Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Կինը առողջ դուստր է ծննդաբերել քրոջ արգանդը փոխպատվաստելուց հետո. ինչպես է դա կատարվել

17.04.2025

Երեխան ստացել է կրկնակի անուն՝ ի պատիվ դոնոր մորաքրոջ և փոխպատվաստումն իրականացրած վիրաբույժի: Նա ծնվեց 2,06 կգ և լիովին առողջ։

Վերջերս Մեծ Բրիտանիայում իսկական բժշկական հրաշք է տեղի ունեցել. երկրում ծննդաբերել է առաջին կինը, ով նախկինում դոնորային արգանդ է ստացել։ Նա 36-ամյա սննդաբան Գրեյս Դեյվիդսոնն է Լոնդոնից, ով տառապում էր Ռոկիտանսկի-Կուստներ-Մայեր-Հաուզերի հազվագյուտ համախտանիշով։ 19 տարեկանում նա իմացավ, որ ընդհանրապես արգանդ չունի, և դա նրա համար կատարյալ ցնցում էր։ Այնուամենայնիվ, նրա ձվարանները գործում էին:

Գրեյսը խոստովանել է, որ միշտ երազել է մեծ ընտանիքի մասին և ցանկացել մայրանալ, ու իր համար շատ կարևոր էր ապրել հղիության բերկրանքը։ Երկար ժամանակ դա անհնարին էր նրա պարագայում, բայց ժամանակակից բժշկության ձեռքբերումները, այնուամենայնիվ, թույլ տվեցին Գրեյսին հասնել իր նպատակին։

600x400

Դեռևս 2023 թվականին Գրեյս Դևիդսոնը օրգանի փոխպատվաստում ստացավ սեփական քրոջից։ Վիրահատությունն արգանդի առաջին հաջող փոխպատվաստումն էր Մեծ Բրիտանիայում: Ի սկզբանե պլանավորվում էր, որ Գրեյսի մայրը նվիրաբերեր արգանդը, սակայն բժիշկները հայտնաբերեցին որոշ հակացուցումներ և գոյատևման վատ կանխատեսում: Հետո օգնության հասվ կնոջ քույրը՝ Էմին։ Նա և իր ամուսինն արդեն երկու երեխա էին մեծացնում և այլևս չէին ծրագրում ունենալ: Օրգանի փոխպատվաստման վիրահատությունը տևել է 17 ժամ։

2025 թվականի փետրվարի 27-ին Գրեյսը և նրա ամուսին Անգուսը կեսարյան հատումով դուստր լույս աշխարհ բերեցին, ում անվանեցին մորաքրոջ անունով։ Աղջիկը ստացել է նաև երկրորդ անուն՝ Իզաբել՝ ի պատիվ վիրաբույժի, ով վերահսկում էր արգանդի փոխպատվաստումը։ Ընդհանուր առմամբ, ծննդաբերությանը ներկա է եղել 20 բժիշկ, սակայն ամեն ինչ անցել է առանց բարդությունների։ Երեխայի քաշը կազմել է 2,06 կգ։

600x400

Առաջիկա հինգ տարում զույգը ծրագրում է ևս մեկ երեխա ունենալ, իսկ հետո Գրեյսի փոխպատվաստված արգանդը կհեռացնեն։ Դա թույլ կտա նրան դադարեցնել իմունոպրեսանտների ընդունումը, որոնք մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը:

«Դա բավականին ցնցող էր, քանի որ մենք իրականում երբեք չէինք պատկերացնում, թե ինչպես կլինի, երբ մեր դուստրը լույս աշխարհ կգա։ Դա իսկապես հիանալի էր», - ասում է Գրեյս Դևիդսոնը:

Նա խոստովանում է, որ սկզբում, երբ պատմում էր իր պատմությունը, ցանկանում էր անանուն մնալ, բայց հետո հասկացել է, որ կարող է հույսի կենդանի խորհրդանիշ դառնալ աշխարհի հազարավոր անպտուղ կանանց համար:

600x400

Գրեյսի արգանդը փոխպատվաստելուց հետո նույն հիվանդանոցի վիրաբուժական թիմը կատարել է ևս երեք հաջող օրգանների փոխպատվաստում՝ բոլորը մահացած դոնորներից: Նրանք նախատեսում են ապագայում կատարել ևս 15 վիրահատություն և հույս ունեն, որ բոլորը հաջողությամբ կանցնեն։ Դիսֆունկցիայի կամ բացակայության պատճառով արգանդի փոխպատվաստումը հազվագյուտ միջամտություն է. 2011 թվականի դրությամբ դրանք եղել են ընդամենը մոտ 100-ը, իսկ նախկինում կանանց միայն փոքր տոկոսն էր կարողանում կրել և ծնել առողջ երեխաներ: Արգանդի փոխպատվաստման հիմնական ցուցումները քաղցկեղն ու էնդոմետրիոզն են։ Նախկինում նման դեպքերում կանայք կարող էին հույս դնել միայն որդեգրման կամ փոխնակ մայրության վրա։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5631 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1446 անգամ
23.06.2026
Դիտվել է 321 անգամ
25.06.2026
Դիտվել է 223 անգամ
26.06.2026
Դիտվել է 155 անգամ
27.06.2026
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster