Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-10-2023 08:01
Քիմ Քեթրալը նկարահանվել է Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի նոր գովազդային արշավում։ 67-ամյա դերասանուհու լուսանկարները՝ ներքնազգեստի մի քանի տարբեր հավաքածուներով, հայտնվել են բրենդի Instagram-ի էջում։
12-10-2023 02:56
Մոր հետ նկարահանում է ներքնազգեստով և համարձակ հանդերձանքով. Հայդի Քլումը իր դստերը դարձնում  ամենաանկեղծ փոքրիկը: Նախկինում Լենիին իր գեղեցիկ արտաքինի համար հրեշտակ էին անվանում։ Այժմ նա վերածվում է ճակատագրական գեղեցկուհու։
11-10-2023 10:18
Գիրություն ունեցող դեռահասների մոտ մեծանում է ուղեկցող հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝ հասուն տարիքում սրտանոթային հիվանդությունները, լյարդի ճարպկալումը և այլն: Բացի այդ, նրանք ավելի հաճախ են տառապում ցածր ինքնագնահատականով, դեպրեսիաներով, անհանգստությամբ, խտրականությամբ և հասակակիցների հետ հարաբերությունների սրմամբ:
11-10-2023 09:48
Իլոն Մասկը Warner Bros.-ին սպառնալից նամակ է ուղարկել և պահանջել, որ Էմբեր Հերդը պահպանի իր դերը «Աքվամեն 2» ֆիլմում: Դերասանուհու հայտնվելը հիլմի շարունակությունում, որտեղ նա խաղում էր Մերայի դերը, վտանգված էր նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ սկանդալային դատավարության պատճառով, որին նա մեղադրել էր ընտանեկան բռնության մեջ։ Մասկի սպառնալիքները, ըստ երևույթին, արդյունք են տվել. չնայած Էմբերի դերը կրճատվել է, նա, այդուհանդերձ, կհայտնվի ֆիլմում։
11-10-2023 07:44
Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանից պաշտոնապես ամուսնալուծվելուց մեկ ամիս անց ամուսնացել է Բիանկա Սենսորիի հետ «կրոնական պատճառներով», քանի որ նա խոստացել էր մինչև ամուսնություն ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից: Այս մասին Us Weekly-ին պատմել է ինսայդերներից մեկը՝ նշելով, որ դա անհրաժեշտ էր սեռական հարաբերությունների համար։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ զույգը պաշտոնապես գրանցել է ամուսնությունը, թեև շատերը կասկածում էին դրան։
11-10-2023 05:36
Մոնիկա Բելուչիի 19-ամյա դուստրը մասնակցել է համարձակ նկարահանման։ Լուսանկարիչ Բաստիեն Բարադը սոցցանցերում հրապարակել է դեռահաս գեղեցկուհու Դեվա Կասելի նոր լուսանկարները։ «Դեվա. Չհրապարակված»,- մակագրել է լուսանկարիչը։ Դեվան իսկական գեղեցկուհի է դարձել։
11-10-2023 02:28
Բոլորովին վերջերս Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը հանգստյան օրերը միասին անցկացրել են քաղաքից դուրս։ Դրանից հետո համացանցում լուրեր տարածվեցին նրանց սիրավեպի մասին։ Միասին ժամանակ անցկացնելը հեշտությամբ կարելի է համարել նաև ընկերական հանդիպում: Ավելին, դերասանը լավ է շփումներ ունի Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, ում հետ մոդելը փորձում է սիրավեպ ունենալ։ Իսկ Ջիջին իր հերթին լավ հարաբերությունների մեջ է այս հարցում իր գործընկերուհի Իրինա Շեյքի հետ։
10-10-2023 10:07
Ծայրահեղ հոգնածությունն օգնում է ավելի լավ կողմնորոշվել տեղանքում: Գիտնականները կարծում են, որ ուղեղը առաջնահերթություն է տալիս տարածական հիշողությանը, երբ էներգիան սուղ է, որպեսզի մարդ կարողանա արագ գտնել կալորիաների աղբյուր:
10-10-2023 07:10
«Սիրո պատմություն Նյու Յորքում» մեկ գործողությամբ մյուզիքլը համալրել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը: Մտահղացման և բեմադրության հեղինակը Սամսոն Մովսեսյանն է:
10-10-2023 02:12
Yellowheart-ը (Լիլի Առաքելյան), որի «Ուշ կլինի», «Էլի ես ու դու», «Էլի մենակ» երգերը մեծ ճանաչում են բերել երգչուհուն, նոր երգ է հանձնել երկրպագուների դատին: «Փնտրում եմ» երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն երգչուհու «YouTube»-ի պաշտոնական ալիքում է:
10-10-2023 01:14
Անյա Թեյլոր-Ջոյը լողազգեստով կեցվածք է ընդունել ODDA ամսագրի շապիկի համար։ Որոշ կադրերում դերասանուհին լուսանկարվել Dior-ի լողազգեստով, մյուսներում՝ անսովոր ֆանտաստիկ կերպարներով։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ դերասանուհին ամուսնացել է իր սիրելիի՝ Մալքոլմ Մաքրեյի հետ։
09-10-2023 09:22
Ըստ մասնագետների՝ հիմա համաշխարհային պրակտիկայում վիտամինների պակասի հետևանքով առաջացած հիվանդությունները շատ ավելի հազվադեպ են ախտորոշվում։ Միակ վիտամինը, որը մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է տարվա ցանկացած ժամանակ՝ վիտամին D-ն է։ Այն առաջին հերթին կարելի է ստանալ՝ սննդակարգում ավելի շատ կենդանական մթերքներ ներառելով․ ձուկ, խավիար, ձվի դեղնուց, կաթ։ Նաև մաշկի մեջ վիտամին D-ի սինթեզի համար կարևոր է ավելի հաճախ դրսում լինել՝ դեմքն և ձեռքերը բաց, հատկապես արևոտ օրերին:
09-10-2023 09:09
«Ազգային երգիչ» մրցույթի մասնակիցների՝ Արամ Խաչատրյան համերգասրահում նախատեսված համերգը հոկտեմբերի 15-ի փոխարեն տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ասվում է նախագծի ինստագրամյան էջում։ Ըստ հաղորդագրության՝ «համերգը հետաձգվել է՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից։ Նախապես գնված բոլոր տոմսերն ուժի մեջ կլինեն»։
09-10-2023 04:41
Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրը Life & Style-ին հայտնել է, որ աստղը չափազանց դժգոհ է ամուսնու մերձեցումից իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ: Վերջերս համացանցի օգտատերերն ավելի ու ավելի են համեմատում Աֆլեքի պահվածքը նախկին և ներկա կանանց հետ:
09-10-2023 03:36
Օրերս Եվրոպայում տեղի ունեցավ «Միսս Պորտուգալիա 2023» մրցույթի եզրափակիչը՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ, որն ավարտվեց տրանսգենդեր, բորտուղեկցորդուհի Մարինա Մաչետեի հաղթանակով։ 
09-10-2023 02:16
Արիանա Գրանդեն եւ Դալթոն Գոմեսը ավարտել են իրենց ամուսնալուծության գործընթացը: Նրանք ամուսնալուծության հայց էին ներկայացրել անցած ամիս, եւ ընդամենը մի քանի շաբաթ անց նրանց ամուսնությունն ավարտվել է։ Զույգը նախքան ամուսնանալը պայմանավորվածություն է ունեցել, որ բաժանման դեպքում փոխհատուցում չեն պահանջելու միմյանցից։
06-10-2023 11:08
Գիտնականները բացատրություն են գտել, թե ինչու են կանայք փորձում խլել իրենց ընկերուհիների ամուսիններին։ Որոշ փորձագետներ կարծում են, որ կանացի ընկերության հիմքը ոչ միայն փոխօգնությունն է, այլև մրցակցությունը։ Եվ եթե տղամարդը ուշադրություն է դարձնում մի ընկերուհու վրա, ապա երկրորդն էլ նույնն է ցանկանում։
06-10-2023 10:50
Հոգեբաններն պնդում են, որ տղամարդկանց մոտ 25%-ը մոնոգամ է։ Նրանց կարծիքով՝ կնամոլ ոչ թե ծնվում, այլ դառնում են։
06-10-2023 10:40
Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի դրամատուրգ Յուն Ֆոսեին։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։ Գրողը դափնեկիր է դարձել «իր նորարարական պիեսների և արձակի համար, որոնք թույլ են տալիս արտահայտել անբացատրելին»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ։
06-10-2023 05:04
Սուպերմոդել Կառլա Բրունին կրծքագեղձի քաղցկեղի դեմ «Վարդագույն հոկտեմբեր» միջազգային արշավի կապակցությամբ ասել է, որ վերապրել է կրծքի քաղցկեղ։ Նա թաքցրել է այն չորս տարի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1072 անգամ
25.08.2026
Դիտվել է 356 անգամ
27.08.2026
Դիտվել է 260 անգամ
29.08.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster