Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մոդել Մարիա Կովալչուկին Դուբայում շեյխի մոտ խնջույքից հետո ողնաշարի կոտրվածքով գտել են ճամփեզրին

21.03.2025

Աղջիկը կորել էր մարտի 10-ին՝ անծանոթ շրջապատում իր ծննդյան օրը նշելուց հետո։ Նա այժմ ծանր վիճակում է։

Դուբայում 20-ամյա մոդելին գտել են ճանապարհի եզրին՝ ծանր վնասվածքներով. Մարիա Կովալչուկը ձեռքերի, ոտքերի և ողնաշարի կոտրվածքներ է ստացել։ Ինչպես պարզվել է, մոդելն անհետացել է ավելի քան մեկ շաբաթ առաջ` տեղի շեյխերի հետ երեկույթից հետո։

Ինչպես հայտնում է Shot Telegram ալիքը, շիկահերը մարտի 9-ին իր ծննդյան տարեդարձը նշել է մեծահարուստների շրջապատում։ Մեկ օր անց նա մորն ասել է, որ գնում է հյուրանոց՝ այցելելու իրեն հրավիրած մի քանի անծանոթ մարդկանց, և անհետացել է։ Հեռախոսազրույցի ընթացքում մայրն աղջկա ձայնում անհանգստության երանգներ է որսացել։ Այժմ ընտանիքը մտավախություն ունի, որ Մարիան սեռական բռնության զոհ է դարձել։

Ներկայումս Կովալչուկը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

 600x400

Տուժողը հայտնաբերվել է միայն 8 օր անց՝ մարտի 19-ի երեկոյան։ Լուրջ վնասվածքների պատճառով Կովալչուկը չի կարողացել շարժվել, քանի որ պառկած է եղել ճանփեզրին:

Կլինիկայում նա երեք շտապ վիրահատություն է տարել։ Ներկա դրությամբ կարողանում է միայն շուրթերը շարժել։

Ինչպես հայտնի է, շեյխերի մոտ նման խնջույքները աղջիկների համար գումար վաստակելու միջոցներից են։ Այս ծուղակը հատկապես հաճախ են ընկնում ռուս մոդելները։ Shot–ի հաղորդմամբ՝ նման միջոցառումներին ներկա լինելու արժեքը սկսվում է 500 դոլարից։ Սակայն այդտեղ հասնելը նույնպես հեշտ չէ, կան որոշակի պահանջներ՝ առնվազն 160 սմ հասակ, մինչև 23 տարեկան տարիք, նրբագեղ կազմվածք, առողջ մաշկ և բոտոքսի չափավոր օգտագործում՝ բնական տեսք ստեղծելու համար։

Այս կապակցությամբ Մարիայի հարազատներն անհանգստացած են, որ նա կարող էր հայտնված լինել սեռական ստրկության մեջ, որտեղ նրան մի քանի օր բռնաբարել են, իսկ հետո դուրս շպրտել ճանապարհին։

600x400

Ինչ վերաբերում է սեռական ստրկությանը, ապա այս թեման այժմ շատ արդիական է մոդելային չաթերում։ Ռուսախոս աղջիկները մտահոգված են իրենց անվտանգությամբ։ Նրանից շատերը, ովքեր եկել են Էմիրություններ գումար վաստակելու, սոցիալական ցանցերում նշում են, որ վերջերս արժանացել են Կովալչուկի ճակատագրին։ Այս կանանցից ոմանք այնքան վախեցած են, որ սկսել են թաքնվել. հարազատները մինչ օրս չեն կարողանում գտնել նրանց:

Մարիայի մայրն արդեն բողոք է ներկայացրել Դուբայի ոստիկանություն։ Գործով նախաքննությունն արդեն սկսվել է։ Բայց համացանցում մեկնաբանները դատապարտում են մոդելին. «Ինչի՞ համար է նա պայքարել... Չնայած, այդուհանդերձ, մեղք է», «Պատիժ՝ հիմարության համար», «Նման ապրելակերպ՝ զարմանալի չէ», «Մոդե՞լ. միգուցե իրերն իրենց անունո՞վ կոչենք», «Ուղեղով պիտի մտածես, թե ո՞ւր ես գնում», «Օրինաչափ պատմություն», «Ինչի համար պայքարում ես՝ այն էլ ստանում ես», «Դե, կարծես թե սա ինչ-որ նոր բան է... Ոզնուն էլ պարզ է, թե ինչն ինչպես է, բայց նրանք միևնուն է՝ դեռ գնում են», «Ի՞նչ կարիք կար այնտեղ գնալու։ Արկածնե՞ր էին հարկավոր»:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1197 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Մոդել Մարիա Կովալչուկին Դուբայում շեյխի մոտ խնջույքից հետո ողնաշարի կոտրվածքով գտել են ճամփեզրին

21.03.2025
Աղջիկը կորել էր մարտի 10-ին՝ անծանոթ շրջապատում իր ծննդյան օրը նշելուց հետո։ Նա այժմ ծանր վիճակում է։

Նիհարելու բաղադրատոմս Պամելա Անդերսոնից. 5 կանոն, որոնք կկարգավորեն ձեր կազմվածքը

16.01.2025
Ամանորյա տոնակատարություններից հետո ժամանակն է վերադառնալու նախկին առօրյային։ Բայց սա, պարզվում է, մեծ ջանք է պահանջում։

79-ամյա Հելեն Միրենը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը. օրական անհրաժեշտ է ընդամենը 12 րոպե

07.01.2025
Կարմիր գորգերի վրա դերասանուհին պարբերաբար գերազանցում է նույնիսկ իր երիտասարդ գործընկերներին։

Լեոնարդո դի Կապրիոյի անեծքը. ինչպես է դերասանը «սև նշան» դնում իր նախկինների վրա

22.11.2024
Հոլիվուդում լեգենդներ են պտտվում դերասանի սիրատոչորության մասին, սակայն վերջին շրջանում կանայք դժվարությամբ են համաձայնվում նրա հետ ժամադրության գնալ: Խնդիրը օսկարկիր դերասանի հակասական հեղինակությունն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-04-2025 10:53
Չինացի գիտնականները պարզել են, որ տավարի մսի սպիտակուցը մարդու օրգանիզմը շատ ավելի լավ է կլանում, եթե միսը եփվում է վակուումում, համեմատած ավանդական շոգեխաշման և տապակման հետ: Հետազոտությունը հրապարակված է Journal of Agricultural and Food Chemistry-ում:
02-04-2025 10:49
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել և այժմ առաջատարներից է: Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Աննա Խաչատրյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Սոնա Կրկյաշարյանը: Պարտվել են Գաբրիելա Հարությունյանը և Անի Նահապետյանը:
02-04-2025 10:46
Առնոլդ Շվարցենեգերը կարծում է, որ իր որդու մերկ տեսարանները «Սպիտակ լոտոս» ֆիլմում ծիծաղելի և անհեթեթ են։ Տերմինատորի դերասանը Պատրիկի կուլիսային լուսանկարին պատասխանել է իր հերոսներից մեկի մեմով, որը երկու անգամ ցնցված նրան է նայում:
02-04-2025 10:40
Մելանյա Թրամփը 11 000 դոլար արժողությամբ ընձառյուծի պրինտով վերարկուով հանդես է եկել Պետդեպարտամենտի International Women of Courage Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ։ Վերարկուն առաջին տիկնոջը նվիրել են երկու այլ հատուկ իրերի հետ 2024 թվականի դեկտեմբերին, ասել է Պարկը WWD-ին։ «Ես շատ շոյված և ցնցված եմ, որ առաջին տիկինը այսօր կրեց իմ հագուստը: …Սա տոնելու բան է», - ոգևորված ասել է դիզայները:
02-04-2025 01:55
Ժիզել Բունդհենը, ով վերջերս երրորդ անգամ մայր է դարձել, դարձել է Marc O'Polo-ի գարնանային գովազդային արշավի դեմքը։ Լուսանկարիչ Լաչլան Բեյլիի կողմից արված նկարներում 44-ամյա սուպերմոդելն առանց կրծկալի կեցվածք է ընդունել օվկիանոսի ֆոնին՝ բեժ անձրևանոցով, սպիտակ տաբատով և տրիկոտաժե հագուստով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.03.2025
Դիտվել է 1034 անգամ
31.03.2025
Դիտվել է 698 անգամ
01.04.2025
Դիտվել է 584 անգամ
27.03.2025
Դիտվել է 471 անգամ
29.03.2025
Դիտվել է 458 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster