Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպելու գլխավոր կասկածյալը «հանկարծամահ է եղել»

29.04.2025

Գողության դեպքից անցել է գրեթե 9 տարի։ Շատ շուտով հանցագործները պատասխան կտան իրենց գործողությունների համար, բայց նրանցից ոչ բոլորն էր վիճակված ապրել մինչև դատավարությունը։

2016 թվականին՝ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, հանցագործները ներխուժել են Քիմ Քարդաշյանի բնակարան և գողացել 10 միլիոն եվրոյի զարդեր։

Այս կողոպուտը վերջին քսան տարիների ընթացքում Ֆրանսիայում մասնավոր անձանց դեմ կատարված ամենախոշորներից մեկն էր։

600x400

Գրեթե 9 տարի հետաքննությունը զբաղվում էր գործի հանգամանքներով։ Եվ այսպես, ապրիլի 28-ին չորս հանցագործները պետք է ներկայանային դատարան։ Սակայն, մինչ հետաքննությունը շարունակվում էր, հիմնական մեղադրյալներից մեկը մահացավ։ 72-ամյաը «հանկարծամահ է եղել» մարտի 6-ին, հաղորդում է Daily Mail-ը։ Տղամարդու մահվան պատճառը չի բացահայտվել, սակայն քննչական մարմինների աղբյուրը հայտնել է, որ նա վերջերս սպառնալիքներ է ստացել այլ հանցագործներից։

600x400

Մարսո Բաում-Գերտներ

«Պարոն Բաում-Գերտները գրավի դիմաց ազատ էր արձակվել ութ տարի առաջ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալվելուց հետո և ապրում էր Փարիզում՝ պարբերաբար ներկայանալով ոստիկանություն։ Նրա անունը դատավարության ժամանակ մեղադրյալների ցուցակում էր», - ասել է աղբյուրը։

Բաում-Գերտները կասկածվում էր գնորդներ գտնելու և Քարդաշյանից գողացված զարդերը վաճառելու մեջ, այդ թվում՝ Քանյե Ուեսթից ստացված հսկայական ադամանդով շքեղ նշանադրության մատանին։

600x400

Հետաքննությունը նաև կարծում էր, որ Մարսոն կապեր ունի աշխարհի տարբեր մաֆիոզ խմբավորումների հետ։ Տղամարդը Փարիզի քրեական աշխարհի առաջատար դեմքերից էր, բազմիցս բանտարկվել էր գողոնված ապրանքներ պահելու, կեղծիքների և կողոպուտի համար։

Հիշենք, որ աստղի վրա հարձակումը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 3-ին։ Գիշերը Քիմի բնակարանի դուռը թակել են։ Ճակատագրի բերումով նա տանը լիովին մենակ է եղել. թիկնապահը Քորթնիի հետ գնացել էր գիշերային ակումբ։ Դռան ետևում կանգնած մարդիկ Քարդաշյանին ներկայացել են որպես ոստիկաններ։ Իրոք, տեսախցիկների մոնիտորի վրա նա տեսել է համազգեստով տղամարդկանց և իր դռնապանին։ Սակայն, հենց որ աստղը բացել է դուռը, հանցագործները ներխուժել են ներս, տանտիրուհուն գցել գետնին և կապել։ Նույնը արել են նաև դռնապանի հետ, որին պատանդ էին վերցրել։ Եվ որպեսզի գերիները չփորձեին փախչել, նրանց վրա ատրճանակ էին ուղղել։ Ավազակներն արագ դատարկել են զարդատուփերը և անհետացել։

600x400

Քիմ Քարդաշյանի տունը Փարիզում

Քարդաշյանի խոսքերով՝ այդ պահին ինքը շատ է վախեցել, որ հանցագործները կբռնաբարեն ու կսպանեն իրեն։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1031 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երջանիկ ԴիԿապրիոն, վերափոխված Հադիդը և համարձակ Կլումը գեցեցիկ բացեցին Կաննի կինոփառատոնը

14.05.2025
Կաննի 78-րդ կինոփառատոնը պաշտոնապես բացվեց։ Մեզ սպասում են կինոյի տասնմեկ օր, գեղեցկություն կարմիր գորգի վրա և տասնյակ պրեմիերաներ։ 

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպելու գլխավոր կասկածյալը «հանկարծամահ է եղել»

29.04.2025
Գողության դեպքից անցել է գրեթե 9 տարի։ Շատ շուտով հանցագործները պատասխան կտան իրենց գործողությունների համար, բայց նրանցից ոչ բոլորն էր վիճակված ապրել մինչև դատավարությունը։

Արյունոտված Բելլա Հադիդին նկատել են Փարիզի կենտրոնում. ահա թե ինչ է պատահել

15.04.2025
Ջարդված մոտոցիկլետ, արյուն ասֆալտին, ցնցված ամբոխ և ձեռքերին ու ոտքերին կտրվածքներով թոփ-մոդել․ պատկեր, որը թույլ նյարդերով մարդկանց համար չէ, բայց այն է, ինչ փարիզեցիները տեսան իրենց պատուհաններից:

44-ամյա Քիմ Քարդաշյանը վարտիքով կանգնել է խանութի դրամարկղի հետևում

05.04.2025
44-ամյա Քիմ Քարդաշյանը հայտարարել է Լոս Անջելեսում իր Skims ապրանքանիշի առաջատար խանութի բացման մասին։

Մելանյա Թրամփի հարսանյաց զգեստը վաճառքի է հանվել սկզբնականի կես գնով

26.03.2025
Համացանցում քննարկում են պտտվող այն լուրը, որ eBay-ում ենթադրաբար վաճառվում է Մելանյա Թրամփի Dior–ի հարսանյաց զգեստը՝ կարված դիզայներ Ջոն Գալիանոնի կողմից։

Ոչ միայն փաստերի իմացություն. խելացի մարդու 7 բնորոշիչ

07.03.2025
Ի՞նչն է մարդուն իսկապես խելացի դարձնում: Կարելի է ենթադրել, որ բարձր IQ–ն, էրուդիցիան և բարդ խնդիրներ լուծելու կարողությունը։ Բայց իրականում ինտելեկտը միայն գլխում արագ հաշվարկելու կամ շատ փաստեր հիշելու կարողությունը չէ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2025 10:16
Պետք չէ օգտագործել գաջեթներ ու քնից մեկ-երկու ժամ առաջ ստուգել ձեր էլ. փոստը, որպեսզի չգրգռեք նյարդային համակարգը և օրգանիզմը քնին պատրաստեք: Ըստ մասնագետների՝ նորություններ դիտելը և ցանկացած սթրեսային իրավիճակ պետք է հետաձգվի մինչև հաջորդ օրը: Պետք չէ ձեզ հետ անկողին տանել գաջեթներ: Բոլոր կողմնակի գործերը՝ հեռուստացույց դիտելը, նույնիսկ թերթ կարդալը, ամեն ինչ պետք է անկողնուց դուրս լինի: 
15-05-2025 09:58
Վանդերբիլտի համալսարանին առընթեր Բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ երկարատև նստելը կամ պառկելը հանգեցնում է Ալցհայմերի հիվանդությանն առնչվող հատվածներում ուղեղի ծավալի նվազմանը։ Պարզվել է, որ նույնիսկ կանոնավոր մարզումների դեպքում երկարատև նստելը բացասաբար է անդրադառնում ուղեղի վրա։
15-05-2025 09:50
ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ երիտասարդները, ըստ ներկա գնահատականների, կազմում են Երկրի այժմյան բնակչության 25%-ը։
15-05-2025 09:34
Եվա Լոնգորիան հայտնվել է Byrdie ամսագրի շապիկին և հարցազրույց տվել հրատարակությանը։ Դերասանուհին, որը վերջերս նշեց իր 50-ամյակը, խոսել է ծերացման մասին և ասել, որ այլևս չի նկարահանվելու մերկ տեսարաններում՝ որդու պատճառով։
15-05-2025 01:28
Կամի Ստրելլան՝ OnlyFans-ի հայտնի մոդելը, հայտարարել է իր նոր, բավականին համարձակ գաղափարի մասին։ Նա պլանավորում է օգնել այն երիտասարդ տղամարդկանց, ովքեր դեռ սեռական փորձ չեն ունեցել։ Ինչպես գրում է New York Post-ը, Ստրելլան սա համարում է մի տեսակ սոցիալական օգտակարություն։ Կամիի խոսքով՝ այս միտքն իր մոտ ծագել է «Պատանեկություն» քրեական դրաման դիտելուց հետո։ Նա պլանավորում է օգնել չափահաս տղաներին, այդ թվում՝ նրանց, ովքեր դժվարանում են շփվել կամ անվստահ են իրենց վրա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.05.2025
Դիտվել է 900 անգամ
09.05.2025
Դիտվել է 644 անգամ
10.05.2025
Դիտվել է 453 անգամ
13.05.2025
Դիտվել է 408 անգամ
14.05.2025
Դիտվել է 298 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster