Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու ենք մենք վառ և հուզիչ երազներ տեսնում. հոգեբանների բացատրությունը

15.01.2025

Եթե մարդը հաճախ է վառ և հուզիչ երազներ տեսնում, դա կարող է վկայել բարձր հոգեհուզական սթրեսի և, նույնիսկ, որոշ հիվանդությունների մասին, որոնց վերաբերյալ ազդանշան է տալիս մարմինը:

Ըստ հոգեբանների՝ երազներն այն իրադարձությունների վերամշակումն են, որոնք տեղի են ունենում մարդու հետ օրվա ընթացքում։ Հաճախ վառ, գունեղ երազներ են այցելում երազկոտ մարդկանց կամ նրանց, ում կյանքը սերտորեն կապված է ստեղծագործության հետ։ Վերջինիս դեպքում ուղեղը երբեմն երազում մշակում է այն, ինչի մասին մարդը մտածում էր օրվա ընթացքում:

Այս դեպքերում խնդիրներ չկան։ Բայց երբեմն վառ երազները կարող են այնքան էլ անվնաս չլինել: Օրինակ՝ անհանգստացնող երազները, որոնք ենթադրում են տարբեր տեսակի ֆիզիոլոգիական ռեակցիաներ՝ հառաչանք, արցունքներ, շնչահեղձություն կամ քնի մեջ թուք, կարող են վկայել զգացմունքների մշտական ճնշվածության մասին: Այդպիսով, երազում մարդն իրեն թույլ է տալիս այն հույզերը, որոնք ճնշում է օրվա ընթացքում, և երազները նրան օգնում են դրանում, ցույց տալով պատկերներ, որոնք կառաջացնեն այդ հույզերը: Վառ երազները կարող են կապված լինել բարձր հուզական սթրեսի հետ։

600x400

Երազների օգնությամբ մարմինը կարող է նաև ազդանշաններ ուղարկել մարդուն իր վատառողջ լինելու մասին։
Զգացողությունները երազներում կամ որոշակի օրգանի հիվանդության մասին կրկնվող երազները հաճախ դառնում են իրական նախազգուշացնող նշաններ՝ տվյալ օրգանի հետ կապված խնդիրների մասին: Հոգեբանների մեկնաբանմամբ՝ այդպես է ուղեղը փորձում մարդու ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ինչ-որ բան այն չէ։

Հոգեբաները նաև գտնում են, որ եթե մարդ ընդհանրապես երազներ չի տեսնում, ապա դա ևս կարող է խնդիր լինել, որը պահանջում է համապարփակ մոտեցում հոգեկանի լիարժեք գործունեության վերականգնման համար։ Հաճախ երազները փոխվում են ուղեղի տրավմատիկ վնասվածքից, թունավորումից և կյանքում որևէ նշանակալի իրադարձությունից հետո: Եթե դա ձեզ անհանգստացնում է, ապա ավելի լավ է խորհրդակցել մասնագետի հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1036 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես մոռանալ մարդուն. օգտակար խորհուրդներ հոգեբանից

30.01.2025
Սերտ հարաբերությունները թողնում են բազմաթիվ զգացմունքային կապեր և հիշողություններ, որոնք չեն կարող ամբողջությամբ ջնջվել հիշողությունից:

Ինչու ենք մենք վառ և հուզիչ երազներ տեսնում. հոգեբանների բացատրությունը

15.01.2025
Եթե մարդը հաճախ է վառ և հուզիչ երազներ տեսնում, դա կարող է վկայել բարձր հոգեհուզական սթրեսի և, նույնիսկ, որոշ հիվանդությունների մասին:

7 իմաստուն ճշմարտություն, որոնց մենք հանգում ենք հասուն տարիքում

27.12.2024
Ոմանք 40-ամյակը համարում են վերջի սկիզբ: Նրանք վախենում են ապագայից, կառչում չսիրած աշխատանքից և սկսում ակտիվորեն քննադատել «երիտասարդությանը»։

Կենդանակերպի բոլոր 12 նշանների բնավորության լավագույն և վատագույն գծերը

11.12.2024
Մարդկանց հետաքրքիր է պարզել, թե արդյոք կենդանակերպի նշանների և նրանց իրական ներկայացուցիչների բնութագրերը համընկնո՞ւմ են: Ստուգել կենդանակերպի նշանների համատեղելիությունը սիրելիի հետ հարաբերություններում։ Եվ վերջապես պարզել, թե ինչ է իրենց սպասվում ապագայում:

10 վատ սովորություն, որոնցից պետք է ազատվել ավելի երջանիկ դառնալու համար

03.12.2024
Ջնայած դժվարին հանգամանքներին, դուք կարող եք փոխել ձեր կյանքը՝ սկսելով վերանայել այն սովորությունները, որոնք ձեզ ցած են տանում:

Ինչ է սուբլիմացիան հոգեբանության մեջ և ինչպես է այն դրսևորվում կյանքում

15.11.2024
Չնայած երկար ու մանրակրկիտ ուսումնասիրությանը, մարդկային մտքերը, վարքը, հույզերն ու հոգեկանը դեռևս մնում են գաղտնիքների և առեղծվածների աղբյուր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-02-2025 10:36
Լոս Անջելեսում կայացել է Գրեմմիի 67-րդ մրցանակաբաշխությունը։ Հաղթող է ճանաչվել երգչուհի Բեյոնսեն, ով իր կարիերայում առաջին անգամ ստացել է լավագույն ալբոմի մրցանակը. վերջինս շնորհվել է նրա նոր սկավառակին՝ Cowboy Carter-ին։ Նա նաև արժանացել է լավագույն քանթրի ալբոմի համար մրցանակին:

03-02-2025 10:30
Դանա Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի, Մասաչուսեթսի Բրոդի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Հարվարդի, Google-ի եւ Կոլումբիական համալսարանի հետազոտողների խումբը ստեղծել է արհեստական բանականության մոդել, որը կարող է կանխատեսել, թե որ գեներն են արտահայտված մարդու ցանկացած տեսակի բջիջում, գրել է News Medical life Sciences News-ը։
03-02-2025 10:07
Ձմռանը օրգանիզմը ենթարկվում է ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ինչպես փողոցում, այնպես էլ փակ տարածքներում, ինչը հատկապես ազդում է սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Երբ ջերմաստիճանը բարձրանում է, արյան անոթները լայնանում են, և սրտի հաճախությունը մեծանում է, մինչդեռ ցուրտը հանգեցնում է արյան անոթների սեղմման և սրտի զարկերի դանդաղման: Մասնագետները նշում են, որ առողջ մարդկանց համար նման տատանումները սովորաբար վտանգ չեն ներկայացնում, սակայն սրտանոթային հիվանդություններով տառապողների համար դրանք կարող են հանգեցնել իրենց վիճակի վատթարացման։
03-02-2025 09:38
Քանյե Ուեսթը և նրա կինը՝ Բիանկա Սենսորին, հեռացվել են «Գրեմմի» մրցանակաբաշխությունից։ Զույգը դուրս է եկել կարմիր գորգի վրա և կեցվածք է ընդունել լուսանկարիչների համար: Սկզբում Բիանկան գորգի վրա հայտնվել է շագանակագույն մուշտակով, որն այնուհետ հանել է ու մնացել ամբողջովին թափանցիկ կարճ զգեստով, որը հագել էր մերկ մարմնին՝ առանց ներքնազգեստի։
01-02-2025 12:22
Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ զուգընկերների միջև ժպիտների համաժամանակությունը կարող է հարաբերություններից բավարարվածության ցուցանիշ լինել։ Հարաբերություններից բարձր բավարարվածություն ունեցող զույգերը ցույց են տալիս ժպիտի սինխրոնիայի ավելի բարձր մակարդակ՝ համեմատած այն զույգերի հետ, ովքեր հարաբերությունների հետ կապված դժվարություններ են ունենում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.02.2025
Դիտվել է 805 անգամ
28.01.2025
Դիտվել է 583 անգամ
29.01.2025
Դիտվել է 575 անգամ
28.01.2025
Դիտվել է 519 անգամ
30.01.2025
Դիտվել է 494 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster