Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչ ուտել նախաճաշին. 7 առողջարար ուտեստ

13.11.2025

Նախաճաշը օրվա ամենակարևոր սննդի ընդունումն է, որը կարող է վերականգնել մեր էներգիան, բարելավել տրամադրությունը և բարձրացնել արտադրողականությունը: Օրը ճիշտ սկսելու համար կարևոր է ընտրել առողջ ուտեստներ և մթերք, որը օրգանիզմին կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:

Այս հրապարակմամբ կանդրադառնանք յոթ առողջարար, հեշտ պատրաստվող բաղադրատոմսերի։ Դրանք հիանալի են ձեր նախաճաշի ցանկում ներառելու համար՝ օրվա առողջ սկիզբն ապահովելու համար։

1. Վարսակի փաթիլներ

300x400

Վարսակի փաթիլները նախաճաշի ամենատարածված և առողջարար սննդամթերքներից մեկն են: Դրանք հարուստ են մանրաթելերով, սպիտակուցներով, երկաթով և B վիտամինով: Վարսակի փաթիլները նպաստում են մարսողության բարելավմանը, խոլեստերինի մակարդակի իջեցմանը և նույնիսկ քաշի կարգավորմանը: Կարող եք վարսակի փաթիլներ պատրաստել մեղրով, մրգերով կամ ընկույզով՝ համի և սննդարար նյութերի լրացուցիչ քանակի համար:

2. Մրգեր

300x400

Մրգերը վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների հիանալի աղբյուր են: Դրանք օգնում են աջակցել իմունային համակարգին, ամրացնում են ոսկորները, բարելավում տեսողությունը և նպաստում մարսողությանը: Վառ և հյութալի մրգերը, ինչպիսիք են խնձորը, բանանը, կիվին և հատապտուղները, կարող են ավելացվել որպես խավարտ վարսակի փաթիլներին, աղցաններին կամ սմութիներին՝ ավելի համեղ և առողջ նախաճաշ ստանալու համար:

3. Ընկույզ և սերմեր

300x400

Ընկույզներն ու սերմերը հարուստ են առողջ ճարպերով, վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով: Դրանք օգնում են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը, բարելավել ուղեղի գործառույթը և կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Կարող եք մանրացված ընկույզ և սերմեր ավելացնել վարսակի փաթիլներին, մածունին կամ թխվածքաբլիթներին՝ ձեր նախաճաշը կարևոր սննդարար նյութերով հարստացնելու համար:

4. Ձու

300x400

Ձուն սպիտակուցի, վիտամինների և հանքանյութերի հարուստ աղբյուր է: Այն օգնում է զսպել ախորժակը, խթանել հյուսվածքների աճը և վերականգնումը, ինչպես նաև բարելավել ուղեղի գործառույթը: Ձվի դեղնուցը պարունակում է խոլին, որը կարևոր է ուղեղի առողջության համար: Ձուն կարելի է պատրաստել տարբեր ձևերով՝ խաշած, թերխաշ կամ ձվածեղ, և համադրել բանջարեղենի հետ՝ ավելի հավասարակշռված նախաճաշ ստանալու համար:

5. Կաթնաշոռ

Կաթնաշոռը սպիտակուցի, կալցիումի և B վիտամինների արժեքավոր աղբյուր է: Այն օգնում է ամրացնել ոսկորները, կարգավորել նյութափոխանակությունը և խթանել բջիջների ձևավորումն ու վերականգնումը: Կարող եք պատրաստել կաթնաշոռի կարկանդակ, ավելացնել այն ձվածեղի մեջ կամ խառնել մրգերի հետ՝ ավելի սննդարար նախաճաշ ստանալու համար:

6. Հացահատիկներ և ձավարեղեն

300x400

Ամբողջական հացահատից պատրաստված հացերն ու ձավարեղենը հարուստ են մանրաթելերով, վիտամիններով և հանքանյութերով: Դրանք օգնում են բարելավել մարսողությունը, կանխել փորկապությունը և վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Այդպիսի հացերը կարող են օգտագործվել որպես թարմ բանջարեղենով սենդվիչների հիմք կամ պարզապես ավելացվել ձեր նախաճաշին՝ ձավարեղենի հետ միասին՝ անհրաժեշտ սննդարար նյութեր ստանալու համար:

7. Բնական մածուն

Բնական մածունը սպիտակուցի, պրոբիոտիկների և կալցիումի աղբյուր է: Այն օգնում է ամրապնդել իմունային համակարգը, բարելավում է մարսողությունը և աջակցում ոսկորների առողջությանը: Կարող եք մածունին ավելացնել թարմ մրգեր, ընկույզներ կամ մեղր՝ համը և սննդարարությունը բարելավելու համար:
Այսպիսով, նախաճաշը ոչ միայն հագեցնող սնունդ ընդունելու արարողություն է, այլև հնարավորություն՝ օրգանիզմն ապահովելու բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերով։

300x400

Եվ իհարկե՝ կայքում ներկայացված որևէ խորհուրդ կամ առաջարկություն օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք ձեր բժշկի կամ համապատասխան ոլորտներում հատուկ գիտելիքներ ունեցող այլ մասնագետների հետ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3151 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ընտրել քաղցր նուռ. հասուն մրգի 7 նշան

06.11.2026
Նուռը կարող է հասուն և շատ գրավիչ տեսք ունենալ, բայց հատիկները հիասթափեցնող լինեն։ Այն ընտրելիս սխալ թույլ չտալու համար անհրաժեշտ է իմանալ հասունության մի քանի նշաններ։

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1589 անգամ
17.11.2026
Դիտվել է 418 անգամ
18.11.2026
Դիտվել է 402 անգամ
20.11.2026
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster