
Ամերիկացի ինժեներները ռոբոտների համար ալգորիթմ են ստեղծել, որը նրանց թույլ է տալիս հագուտի թեւքը մարդուն հագցնել՝ առանց անհարմարություն պատճառելու:
15-05-2018 07:45
Գյումրեցի Խաչիկյանների ընտանիքում 10-րդ երեխան է ծնվել: 6 աղջիկ, 3 տղա ունեցող ամուսինները անհամբերությամբ են սպասել 4-րդ որդու ծնունդին. մոր եւ փոքրիկի վիճակը գնահատվում է բավարար:
15-05-2018 07:35
Կյանքի 70-րդ տարում մահացել է կանադա-ամերիկյան դերասանուհի Սուպերմենի մասին ֆիլմերի աստղ Մարգո Կիդդերը։
15-05-2018 05:39
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երիկամներից նորագոյացությունների հեռացման փոքր վիրահատության է ենթարկվել:
15-05-2018 03:42
Մի խումբ միջազգային հետազոտողներ պարզել են, որ 2015 թվականին ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումն ավելի մեծ թվով հիվանդությունների, հաշմանդամության դեպքերի եւ վաղաժամ մահերի պատճառ է դարձել, քան կախվածություն առաջացնող այլ նյութերի օգտագործումը:
14-05-2018 08:18
Բարձրաձայն մտածելը բարդ խնդիրները լուծելու եւ ճիշտ լուծման հասնելու լավագույն միջոցն է:
14-05-2018 08:14
Այսօր մարդկանց մեծամասնությունն ականջները մաքրում է բամբակի փայտիկներով, չնայած նրան, որ բժիշկները վաղուց են հայտնում այդ մեթոդի վտանգավորության մասին։
14-05-2018 06:16
Բրիտանիայում ստեղծված ինքնագնաց, շարժիչով աշխատող խորդանոցը շուրջ 162 կմ/ժամ արագություն է զարգացրել։
14-05-2018 03:19
Համաշխարհային բրենդները միլիոններ են վաստակել բրիտանացի արքայազների կանանց շնորհիվ:
12-05-2018 12:02
ԱՄՆ-ում բժիշկները ամերիկուհու համար նոր ականջ են աճեցրել նրա թեւին. Տեխասի նահանգի էլ Պասո քաղաքի ռազմակայանի Ուիլյամ Բոմոնտի անվան բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժներն առաջին անգամ նման վիրահատություն են կատարել ամերիկյան բանակի ծառայողի համար:
12-05-2018 11:58
Ավստրալիայում ռեստորանի տերերն այցելուներին զարմացրել են արտասովոր կերակրատեսակով՝ փիրուզի տալյատելլեով. երկնագույն պաստան ստեղծել են Սիդնեյի Bar + Vinny’s Spaghetti + Spritz ռեստորանի հիմնադիրներ Մարկ Ֆիլիպելլին եւ Վինս Պիզինգին:
12-05-2018 11:40
Արեւմտյան մամուլը կրկին սկսել է գրել Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հնարավոր ամուսնալուծության մասին, եւ զույգը, կարծես, շտապում է հերքել այդ լուրերը:
12-05-2018 11:38
2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը 22 տոկոսով բարձր է նույնասեռական ու բիսեքսուալ կանանց մոտ, քան հետերոսեքսուալ կանանց մոտ։
11-05-2018 08:19
Հարյուրամյա բրիտանուհի Դորիս Օլիվ Նեթինգը խոստովանել է, որ իր երկարկեցության պատճառը համարում է օրական մեկ գավաթ Guinness գարեջուր խմելու սովորությունը:
11-05-2018 08:11
Միրանդա Քերը երկրորդ անգամ է մայրացել. մոդելը որդի է պարգեւել իր ամուսնուն՝ Snapchat-ի սեփականատեր Էվան Շպիգելին:
11-05-2018 08:04
Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է նոր մոմե արձանով. թանգարանում արքայազն Հարիի արձանի կողքին տեղադրվել է Մեգան Մարքլի արձանը:
11-05-2018 05:17
Փարիզի ծայրամասերից մեկում չարագործները 120 000 եվրո արժողությամբ շափյուղա են գողացել թանկարժեք քարերի առևտուր անող վաճառականից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 586 անգամ
19.04.2024
Դիտվել է 205 անգամ
23.04.2024
Դիտվել է 166 անգամ
25.04.2024
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster