Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Բրազիլական գեղեցկության մրցույթների 16-ամյա աստղը գտնվել է մահացած

26.09.2025

Ողբերգությունը ցնցել է տեղի բնակիչներին։ Երիտասարդ գեղեցկուհուն մահացած գտել են կիսակառույց տանը։ Նախորդ օրը նա ընկերների հետ գնացել էր բար։

Բրազիլիայում տեղի ունեցած պատմությունը ցնցել է ոչ միայն Պեդրա Բրանկա փոքրիկ քաղաքը, այլև ամբողջ երկիրը։ Երիտասարդ գեղեցկության թագուհի Գաբրիելա Մորեյրային, ընդամենը 16 տարեկան, սեպտեմբերի 19-ին մահացած գտել են կիսակառույց շենքում։ Նրա կյանքը, լի հավակնություններով, մրցույթներում հաղթանակներով և անկեղծ ուրախությամբ, շատ շուտ և խորհրդավոր հանգամանքներում ընդհատվեց։

Ըստ El Tiempo-ի՝ աղջկա մարմինը հայտնաբերել են տեղի փրկարարները։ Դեպքի վայր է ժամանել նաև նրա հայրը՝ Վալբերիո Մորեյրան։ Վերջինս հայտնել է, որ դստերը գտել է սարսափելի վիճակում. նրա մարմնի վրա երևում էին կապտուկներ, իսկ կզակի վրա՝ արյան հետք։ Մոտակայքում հայտնաբերվել է օղու երկու շիշ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ողբերգությունից մեկ օր առաջ Գաբրիելլին ընկերների հետ գնացել է բար, որից հետո նրա հետքերը տարել են դեպի անավարտ շինություն։

300x400

Չնայած իր երիտասարդ տարիքին, աղջիկն արդեն ճանաչելի դեմք էր դարձել տարածաշրջանում: 2024 թվականին նա ստացավ Պեդրա Բրանկա շքերթի արքայադստեր տիտղոսը, իսկ 2025 թվականին՝ թագուհու: Ավելի ուշ նրան շնորհվեց նաև «Եգիպտացորենի թագուհի» տիտղոսը տեղական վառ տոնակատարություններից մեկի ժամանակ, որը ամեն տարի մեծարում է լավագույն երիտասարդներին:

300x400

Գաբրիելայի անձնական բլոգն ունի մի քանի հազար հետևորդ, որոնք հետևում են նրա կյանքին և հաջողություններին: Նա հրապարակում էր լուսանկարներ միջոցառումներից, մրցույթների վայրերից և առօրյա կյանքից: Նրա ժպիտը և թեթև հմայքը գրավում էին թե՛ ընկերներին, թե՛ պատահական դիտողներին:

Աղջկա մահն իսկական հարված էր քաղաքի բնակիչների համար: Գյուղատնտեսության, անասնապահության և ջրային ռեսուրսների քարտուղարության պաշտոնական կայքը հրապարակել է հուզիչ հրաժեշտի գրառում. «Նրա ներկայությունը միշտ հոմանիշ էր ուրախության, խարիզմայի և նվիրվածության. նա դարձավ օրինակ երիտասարդների և ամբողջ համայնքի համար»:

300x400

Իշխանությունները հավելել են, որ այս վշտի պահին իրենց ցավակցությունն են հայտնում Պեդրա Բրանկայի ընտանիքին, ընկերներին և բոլոր բնակիչներին՝ աղոթելով Աստծուն, որ նրանց ուժ տա այս սարսափելի կորուստը տանելու համար։

Դեպքի վայրում աշխատել են Պեդրա Բրանկայի քաղաքային պահակախմբի աշխատակիցները և դատաբժշկական փորձագետները: Իշխանությունները դիահերձում են նշանակել՝ Մորեյրայի մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար: Չնայած իրավապահ մարմինները որևէ մանրամասն չեն հրապարակում, հանրությունը պահանջում է թափանցիկ հետաքննություն՝ բռնության կամ այլ գործոնների հնարավորությունը բացառելու համար: Աղջկա ընտանիքը շոկի մեջ է: Նրա հայրը, որը սարսափելի տեսարանի առաջին ականատեսներից մեկն էր, դեռևս չի կարողանում հավատալ դստեր հանկարծակի մահվանը:

300x400

Դպրոցը, որտեղ սովորում էր Մորեյրան, նույնպես արձագանքել է ողբերգությանը: Սոցիալական ցանցերում արված գրառման մեջ դպրոցի ներկայացուցիչները ընդգծել են. «Մենք միշտ կհիշենք նրա սերը, ուրախությունը և նվիրվածությունը, որոնք բնորոշ էին նրա հաղորդակցությանը դասընկերների, ուսուցիչների և ամբողջ դպրոցական համայնքի հետ»:

«Եգիպտացորենի թագավորն ու թագուհին» մրցույթի կազմակերպիչները նույնպես արձագանքել են: Հենց այդտեղ էր, որ Գաբրիելլին մայիսին նվաճեց ևս մեկ թագ: Հրաժեշտի նամակում նրանք գրել են. «Քո ժպիտը, քո ուրախությունը և քո փայլը լուսավորեցին մեր երեկույթները, և մենք միշտ ջերմությամբ կհիշենք քեզ: Այսօր թագը հրաժեշտ է տալիս իր թագուհուն, բայց նրա գահակալությունը հավերժ կմնա բոլոր նրանց հիշողություններում և սրտերում, ովքեր պատիվ ունեցան ապրել նրա հետ»:

300x400

Տարածաշրջանում, որտեղ գեղեցկության մրցույթներն ու շքերթները խոր արմատներ ունեն, աղջկա մահն ընկալվում է ոչ միայն որպես անձնական ողբերգություն նրա ընտանիքի, այլև որպես կորուստ ամբողջ համայնքի համար: Հազարավոր մարդիկ այժմ սոցիալական ցանցերում կիսվում են նրա լուսանկարներով և հիշողություններով՝ ստեղծելով հուշի վիրտուալ գիրք: Պեդրա Բրանկայի շատ բնակիչների համար Գաբրիելայի անունը դարձել է անկեղծության, գեղեցկության և ուրախության խորհրդանիշ, որը նա կիսում էր բոլորի հետ:

300x400

Հետաքննությունը շարունակվում է, և միայն դիահերձումը կպարզի այն հարցը, թե ինչ է իրականում տեղի ունեցել այդ ճակատագրական գիշերը։ Սակայն, մինչ վարկածները փոխարնում են մեկը մյուսին, փոքրիկ քաղաքի բնակիչները միջոցներ են հավաքում ընտանիքին աջակցելու համար և հիշատակի միջոցառումներ կազմակերպում։

300x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2311 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7268 անգամ
27.04.2026
Դիտվել է 657 անգամ
24.04.2026
Դիտվել է 206 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster