Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Անհագ շոփոմոլի 8 նշան. ստուգեք ինքներդ ձեզ

21.01.2025

Ձեր մոտ նկատում եք գնումներ կատարելու անհագ ցանկությո՞ւն, և ձեր կյանքը չե՞ք պատկերացնում առանց առևտրի սրահներ այցելելու: Հետևյալ կետերը կօգնեն ձեզ պարզել, թե արդյոք դուք ունե՞ք գնումներից կախվածություն, թե իրավիճակը դեռ վերահսկելի է:

Դուք մեկ օր անգամ չեք կարող անցկացնել առանց գնումների

Մի բան է անհանգստություն զգալը, եթե բաց եք թողել ձեր սիրած մարզումը կամ չեք հասցրել խմել ձեր առավոտյան սուրճը: Բոլորովին այլ հարց է, երբ դուք գնումների, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության պատճառով եք լարված: Գնումները չպետք է և չեն կարող լինել ձեր առօրյայի պարտադիր մասը, եթե դա ձեր աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում: Եթե սթրես եք զգում, քանի որ չեք կարող շրջել խանութներով, և ձեր ձեռքերը փնտրում են առևտրի սրահների հավելվածներ, դուք հաստատ գնումների մեծագույն սիրահար եք:

Ձեր զգեստապահարանում կան չօգտագործված իրեր

Շատերը սիրում են նոր բաներ և հաճույք են ստանում գնումներ կատարելիս: Բայց եթե ձեր պահարանը դառնում է նոր իրերի պահեստ, որոնց մասին դուք հիմնովին մոռացել եք գնելուց հետո, սա իսկական նախազգուշական նշան է: Ամենայն հավանականությամբ, ձեզ համար կարևոր է միայն կարճ հաճույքը, որը ստանում եք հերթական ապրանքը գնելիս, և այդ գործընթացը դարձել է կախվածություն: Ուրիշ ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ չեք օգտվում ձեր նորաձև ձեռքբերումներից և ընդհանրապես չեք հիշում դրանց մասին:

Դուք զղջում եք ձեր գնածի համար

600x400

Մենք բոլորս էլ երբեմն սխալվում ենք՝ չափազանց շատ ենք ծախսում զգացմունքների ազդեցության տակ, չափից դուրս վստահում ենք վաճառողների կարծիքին կամ վճարելուց առաջ ապրանքը բավական ուշադիր չենք ուսումնասիրում։ Բայց գնումների սիրահարները, ովքեր գիտեն իրենց թուլության մասին, սկսում են մեղավոր զգալ յուրաքանչյուր գնումից հետո և իրենք իրենց խոստանում են դադարեցնել: Իսկ հետո նորից շրջում են խանութներով՝ շարունակելով անպետք իրեր գնել։ Չնայած խղճի խայթի վայրկենական տանջանքներին, գնումների ժամանակ առևտրից կախվածություն ունեցողները կարողանում են գտնել հիմնավոր պատճառ, թե ինչու է պետք է այս կամ այն բանը ձեռք բերել:

Դուք ունեք մի քանի դատարկ վարկային քարտ

Մեր օրերում ցանկացած մարդ կարող է ստանալ կրեդիտ քարտ առանց վճարունակության հատուկ ստուգումների: Իսկ շոփոմոլների մոտ հաստատ կան մի քանի վարկային քարտեր․ նրանք բանկերի առաջարկներն ընկալում են որպես հնարավորություն՝ զբաղվելու, այսպես ասած, սիրած գործով։ Շուտով պարզվում է, որ սահմանված չափերը սպառվել են, իսկ պարտքերը փակելու միջոց չկա՝ պետք է տոկոսներ վճարել։

Սթրեսն առաջացնում է գնում կատարելու ցանկություն

Անընդհատ գնումներ կատարելը կարող է պայմանավորված լինել զգացմունքային դատարկությունը, միայնությունը, իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորուտը կամ ինքնավստահության բացակայությունը լրացնելու փորձով: Հետազոտությունների համաձայն, գնումների սիրահարներն ավելի հաճախ են տառապում տրամադրության տատանումներից, սննդակարգի խախտումներից կամ թմրամիջոցների չարաշահումից: Այնպես որ, եթե դուք հակված եք ծանր աշխատանքային օրվանից հետո ձեզ հագեցնել համեղ ուտելիքներով և սթրեսից ազատվելու համար անդադար սնվել, ապա, ամենայն հավանականությամբ, դուք կորցնում եք չափի զգացումը նաև գնումներ կատարելիս:

Գնումներ կատարելիս հուզմունքի մեծ ալիք եք զգում

600x400

Ինչպես բոլոր թմրամոլները, այնպես էլ գնումների մոլի սիրահարներն առևտրի գործընթացից իսկական հաճույք են զգում: Դուք տեսնում եք ցանկալի ապրանքը, ձեր սիրտը սկսում է ավելի արագ բաբախել՝ դա նման է առաջին հայացքից սիրուն: Որևէ տրամաբանական փաստարկի բացակայությունը և միջոցների սղությունը նշանակություն չունեն։ Երբ գործընթացը սկսվում է, կանգ առնելը և իրականություն վերադառնալը ձեզ համար դժվար է. սովորաբար դա տեղի է ունենում գնումը կատարելուց անմիջապես հետո, երբ վրա է հասնում հիասթափությունը:

Դուք ավելորդ իրեր եք գնում

Իհարկե, իսկապես անհրաժեշտ իրերը կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել, այդուհանդերձ, գնումների սիրահարները հակված են գնել բոլորովին անհարկի և անպետք իրեր։ Օրինակ, տասներորդ պայուսակ կամ տասնհինգերորդ զույգ կոշիկ, նույնիսկ, եթե դուք բարձրաշխարիկ դեմք չեք և տարին մի երկու անգամ եք բարձրակրունկներով տնից դուրս գալիս: Նոր շամպուն, երբ ընդհանուր առմամբ լոգարանում ձեզ սպասում է հինգ լիտր չօգտագործված միջոց, ևս մեկ բուրավետ մոմ, երբ արդեն կորցրել եք հաշիվը և չեք հիշում, թե ընդհանուր քանիսն ունեք։ Եթե դուք շատ հեշտությամբ եք գայթակղվում ապրանքներով, որոնց կարիքը իրականում չունեք, ապա դա ևս մեկ ահազանգ է:

Դուք թաքցնում եք ձեր գնումները

Շոփոմոլի համար գնումներից վերադառնալիս հարազատներին հանդիպելը նույնն է, ինչ գողունը ձեռքին հանցագործության վայրում բռնվելը: Արդյունքում գնումներից կախվածություն ունեցողները սկսում են խելացի սխեմաներ մշակել. նրանք նոր հագուստները թաքցնում են իրենց պայուսակում, ընտրում են տուն վերադառնալու համար «անվտանգ» ժամանակ և ծախսերը զուգընկերոջից թաքցնելու միջոցներ են գտնում: Եթե նկատում եք, որ դուք ևս նման գաղտնապահություն եք դրսևորում, ապա դա կարող է նշան լինել, որ գումար եք ծախսում ի վնաս ձեր ընտանիքի և սիրելիների: Եվ հոգու խորքում դուք դա գիտեք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5411 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-08-2026 02:14
Ամեն ամառ հիշվում է իր շքեղ, գրեթե թագավորական հարսանիքով: Այս տարի բարձրաշխարհիկ իրադարձությունների գագաթնակետը, հավանաբար, կլինի Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքը, որը, ըստ պորտուգալական լրատվամիջոցների, տեղի կունենա հաջորդ շաբաթավերջին: Զույգը, ըստ լուրերի, որոշել է ամուսնանալ Մադեյրա կղզում, որտեղ մեծացել է ֆուտբոլիստը: Արարողության հիմնական մասը տեղի կունենա Ֆունշալի տաճարում, որից հետո նորապսակները և հյուրերը կուղևորվեն տոնական խնջույքի՝ հինգաստղանի Savoy Palace հյուրանոցում:
03-08-2026 01:22
Եվգենիա Մեդվեդևայի և Իլդար Գայնուտդինովի հարսանիքի օրը մոտենում է, և օլիմպիական մեդալակիրն արդեն սկսել է հրաժեշտ տալ իր հարսնացուի կարգավիճակին: Այս առիթի համար գեղասահորդուհին ընտրել է ոչ թե եռուն մետրոպոլիս կամ արտասահմանյան հանգստավայր, այլ Ռուսաստանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը՝ Պլյոսը: Հենց այստեղ է 26-ամյա մարզուհին հավաքել իր ամենամտերիմ ընկերուհիներին և կազմակերպել նախահարսնանեկան երեկույթ, որը եղել է ոճային, ջերմ և պայծառ մթնոլորտով:
01-08-2026 12:10
Մոդել Թայլեն Բլոնդոն, ով մանկության տարիներին ճանաչվել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», իր երկրորդ հարսանիքն է կազմակերպել ամուսնու՝ 29-ամյա դիջեյ Բեն Աթթալայի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող մի ամրոցում, 25-ամյա հարսնացուն կրել է Miu Miu-ի ժանյակավոր հարսանեկան զգեստ։ 
01-08-2026 11:58
Օրերս ցուցադրվել է Մեգան Մարքլի մասնակցությամբ ավստրալիական «MasterChef» շոուի թողարկումը։ Տեսանյութն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն և դարձել առցանց քննարկման առարկա՝ ընդամենը մեկ տեսարանի պատճառով։ Նկարահանումների ժամանակ դքսուհին անսպասելի զանգ է ստացել արքայազն Հարրիից, որը ընդհատել է նկարահանումները։ Շատերը դրվագը համարում են բեմադրված և նույնիսկ կասկածում, որ սասեքսցիները փորձում էին մարել ամուսնական խնդիրների մասին լուրերը։ Դրվագը նկարահանվել է թագավորական ընտանիքի՝ ապրիլին Ավստրալիա կատարած այցի ժամանակ, որին Մարքլը մասնակցել է ամուսնու հետ։
31-07-2026 11:27
53-ամյա դերասան Բեն Աֆլեքը հաղթել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» սերիալի ամերիկյան տարբերակում։ Պոլիմաթիկոս Ջեյմի Դինգի հետ զույգ կազմելով՝ Աֆլեքը ճիշտ է պատասխանել բոլոր 15 հարցերին և շահել 1 միլիոն դոլարի չեկ։ Շոուից հետո դերասանը հայտարարել է, որ ինքը և Դինգը համաձայնել են իրենց շահումը նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը. ամբողջ հասույթը կփոխանցվի Աֆլեքի կողմից հիմնադրված «Արևելյան Կոնգոյի նախաձեռնություն» հիմնադրամին, որը օգնում է Կոնգոյի բնակիչներին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 1043 անգամ
01.08.2026
Դիտվել է 938 անգամ
28.07.2026
Դիտվել է 402 անգամ
29.07.2026
Դիտվել է 401 անգամ
30.07.2026
Դիտվել է 352 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster