ՄԵԿ ՏՈՂՈՎ 29-09-2023 05:02 2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր:
29-09-2023 03:27 Բոնի Ռայթը, ով « Հարի Փոթերում » մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34 Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
28-09-2023 10:15 Իսպանայի դատախազությունը կոլումբիացի երգչուհի Շակիրային կասկածում է 2018 թվականին 6 միլիոն եվրոյից ավելի հարկերից խուսափելու մեջ: Աղբյուրի համաձայն՝ պետական կառույցներն ենթադրում են, որ աստղը խարդախություն է կատարել՝ օգտագործելով օֆշորային գոտիներում տեղակայված ցանցը։
28-09-2023 09:29 Հղիության երեք եռամսյակներից յուրաքանչյուրը կարևոր է պտղի ներարգանդային զարգացման համար, և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում կարող են առաջանալ բարդություններ։ Այնուամենայնիվ, հենց առաջին եռամսյակում է, որ բեղմնավորված ձվաբջիջը տեղադրվում է արգանդի խոռոչ, տեղի են ունենում պտղի, օրգանների և համակարգերի ձևավորման հիմնական փուլերը: Ըստ բժիշկների՝ հենց այս ժամանակահատվածում են ավելի հաճախ տեղի ունենում արյունահոսություններ և վիժումներ։
28-09-2023 07:19 Քայլի Ջեները և Թիմոտի Շալամեն նշանադրության մասին խոսակցությունների առիթ են տվել։ 26-ամյա Քայլի Ջեներին և նրա 27-ամյա ընկերոջը՝ «Կոչիր ինձ իմ անունով» ֆիլմի աստղ Տիմոթի Շալամեին, նկատել են Փարիզում՝ գինու բար գնալիս: Սակայն մամուլի ուշադրությունը գրավել է աղջկա մեծ մատանին՝ համապատասխան մատին դրած։
28-09-2023 02:43 Անջելինա Ջոլին դարձել է Vogue-ի նոր համարի շապիկի հերոսուհին և հարցազրույց տվել հրատարակությանը, որտեղ խոսել է Atelier Jolie նոր նախագծի, երեխաների օգնության և սեփական ոճի ձևավորման մասին։
28-09-2023 01:08 Սվետլանա Բոնդարչուկը դատական հայց է ներկայացրել իր նախկին ամուսնու՝ Ֆյոդոր Բոնդարչուկի դեմ։ Ինչպես պարզաբանում են լրատվամիջոցները, վեճի առարկան ամուսինների միջեւ համատեղ ձեռք բերված գույքի բաժանումն է։ Մանրամասներ չեն նշվում։ Ֆյոդոր Բոնդարչուկն ու Սվետլանա Բոնդարչուկն ամուսնալուծվել են 2016 թվականին՝ 25 տարվա ամուսնությունից հետո։ Նրանք երկու երեխա ունեն։
27-09-2023 12:08 Սեպտեմբերի 26-ին Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ Saint Laurent նորաձեւության տան նոր գարուն-ամառ 2024 հավաքածուի ցուցադրությունը։ Շոուին ներկա էին Դեմի Մուրը, Քեյթ Մոսը, Դայան Կրյուգերը և Դերիլ Դիքսոնը, Շարլոտ Գենսբուրը, Հեյլի Բիբերը, Նատաշա Լիոնը, Լուրդես Լեոնը, Զոի Կրավիցը, Կարլա Բրունին, Գասպար Նոյը, Էմմա Մաքին, Շալոմ Հարլոուն, Մաթիլդա Փինոն, Օսթին Բաթլերը, Այրիս Լոու, Էմբեր Վալետա, Բեատրիս Դալլե, Ռոսսի Դե Պալմա, Սու Ջու Պարկ և այլ հյուրեր:
27-09-2023 02:15 Ռուսաստանում հայտնի բելառուս կատակերգու Սլավա Կոմիսարենկոն, ով սեպտեմբերի 20-ին ամուսնացել է իր ընկերուհու՝ Յուլյայի հետ, վերջինիս վեբքամ անցյալի մասին իմացել է սոցիալական ցանցերից։ Հումորիստը Instagram-ում գրառում է հրապարակել, որում նշել է, որ չի պատկերացրել, թե ինչով է զբաղվել իր սիրելին, ինչպես նաև ջնջել է հարսանեկան բոլոր լուսանկարները։
26-09-2023 11:01 Դավիթ Մանուկյանն ակնարկել է նոր վեպի մասին։ Նախօրեին Բուզովայի նախկին սիրեցյալը միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է առեղծվածային անծանոթուհու ձեռք բռնած։ Համացանցից օգտվողներն անմիջապես պարզել են ռեփերի ուղեկցորդուհուն։․ աղջկա անունը Յանա է, նա նույնպես նմանատիպ կադր է հրապարակել սոցցանցում։
26-09-2023 10:47 Ռուս կանանց գրեթե կեսը հաճախ սթրես է ապրում, և հեռուստասերիալները, զբոսանքներն ու սիրելիների հետ շփումն են օգնում հաղթահարել այս վիճակը, պազվել է Lady Mail.ru-ի հարցման արդյունքներից։
26-09-2023 10:41 Vanity Fair-ի եվրոպական հրատարակության հոկտեմբերյան թողարկումը, որը միավորում է Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան, զարդարվել է ութսունական և իննսունականների դարաշրջանի գլխավոր սուպերմոդելներով, որոնք այսօր շարունակում են մնալ հանրաճանաչության գագաթնակետին: Նրանց թվում են՝ Նաոմի Քեմփբելը, Կլաուդիա Շիֆերը, Քրիստեն Մաքմենամին, Քրիստի Թարլինգթոնը, Շալոմ Հարլոոնւ, Իմանը, Եվա Հերցիգովան, Միլա Յովովիչը, Փեթ Քլիվլենդը, Էլիզաբետա Դեսսին, Պաուլինա Պորիզկովան, Սինդի Քրոուֆորդը, Կարլա Բրունին, Ստեֆանի Սեյմուրը, Հելենա Քրիսթենը, Օ. Քերոլին Մերֆին, Էմբեր Վալետտան, Լորեն Հաթթոնը, Թվիգին և Պենելոպա Տրին։
26-09-2023 10:37 Արիանա Գրանդեն և Իթան Սլեյթերը, ով երգչուհու համար թողել է իր կնոջը, շարունակում են հանդիպել. զույգին միասին նկատել են Դիսնեյլենդում՝ իրար ձեռք բռնած։ 30-ամյա Գրանդեի և 31-ամյա Սլեյթերի լուսանկարները հայտնվել են Deuxmoi բլոգում։
26-09-2023 05:50 Դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը նոր սիրավեպի մասին խոսակցություններ է առաջացրել։ 31-ամյա Գոմեսին պապարացիները բռնացրել են անհայտ տղամարդու հետ Փարիզում զբոսնելիս։
25-09-2023 13:09 Շակիրան մեծահոգաբար շնորհակալություն է հայտնել դայակին, ով բացահայտել էր Պիկեի դավաճանությունը։ Սկանդալի բռնկումից հետո Ժերար Պիկեն նրան հեռացրել է աշխատանքից ու թողել առանց փողի։ Երգչուհին սեփական հետաքննություն է անցկացրել, համոզվել, որ կինը ճիշտ է, և անմիջապես հետ է վերցրել նրան աշխատանքի։ Եվ այս տհաճ իրավիճակի տպավորությունը հարթելու համար երգչուհին բարձրացրել է դայակի աշխատավարձը։
25-09-2023 13:06 Սոֆի Լորենը հոսպիտալացվել է: 89-ամյա աստղի մոտ ախտորոշվել է ազդրի կոտրվածք։
25-09-2023 13:04 Երեք զգեստ, որոնք նախկինում պատկանել են արքայադուստր Դիանային, Julien's աճուրդի տունը վաճառել է 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով։
25-09-2023 12:54 Սեպտեմբերի 24-ին՝ Միլանի Նորաձևության շաբաթվա վերջին օրը, Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ CNMI Sustainable Fashion Awards 2023 մրցանակաբաշխությունը։ Երեկոյի հյուրերի թվում էին Ջեսիկա Չեսթեյնը, Ջուլիանա Մուրը, Ջերեմի Սթրոնգը, Ադուտ Աքեշը, Կոկո Ռոշան, Դոնաթելլա Վերսաչեն։ Աննա Դելլո Ռուսսոն, Էդվարդ Էննինֆուլը, Բեատրիս Գրանոն, Սաբրինա Իմպաչիատորեն, «Բարբիի» և «Կուռքի» աստղ Հարի Նեֆը և այլք։
25-09-2023 09:58 Ջորջ Քլունին վաճառում է իր ամենահայտնի ունեցվածքը՝ Կոմո լճի վրա գտնվող առանձնատունը, որի սեփականատերն էր 21 տարի։ Քլունին արժանի գումար կվաստակի տան վաճառքից, քանի որ այն գնել է 2002 թվականին ընդամենը 10 միլիոն դոլարով, իսկ այժմ հողամասի արժեքը հասել է 100 միլիոն դոլարի։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18 Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել: 29-08-2026 10:56 Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։ 29-08-2026 10:15 Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։ 29-08-2026 02:11 Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից: 27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026 Դիտվել է 1073 անգամ 25.08.2026 Դիտվել է 357 անգամ 27.08.2026 Դիտվել է 261 անգամ 29.08.2026 Դիտվել է 161 անգամ