Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Դուբայում հաշմված մոդելը գիտակցության է եկել. ակնկալվում է, որ նա անուններ կհնչեցնի

19.07.2025

Ոմանք վստահ են, որ նույնիսկ եթե աղջիկը իրեն վիրավորողների անունները տա, դա չի ազդի իրավիճակի վրա։ Նա կհայտնվի բանտում։

Դուբայում հաշմված հայտնաբերված ուկրաինացի մոդել Մարիա Կովալչուկը գիտակցության է եկել։ Երբ նա կոմայի մեջ էր, ամենատարբեր լուրեր էին շրջանառվում, այդ թվում՝ որ նա վնասվածք է ստացել մասնավոր երեկույթի մասնակցելու ժամանակ։

Աղջկան գտել էին շինհրապարակներից մեկի մոտ, նա ծանր վնասվածքներով էր։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն արագորեն հայտարարեցին այն վարկածի մասին, որ Կովալչուկն ինքն է հայտնվել շինհրապարակում և ընկել բարձրությունից։ Արտաքին միջամտության որևէ ակնարկ չկար։ Սակայն Մարիայի ընտանիքը համոզված է, որ ամեն ինչ այլ կերպ է եղել։

Սկզբում նրա ընկերուհիները պատմեցին, որ աղջիկն իսկապես աշխատում էր որպես ուղեկցորդուհի և կարող էր հայտնվել փակ մասնավոր երեկույթում։ Սա հազվադեպ երևույթ չէ. եղել են դեպքեր, երբ աղջիկները խուսափել են դաժանությունից՝ պատուհաններից դուրս ցատկելով։ Այդ իսկ պատճառով, Մարիայի պատմությունը մեծ զարմանք չառաջացրեց։

300x400

Եվ վերջերս աղջիկը ուշքի է եկել։ Շատերը վստահ էին, որ հենց Մարիան արթնանա, կանվանի մեղավորներին, բայց իրավիճակը զարգանում է այլ կերպ։ Մարիան ոչինչ չի հիշում և նույնիսկ չի ճանաչում մորը։ Հաշմանդամ շիկահերը հազիվ է նստում և չի հասկանում, թե ինչպես է հայտնվել հիվանդանոցի բաժանմունքում, ինչ է պատահել իր հետ։

«Երբ նա առաջին անգամ բացեց աչքերը, մտածեցի, որ սիրտս կկանգնի։ Ես իսկապես անհամբեր սպասում էի այդ պահին, բայց երբ նա նայեց ինձ, հասկացա, որ չի ճանաչում։ Ոչ մի արձագանք։ Ես ասացի. «Աղջիկս, մայրդ եմ», իսկ նա պարզապես նայեց ինձանից այն կողմ...»,- Աննայի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները։

300x400

Կամաց-կամաց Մարիան փորձում է խոսել առանձին արտահայտություններով՝ հատվածական և չկապակցված։ Նա չի կարողանում հիշել, թե որտեղ է գտնվում և անընդհատ անվանում է այլ վայրեր։ Երբեմն ուշքի է գալիս և հարցնում. «Ի՞նչ եմ ես այստեղ անում»։

Բժիշկներն արդեն նշել են, որ հիվանդը դժվարանում է կողմնորոշվել տեղի ունեցողի մեջ և խնդիրներ ունի կարճատև հիշողության հետ։ Հայտնի չէ, թե երբ նրա հիշողությունը կվերականգնվի։

Աղջիկը ենթարկվել է 12 բարդ վիրահատության: Բուժման ընդհանուր արժեքը գնահատվում է 100 հազար դոլար, բայց ընտանիքն այդքան գումար չունի: Նրանք նաև միջոցներ չունեն Ուկրաինա վերադառնալու համար: Միայն Մարիայի տեղափոխումը գնահատվում է 4 հազար դոլար:

300x400

Աննան հույս ունի, որ իրավապահ մարմինները կվերականգնեն արդարությունը: Մարիայի ընկերները նրան պատմել են միջադեպի որոշ մանրամասներ, բայց կինը առայժմ վախենում է դրանք բացահայտել:

«Հիմա գլխավորը հետաքննությանը չվնասելն է։ Բայց ճշմարտությունն անպայման կբացահայտվի։ Ես դրան կհասնեմ։ Հանուն իմ դստեր», - ասում է կինը։

Կա նաև տեղեկություն, որ աղջկան բուժման համար Դուբայից տեղափոխել են Նորվեգիա։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3442 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7265 անգամ
27.04.2026
Դիտվել է 646 անգամ
24.04.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster