Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես անցավ Met Gala 2025-ը․ պարահանդեսի պայծառ պահերը

06.05.2025

Կարմիր գորգի վրա երկու միանման կերպարների միտքն անգամ մղձավանջ է հայտնիների համար, մինչդեռ Զենդայայի պարագայում այն իրականություն դարձավ։ Նրա մասին այլևս չեն խոսում որպես ամենաոճային կնոջ՝ կան շատ արժանի մրցակիցներ։

Եթե տարվա մեջ կա կատարյալ երկուշաբթի, դա անկասկած մայիսի առաջին երկուշաբթին է, երբ բոլոր մեծ աստղերը հավաքվում են Նյու Յորքում։ Այդ օրը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանն ավանդաբար անցկացնում է Met Gala զգեստների ինստիտուտի պարահանդեսը, որի թեման այս տարի «սև դենդիիզմի» երևույթն էր։ Ի դեպ, հայտնիները «Մեծ խնձոր» են ժամանում միջոցառումից բավականին շուտ, և դրա պատճառը բնավ այն չէ, որ նրանք պետք է մասնակցեն մի քանի երեկույթների և ընթրիքների Met Gala–ին նախորդող առաջ հանգստյան օրերին։ Նման ճշտապահությունը կարմիր գորգի վրա անթերի տեսք ունենալու ևս մեկ միջոց է, քանի որ հայտնիներին անհրաժեշտ է մի քանի օր հանգիստ միջավայրում անցկացնել՝ բավարար քնելու և իրենց դեմքերից «այտուցներն» անհետացնելու համար։

600x400

Զենդայա

600x400

Աննա Սավայ

Քանի որ Met Gala–ի ժամանակ աստղերի արտաքինն ավելի կարևոր է, քան երբևէ, նրանք հատուկ ուշադրություն են դարձնում գեղեցիկ կերպարի նախապատրաստմանը, և խոսքը միայն դիմահարդարման մասին չէ։ Վերջերս The Cut-ը հաղորդել էր, որ կատարելության ձգտող որոշ հայտնիներ պարահանդեսից առաջ նույնիսկ ճարպի փոխպատվաստման պրոցեդուրաներ են անցնում ՝ բառացիորեն իրենց կազմվածքը հարմարեցնելով զգեստի ծավալին. հանեք այստեղից, ավելացրեք այնտեղ։ Մյուսները պարզապես անցնում են լիմֆատիկ դրենաժի կամ Օզեմպիկի կուրսերի, իսկ ոմանք հանգստացնող դեղամիջոցներ են գնում դեղատնից։ Նյարդային խանգարումները տարածված երևույթ են հայտնիների շրջանում նման կարևոր իրադարձություններից առաջ, մինչդեռ կողքից ամեն ինչ թվում է չափազանց պարզ՝ հագնվեք գեղեցիկ և վերջ։

600x400

Դաշա Ժուկովա

Այնուամենայնիվ, գեղեցիկ հագնվելը դեռևս բոլոր հայտնիների գլխավոր խնդիրն է, և այստեղ բոլորը հանդես են գալիս այնպես, ինչպես կարող են։ Օրինակ, քանի որ այս տարվա կենտրոնական թեման տղամարդկանց նորաձևությունն էր, շատերը հետևեցին նույն սցենարին, և Met Gala-ն առցանց անվանեցին «պիջակի օձիքի տոնակատարություն»։

Վուպի Գոլդբերգը՝ Thom Browne-ով, Զենդայան՝ Louis Vuitton-ով, Զոի Սալդանհան՝ Thom Browne-ով (այս Met Gala-ի ամենահաջողակ ապրանքանիշերից մեկը), Ջեննին՝ Chanel-ով. նրանք բոլորն էլ իրենց հանդերձանքներին ավելացրել էին տղամարդկային տարբեր դետալներ, և դա ճիշտ ընտրություն էր։ Հայդի Քլումը ներկայացրեց նաև մի հետաքրքիր առանձնահատկություն, որը, սակայն, այդքան էլ հեշտ չէր նկատել։ Առաջին հայացքից նա հագել էր պարզ սև զգեստ, բայց եզրի և դեկոլտեի եզրագծին կար տեխնիկական հյուս, որն օգտագործվում է կոստյումի գործվածքը մշակելու համար։ Ժեստը շատ նուրբ է, հատկապես, երբ կատարվում է մոդելի կողմից, ով սովորաբար սիրում է փայլեր, փետուրներ և թափանցիկ ամեն ինչ։

600x400

Հայդի Քլում

Աստղերի կերպարները առանձին զրույցի թեմա են, դրանք կարող եք տեսնել ստորեև ներկայացված հավաքածուում, բայց Met Gala 2025-ը զվարճալի պահերից զուրկ չէր։ Օրինակ՝ բոլորն արդեն հասցրել են քննարկել Քեթի Փերիի անսովոր հանդերձանքը, որը բնորոշվեց «նավթը՝ բաճկոնով», երբ պարզվեց, որ երգչուհու լուսանկարը ստեղծվել է նեյրոնային ցանցի կողմից, իսկ ինքը տանը խաղաղ քնած էր։ Այնուամենայնիվ, տիեզերք թռիչքը լավ է անդրադարձել դերասանուհու վրա. չնայած նրան այժմ անվանում են պարսավանքի թագուհի, քանի որ վայրէջքից հետո համբուրեց հողը, փոխարենը՝ որքա՜ն բուռն են քննարկում նրան։

600x400

Քեթի Փերի

Համացանցում նաև կատակներ են շրջանառվում, որ այս Met Gala –ից հետո բոլոր հայտնիները միաձայն կդադարեն խոսել Ռիհաննայի հետ, քանի որ նա գողացել է նրանց տոնը։ Երեկոյի ընթացքում երգրուհին բացահայտեց իր երրորդ հղիության մասին և այնքան երկար չհայտնվեց Մետրոպոլիտեն թանգարանի աստիճաններին, որ բոլորը սկսեցին կատակել, թե նա գնացել է ծննդաբերելու։ Այնուամենայնիվ, Ռիհաննային սպասելը անկասկած պայծառացրեց Հոլի Բերին։ 58 տարեկանում նա դեռ օգտագործում է «կարմիր գորգի վրա ներքնազգեստ չհագնելու» հնարքը և, անշուշտ, կարող է իրեն դա թույլ տալ ։

600x400

Հոլի Բերի

Ոմանք հասցրեցին ենթադրել, որ դերասանուհին կարող է նկատողություն ստանալ Աննա Վինտուրից նման համարձակ կերպարի համար, սակայն փոքր սկանդալները միայն նրա օգտին են։ Այս տարի Met Gala-ն (նույնիսկ մինչև դրա մեկնարկը, միայն տոմսերի վաճառքից) իր 77-ամյա պատմության ընթացքում ռեկորդային գումար հավաքեց՝ 31 միլիոն դոլար, որն ամբողջությամբ կուղղվի Կոստյումների ինստիտուտին։

Met Gala 2025-ի այլ պայծառ պահերը՝ ներկայացվող հավաքածուում։

600x400

Ջիջի Հադիդ

600x400

Ջոի Քինգ

600x400

Աննա Վինտուր

600x400

Նատաշա Լիոն

600x400

Էնն Հեթուեյ

600x400

Ռիհաննա

600x400

Միրանդա Քեր

600x400

Դուա Լիպա

600x400

Մայլի Սայրուս

600x400

Ջեննա Օրտեգա

600x400

Քայլի Ջեններ

600x400

Ֆարել Ուիլյամս և Հելեն Լասիչան

600x400

Սեդի Սինկ

600x400

Դայանա Ռոս

600x400

Հեյլի Բիբեր

600x400

Կարլի Քլոս

600x400

Լիսա

600x400

Դեմի Մուր

Աղբյուր՝ LADYNEWS.am


Դիտվել է 1136 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ծովակնյա եղունգներ․ կատարյալ գույն 2025 թվականի ամառային մանիկյուրի համար

21.05.2025
Ծովակնի (ակվամարինի) թափանցիկ կապտա-կանաչ գույնը կապված է տաք ալիքների, աղի քամու և ամառային օրվա հանգստության հետ։ Հետևաբար, զարմանալի չէ, որ ամառային սեզոնին այս քարը դարձել է մանիկյուրի հիմնական ոգեշնչման աղբյուրը։

Ինչպես անցավ Met Gala 2025-ը․ պարահանդեսի պայծառ պահերը

06.05.2025
Եթե տարվա մեջ կա կատարյալ երկուշաբթի, դա անկասկած մայիսի առաջին երկուշաբթին է, երբ բոլոր մեծ աստղերը հավաքվում են Նյու Յորքում։ Այդ օրը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանն ավանդաբար անցկացնում է Met Gala զգեստների ինստիտուտի պարահանդեսը։

Այս գարնանը և ամռանը նորաձև են ջինսե զգեստները

10.04.2025
Ջինսե զգեստները դադարել են լինել միայն բազային իրեր ու դարձել են ուրվագիծ, ոճ և տրամադրություն փորձարկելու իրական դաշտ։

Փողկապ՝ սեզոնի թրենդը. 5 տարբերակ, թե ինչպես կարելի է այն կրել այս գարնանը

14.03.2025
Անցյալ տարի Saint Laurent-ի շոուի ժամանակ մենք իմացանք, որ փողկապը կլինի 2025 թվականի գարնան հիթը: Այժմ այս աքսեսուարը գնալով ավելի շատ ենք հանդիպում աստղերի և ազդեցիկ մարդկանց կերպարներում:

Ջինս թիթեռ նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել իրենց կոնքերը և ընդգծել գոտկատեղը

04.03.2025
Մասնագետներն առաջարկում են կատարյալ մոդել, որը կարող է ընդգծել «ավազի ժամացույցի» կազմվածքի բոլոր առավելությունները։

Միագույն զուգագուլպաներն այլևս նորաձև չեն. գնեք նախշերովները

04.02.2025
Առաջարկում ենք փորձարկել ու կենտրոնանալ ոչ թե հագուստի, այլ սլացիկ ոտքերի վրա՝ ընտրելով նախշերով նորաձև զուգագուլպաներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2025 11:03
Պիգմենտով հարուստ մրգերի և բանջարեղենի օգտագործումը օգնում է մաշկին ստեղծել բնական պատնեշ, որը պաշտպանում է վնասակար ճառագայթներից, հաղորդում է The Daily Mail-ը: Մանուշակագույն մրգերը և հատապտուղները պարունակում են բնական SPF գործոնը: Սև ազնվամորին, հաղարջը, ինչպես նաև սև խաղողը և թուզը արևապաշտպան քսուկի հետ միասին՝ պաշտպանում են մաշկը վնասակար ազդեցությունից:
21-05-2025 10:47
Միայնակ մարդկանց մոտ զգալիորեն բարձր է լսողության կորստի հավանականությունը։ Միայնությունը ոչ միայն հոգեբանական խնդիր է, այն կարող է նաև վտանգի տակ դնել ֆիզիկական առողջությունը։ Հոնկոնգի չինական համալսարանի փորձագետները պարզել են, որ սոցիալական հարաբերությունները և հուզական կապը ոչ միայն օգտակար են մեր հոգուն, այլև կարող են պաշտպանել մեր լսողությունը։
21-05-2025 08:11
Վիկտորիա Բոնյան բարձրացել է Էվերեստի գագաթը։ Բլոգերի 8848 մետրի հաղթահարման մասին հայտարարել է Everest Today Instagram-ի էջը, որը հրապարակել է նրա լուսանկարը լեռնային լանդշաֆտի ֆոնին. այժմ Բոնյան պաշտոնապես Էվերեստը նվաճողների ցուցակում է։
21-05-2025 05:57
Աշխարհի ամենահայտնի պոռնոդերասանուհիներից մեկը՝ Անժելա Ուայթը, զարմացրել է բացահայտմամբ այն մասին, թե ինչ սեքս-փորձառություն կա, որը նա դեռ չի կարողացել իրականացնել։ News.com.au-ին տված հարցազրույցում Pornhub-ի երկու մրցանակների, այդ թվում՝ «Ամենաճանաչված դերասանուհի» անվանակարգի դափնեկիրն ասել է, որ երազում է տիեզերքում սեքսով զբաղվելու մասին։
21-05-2025 01:09
«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թըրները երեկույթ է կազմակերպել ընկերուհիների հետ՝ միլիարդատեր ընկերոջ՝ Պերեգրին Փիրսոնից բաժանվելու մասին լուրերի ֆոնին։ Դերասանուհին իր Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել միջոցառումից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2025
Դիտվել է 715 անգամ
19.05.2025
Դիտվել է 696 անգամ
15.05.2025
Դիտվել է 589 անգամ
17.05.2025
Դիտվել է 425 անգամ
20.05.2025
Դիտվել է 284 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster