Կլոր կազմվածք ունեցող կանանց համար նոր ջինսե տաբատ ընտրելը հեշտ չէ։ Որոշները չափազանց մեծացնում են ուրվագիծերը, մյուսները կրճացնում ոտքերը: Մասնագետներն առաջարկում են կատարյալ մոդել, որը կարող է ընդգծել «ավազի ժամացույցի» կազմվածքի բոլոր առավելությունները։
Ջինսերը ցանկացած հիմնային զգեստապահարանի անհրաժեշտ մասն են։ Այդ իսկ պատճառով ամեն սեզոն մասսայական շուկաները և առաջատար նորաձևության տները փորձում են ինչ-որ նոր բան հորինել, որը շատ կանանց անպայման դուր կգա։ Քանի որ դիզայներներն այդքան մեծ ուշադրություն են դարձնում ջինսե հագուստին, պոդիումներում ներկայացված ոճերի, գույների և դիզայնի բազմազանությունը բավականին տպավորիչ է: 2025 թվականի գարուն-ամառ սեզոնը մեզ ուրախացրեց նոր և մոռացված հին մոդելներով, որոնք արդեն կարող ենք ներառել մեր զգեստապահարանում: Արդի տարբերակները համատեղում են հարմարավետությունը, բազմակողմանիությունը և արտահայտչականությունը՝ ուղիղ գծերից և յուրահատուկ դեկորից մինչև խիստ երկրաչափություն և հաճելի երանգներ:
Այնուամենայնիվ, նման բազմազանությունը լայն կոնքերով կանանց մոտ շփոթություն է առաջացնում. գնումների յուրաքանչյուր ուղևորություն վերածվում է կատարյալ նմուշ գտնելու փնտրտուքի: Թեև դասական տաբատները կարելի է գտնել բավականին արագ, ջինսի հետ կապված իրավիճակն այլ է։ «Ավազե ժամացույցի» կազմվածք ունեցող կանայք հաճախ ունենում են նեղ իրան և լայն կոնքեր, ինչը գրեթե անհնար է դարձնում կատարյալ ջինսե տաբատ գտնելը: Որոշ ոճեր կարող են հարմարվել կոնքերին, բայց գոտկատեղում դուրս ցցվել, իսկ մյուսները կարող են կատարելապես կոճկվել գոտկատեղում, բայց մարմնի ստորին հատվածին հաղորդել անձև պայուսակի տեսք՝ կարճացնելով ոտքերի երկարությունը:
Եթե այս պատմությունը ձեզ ծանոթ է թվում, խորհուրդ ենք տալիս ավելի մոտիկից ծանոթանալ այս նորաձեւ տարբերակին, որում ձեր կազմվածքը հնարավորինս գրավիչ տեսք կունենա։ Խոսքը barrel jeans ոճի մասին է։ Ընդհանրապես, բառացի թարգմանությամբ՝ տակառ ջինսեր: Այնուամենայնիվ, դրանք համացանցում բազմաթիվ անուններ են ստացել. ոմանք անվանում են պայտ, մյուսները՝ կիսալուսին, իսկ նորաձևության որոշ հետևորդների դուր է գալիս այն կոչել թիթեռ ջինս, քանի որ դրանց ձևը նման է այս գեղեցկուհու թևերին՝ ծայրերում մի փոքր նեղացած, իսկ մեջտեղում՝ լայն: Այս ջինսերն այնպես են կարված, որ գոտկատեղն ու ազդրերի վերին հատվածը նստում են կազմվածքի վրա, իսկ փոքր ինչ ներքևում դրանք զգալիորեն լայնանում են՝ կազմելով նկատելի կիսաշրջան: Ներքևի մասը սովորաբար կամ նեղանում է կամ մնում է ուղիղ:
Այս մոդելը շարունակում է մնալ հանրաճանաչության գագաթնակետում՝ անկաշկանդ ուրվագիծը համատեղելով գոտկատեղի մի փոքր շեշտադրմամբ: Միևնույն ժամանակ, այն արդիական տեսք ունի կիսաշրջանաձև փողքերի շնորհիվ, որը ներքևում փոքր-ինչ նեղանում է և այնքան հնացած տեսք չունի, որքան, օրինակ, mom ոճերը:
Թիթեռ ջինսերը հարմար են ցանկացած կերպարի համար՝ առօրյա, գործնական կամ տոնական: Կարևորը՝ համամասնությունները պահպանելը և «վերևում» ձանձրալի բան չհագնելն է։ Դրանց հետ հագեք մինիմալիստական կրոպ–տոպեր, խիստ բաճկոններ, բլուզներ կամ երկար վերնաշապիկներ՝ կոնտրաստի համար ավելացնելով նախատեսված զանգվածեղ կամ կրունկներով կանացի կոշիկներ՝ ձեր ոտքերը էլ ավելի երկարացնելու համար: «Ավազե ժամացույցի» կազմվածք ունեցող կանաց համար սա իսկական պարտադիր պայման է, քանի որ ցանկացած գունային տարբերակով և ցանկացած դեկորով նման տաբատը միշտ հիանալի նստում է գոտկատեղի և կոնքերի վրա, ուստի իզուր չէ, որ plus-size տիկնայք հավատարիմ են դրանց:
Ցանկանու՞մ եք ուշադրությունը շեղել ձեր ոտքերից՝ միաժամանակ ի ցույց դնել ձեր կլորիկ ազդրերն ու բարակ իրանը: Այդ դեպքում առաջարկվող տարբերակները ձեզ կօգնեն:
02-09-2026 10:33 Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։
02-09-2026 10:23 Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։