Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

7 իմաստուն ճշմարտություն, որոնց մենք հանգում ենք հասուն տարիքում

27.12.2024

Ոմանք 40-ամյակը համարում են վերջի սկիզբ: Նրանք վախենում են ապագայից, կառչում չսիրած աշխատանքից և սկսում ակտիվորեն քննադատել «երիտասարդությանը»։ Սովորաբար դա տեղի է ունենում, երբ մարդը հրաժարվում է սովորել սեփական փորձից:

Ի՞նչ դասեր կարող ենք քաղել մեր անցյալից:

1. Եթե մշտապես մտածեք, թե ինչ կասեն մարդիկ, ապա ոչինչի չեք հասնի

Գնահատվելուց ու դատապարտվելուց վախենալը նորմալ է։ Նորմալ չէ թույլ տալ, որ այս զգացումն ամբողջությամբ տիրի ձեզ, և, կարմրելով արդեն արվածի համար, վախենալ կատարել հաջորդ քայլը։ Ամենակարևոր դասերից մեկը, որը կարելի է սովորել այս տարիքում. այլ մարդկանց կշտամբանքներին, մեկնաբանություններին և քննադատություններին լավագույն պատասխանը լռությունն է: Շատ նախատինքներ արժանի չեն ձեր ուշադրությանը:

2. «Հետո» ժամանակ չի լինի՝ կյանքը վայելելու համար

Մենք իրապես հասկանում ենք, որ կյանքը կարճ է միայն այն ժամանակ, երբ գիտակցում ենք` մեր երիտասարդությունն անցել է: Երբ մենք մոտենում ենք 20–ին, վստահ ենք, որ ամբողջ կյանքը առջևում է, և այն բավական կլինի ինքներս մեզ գտնելու և առողջ հարաբերություններ կառուցելու համար: Ավաղ, ժամանակը մեր դեմ է աշխատում։

Մի հետաձգեք կյանքը և դրանում փոփոխությունները մինչև առասպելական պահը, երբ դուք վերջապես պատրաստ կլինեք․ ամենայն հավանականությամբ, այդ պահը երբեք չի գա: Ամեն օր թեկուզ փոքրիկ մի քայլ կատարեք դեպի ձեր երազանքը:

3. Կարևոր չէ, թե որքան աշխատավարձ եք ստանում․ ֆինանսական անկախությունը բոլորովին այլ դրսևորում է

Մեծանալն անքակտելիորեն կապված է հաշիվներ վճարելու անհրաժեշտության հետ, ուստի փողը անհանգստացնում է մարդկանց մեծամասնությանը: Արդյունքում, շատ մարդիկ հավատարիմ են մնում իրենց չսիրած գործին, որպեսզի չկորցնեն իրենց եկամտի աղբյուրը: Նրանք հասկանում են, որ դժվար թե մեկ այլ նման տեղ գտնեն։

Կա միայն մեկ ելք՝ կատարելագործվել և փնտրել վաստակի այլընտրանքային հնարավորություններ, որոնք թույլ կտան չանհանգստանալ ընկերության սնանկության կամ պարգևավճարներից զրկվելու համար:

4. Կարևոր է ընկերության անել տարբեր տարիքի մարկանց հետ

600x400

Ձեզնից փոքր ընկերները կօգնեն ձեզ պահպանել լավատեսության զգացումը և հավատը, որ ամեն ինչ հնարավոր է, իսկ ավագ ընկերներից կարող եք կյանքի իմաստնություն սովորել:

5. Հարաբերությունները նման են կարտոֆիլ ֆրիի

Եթե այն տաք է և համեղ, մենք ագահորեն նետվում ենք դրա վրա, բայց եթե ոչ, ապա դեռ շարունակում ենք դրանք դանդաղ ծամծմել, առանց ափսեն մի կողմ դնելու․ ի վերջո, սրանք կարտոֆիլ ֆրի են: Այդպես է նաև հարաբերությունների դեպքում՝ և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ: Մենք հակված ենք տարիներ շարունակ «ծամելու» այն, ինչ վաղուց պետք է դեն նետվեր, և խնայում ենք այն, ինչ հնարավոր չէ փրկել, հատկապես, եթե հորիզոնում ավելի լավ տարբերակներ չկան:

Ի՞նչ անել։ Սովորեք վայելել միայնությունը, որպեսզի այն կապված լինի ոչ թե վախի զգացման, այլ անկեղծ հաճույքի հետ, և հրաժարվեք այն սիրային ու ընկերական հարաբերություններից, որոնք ստիպում են ձեզ տառապել:

6. «Սխալ անվերադարծ ծախսերը» հանգեցնում են լուրջ հետևանքների

Սխալ անվերադարծ ծախսերը մտավոր աղավաղում է, որը ստիպում է մեզ որոշումներ կայացնելիս հաճախ հաշվի առնել չվերականգնվող կորուստները: Այն մեզ ստիպում է զգալ՝ չպետք է թողնենք մեր աշխատանքը կամ բաժանվենք միայն այն պատճառով, որ արդեն շատ ժամանակ և ջանք ենք ներդրել մեր աշխատանքի կամ հարաբերությունների վրա:

Այո, ոչ ոք չի վերադարձնի մեր կրթության ծախսերը: Բայց չթողնելով չսիրած աշխատանքը, մենք շարունակում ենք կյանքի տարիները վատնել դրա վրա և, նույնիսկ, տառապել: Եթե դուք նման վարքագծի եք դրսևորում, հարցրեք ինքներդ ձեզ. «Եթե ես ժամանակ, գումար և ջանք ներդրած չլինեի սրա վրա, կշարունակեի՞ հիմա»: Եթե պատասխանը ոչ է, ապա առանց ափսոսանքի առաջ շարժվեք։

7. Մտածել, որ դուք երջանիկ կլինեք,« հենց որ․․․»՝ դժբախտություն տանող ուղիղ ճանապարհն է

600x400

Մենք սովոր ենք հավատալ, որ երջանկությունը պետք է ինչ-որ բանով պայմանավորված լինի։ Իբր, մենք հաստատ ավելի լավ կզգանք «հենց որ», «եթե» և «պայմանով, որ», հասնենք ինչ-որ նպատակի՝ առաջխաղացում կունենաք, կսկսենք ավելի շատ վաստակել, կգնենք մեր երազանքների մեքենան, կհանդիպենք մեր միակին։ Բայց եթե դեպի նպատակը շարժվելու գործընթացը ձեզ չի երջանկացնում, մեծ է հավանականությունը, որ նպատակակետում ձեր ուրախությունը կարճատև կլինի։

Ի՞նչ եզրակացություն կարելի է անել: Ժամանակն է դադարել վախենալ սեփական սխալներից և սկսել հաշվի առնել ձեզնից առաջ գնացածների փորձը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4677 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Ինչպես ճանաչել խելացի մարդուն. 6 նշան

09.12.2025
Այս նուրբ բացահայտիչների օգնությամբ դուք կարող եք «ճանաչել» մտավոր բարձր կարողություններով մարդուն՝ առանց նրա դիպլոմին նայելու։

Վտանգավոր կապեր. կենդանակերպի նշաններ, որոնք հակված են սիրահարվել իրենց զուգընկերոջ ընկերներին

19.11.2025
Հաճախ, մեկ ուրիշի սիրահարվելը սկսվում է, երբ ուշադրության, նորույթի կամ մտերմության պակաս կա։ Իսկ այս նշանների մոտ դա բավականին հաճախ է պատահում։

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք. փորձված եղանակներ

31.10.2025
Նույնիսկ լիակատար ցինիկները, մոլի կարիերիստները և պրագմատիկ անհատները, որոնք խուսափում են սենտիմենտալությունից, ձգտում են մտերմության: Ինչպե՞ս կարող եք սեր ներգրավել ձեր կյանք:

Կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում թաքցնել իրենց գայթակղությունը

09.10.2025
Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես անտարբեր լինել. նրանց գայթակղվածությունն անհնար է չնկատել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-02-2026 10:42
Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 12-րդ տեղը գրավեց եւ հաղթահարեց Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց իր մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրում:
16-02-2026 10:29
Ումա Թուրմանի և Իթան Հոուքի դուստրը՝ «Տարօրինակ դեպքեր» ֆիլմի աստղ Մայա Հոուքը, ամուսնացել է։ 27-ամյա դերասանուհին և նրա վաղեմի ընկերը՝ երաժիշտ Քրիստիան Լի Հաթսոնը, ամուսնացել են Սուրբ Վալենտինի օրը։
16-02-2026 09:47
Գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի ամենահին կարված հագուստը, որը ավելի քան 12,000 տարի մնացել է երկրի ընդերքում, հաղորդում է Popular Mechanics-ը։ Այս եզակի գտածոն հայտնաբերվել է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Քուգար լեռան քարանձավում, որտեղ 20-րդ դարի կեսերին հայտնաբերվել են տարբեր արտեֆակտներ, այդ թվում՝ փայտ, ոսկորներ, քարե գործիքներ և բուսական մանրաթելեր։ Սակայն, մինչև վերջերս, այդ առարկաների տարիքը և նպատակը անհայտ էին մնում։
16-02-2026 02:10
30-ամյա Ջիջի Հադիդը պատասխանել է իր նախկին ընկերոջ՝ Զեյն Մալիկի վերջերս արած խոստովանությանը, որ ինքը երբեք չի սիրել նրան։ Չնայած Ջիջի Հադիդը և Զեյն Մալիկը տարիներ առաջ համաձայնվել են միմյանց մասին հրապարակայնորեն չխոսել, 33-ամյա երգիչը երկիմաստ խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Նրա այն մեկնաբանությունը, որ իրեն ու մոդելին կապել է կրքը, այլ ոչ թե իրական սիրը, Հադիդին անակնկալի են բերել, հաղորդում է Mirror-ը։ Աղբյուրի խոսքով՝ մոդելը «ապշած» է Մալիկի մեկնաբանություններից և դրանք «նվաստացուցիչ» է համարում։
16-02-2026 01:04
Սիդնեյի օպերային թատրոնում տեղի է ունեցել Vogue–ի «Australia Summer Ball 2026» գալա-երեկոն: Նորաձևության միջոցառմանը ներկա են եղել Հեյլի Բիբերը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Սառա Սնուկը, Ջեյքոբ Էլորդին, Ռիտա Օրան, Լիամ Հեմսվորթը իր հարսնացուի՝ Գաբրիելա Բրուքսի հետ, H2O: Just Add Water-ի աստղ Ֆիբի Տոնկինը, Բելլա Հիթքոթը և շատ ուրիշներ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.02.2026
Դիտվել է 551 անգամ
16.02.2026
Դիտվել է 404 անգամ
11.02.2026
Դիտվել է 381 անգամ
12.02.2026
Դիտվել է 373 անգամ
13.02.2026
Դիտվել է 336 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster