Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2018 06:21
Ամերիկացի թոշակառու Ամերիդա Կինտանան ակնթարթային վիճակախաղում 5 մլն դոլար է շահել. կինը 30 դոլար է ծախսել, որը շահել էր մեկ այլ վիճակախաղում՝ միանգամից մի քանի տոմս գնելու համար:
02-06-2018 03:27
Սենթ Լուիսից ամերիկացի գիտնականներն ավարտում են պատահական ընտրանքով վերահսկվող հակաուռուցքային պատվաստանյութ DCVax-L-ի կույր փորձարկումը:
31-05-2018 07:45
Լողափի սեզոնի նախաշեմին մարզական հագուստի եւ կոշկեղենի բրենդ-արտադրող Nike-ը լողափի Benassi հռչակավոր չստերի շարքը բազմազանացրել է պայուսակ-տոպրակով նոր մոդելով:
31-05-2018 07:43
Zara իսպանական մակնիշի երկնագույն զգեստը, որով Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը եկել էր Houghton Horse Trials-ի ձիարշավին, բրենդի պաշտոնական կայքից մինչեւ վերջին նմուշը գնել են հաշված ժամերի ընթացքում:
31-05-2018 07:38
Մանչեսթերյան համալսարանի գիտնականները եւ Մադրիդi Իսպանիայի ինքնավար համալսարանի աշխատակիցները ստեղծել են քայլվածքով  անձի ինքնության  ճանաչման ավտոմատ համակարգ:
31-05-2018 07:33
Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը նկարահանվում է «գաղտնի սենյակներ» միստիկական դրամայի գլխավոր դերերից մեկում․ կինոնկարը պատրաստվում է նկարահանել ամերիկյան Netflix ընկերությունը։
30-05-2018 08:13
Նիդերլանդներում դատարանն օրենսդիրներին կոչ է արել ճանաչել երրորդ՝ չեզոք սեռը:
30-05-2018 08:07
106-ամյա բրիտանուհի Մեդլին Դայն իր երկարակեցության գաղտնիքը համարում է տղամարդկանց հետ հարաբերություններից լրիվ հրաժարվելը:
30-05-2018 07:50
Մեքսիկայում երկու կանայք «տաք քարերի տանը» 8 ժամ մնալուց հետո մահացել են. ավանդական հնդկացիական տեմասկալ բաղնիքը մարմնի, հոգու մաքրման ծես է:
30-05-2018 04:01
Քսենյա Նովիկովան վերադարձել է «Բլեստյաշիե» խումբ և իրեն համեմատել կատվի հետ։
29-05-2018 08:24
Քուվեյթի տեղեկատվության նախարարությունը վերջերս հեռացրել է լուրերի կին մեկնաբանին, որն իր գործընկերոջը կատակով «գեղեցիկ» է անվանել ուղիղ եթերում:
29-05-2018 08:14
Դերասանուհի Գալ Գադոտին, ով Հրաշք-կնոջ դերն է խաղացել համանուն ֆիլմաշարում, հրավիրել են վարելու Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթը, որը 2019 թվականին կանցկացվի Իսրայելում։
29-05-2018 08:10
Կոտայքի մարզում 21-ամյա ուսանողուհին 5-րդ հարկից իրեն ցած է նետել. ըստ բժիշկների հայտարարության, նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։
28-05-2018 11:58
Հակադեպրեսանտների գործածումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի։ Այս մասին հայտնում են King`s College London քոլեջի գիտնականները։
28-05-2018 11:39
Արքայադուստր Դիանայի զարմուհին՝ Քիթի Սփենսերի, ով շնորհիվ արքայական հարսանիքի ժամանակ ունեցած իր նուրբ կերպարով անմիջապես հայտնի է դարձավ ամբողջ աշխարհում,  ճանաչվել է Bulgari ոսկերչական ապրանքանիշի պաշտոնական դեսպանը:
28-05-2018 11:34
Հայտնի «Գահերի խաղի» աստղերը՝ Քեյթ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին հայտնել են, որ հունիսի 23-ին կկայանա իրենց հարսանիքը: 
28-05-2018 08:56
Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը եւ տուգանել Եվրամիության անդամ պետություններին՝ պլաստիկ աղբի համար:
26-05-2018 10:07
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին առաջարկել են «Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ» հայտնի ամերիկյան ֆիլմի ռեմեյքում մարմնավորել գլխավոր դերերից մեկը`Սելլիի կերպարը:
26-05-2018 10:04
Սան Ֆրանցիսկոյի 111-ամյա բնակչուհի Լյուսի Միրիղյանը ստիպված է եղել ԱՄՆ-ի կառավարությանը ապացուցել, որ դեռ ողջ է. նոյեմբերին պետական օրգանը, որը կառավարում էր քաղաքի կենսաթոշակային հիմնադրամը, համարել է, որ Միրիղյանը մահացել է, քանի որ չի պատասխանել իր անձը հաստատելու խնդրանքով ուղարկված նամակին:
26-05-2018 10:01
Ամերիկյան Ինդիանա նահանգի բնակչուհուն 30 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտել՝ կնոջ սպանելու եւ նրա 3 ամսական երեխային որպես իր սեփականը ներկայացնելու համար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 812 անգամ
29.04.2024
Դիտվել է 745 անգամ
30.04.2024
Դիտվել է 279 անգամ
03.05.2024
Դիտվել է 155 անգամ
04.05.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster