Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը
26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Այն պահին, երբ ցանկանում եք ձեզ համար ինչ-որ անկեղծ և կարևոր բան, հաճախ զգում եք, որ այն կարող է իրականանալ։ Բայց ինչպե՞ս անել, որ ձեր ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։
Անդրադառնանք ցանկություններն ի կատար ածելու մի քանի մեթոդների, ինչպես նաև այն ճիշտ պլանավորմանն ու գործողություններին, որոնց միջոցով կհաջողվի երազանքն իրականություն դարձնել։
Ցանկություններ պարհելու մեթոդները.
Օգտագործեք վիզուալիզացիայի մեթոդը
Վիզուալիզացիան հզոր գործիք է, որը թույլ է տալիս «տեսնել» ձեր ցանկությունը: Փակեք աչքերը և պատկերացրեք, որ ձեր ցանկությունն արդեն իրականացել է։ Զգացեք, թե ինչ էմոցիաներ է այն առաջացնում: Պատկերացրեք մանրամասները՝ տեղը, մարդկանց, ձայները, ձեր զգացողությունները: Գրեք այդ ամենը երևակայական նոթատետրում և բացեք աչքերը՝ հստակ պատկերացնելով, թե ինչ եք ուզում: Գրեք այս ցանկությունը ձեր պլանների ցանկում, որպեսզի տեսողականորեն հիշեք դրա մասին:
Ստեղծեք ցանկությունների քարտեզ
Ցանկությունների քարտեզը ոչ միայն ստեղծագործական գործընթաց է, այլ նաև ձեր նպատակները պատկերացնելու հիանալի միջոց: Հավաքագրեք պատկերներն ու բառերը, որոնք արտացոլում են ձեր ցանկությունը: Կտրեք դրանք ամսագրերից կամ տպեք համացանցից և թղթի վրա կոլաժ ստեղծեք: Տեղադրեք այն տեսանելի տեղում, որպեսզի ամեն առավոտ ձեզ հիշեցնեք, թե ինչի եք ձգտում:
Գրառեք ձեր ցանկությունը
Գիտականորեն ապացուցված է, որ նպատակներ գրառելը դրանք ավելի շոշափելի է դարձնում։ Գրառում կատարելիս նշեք, թե կոնկրետ ինչ եք ուզում։ Եղեք կոնկրետ. Օրինակ՝ «Ես ուզում եմ ճանապարհորդել» գրության փոխարեն գրեք «Ես ուզում եմ հաջորդ տարի այցելել Ճապոնիա»: Գրելով պլանավորելը կօգնի ձեզ կենտրոնանալ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների վրա:
Ստեղծեք ցանկություններ պահելու ծես
Ցանկություններ պահելու գործընթացին հատուկ նշանակություն տվեք։ Այն կարող է կապվել որոշակի օրերի հետ (ծննդյան կամ Ամանորի նախօրեին): Օգտագործեք մոմեր, նստեք հանգիստ տեղում և կենտրոնացեք ձեր ցանկության վրա։ Ցանկությունն իրականություն դարձնելու համար ոմանք այրում են թուղթը և այն գցում բաժակի մեջ, ինչ-որ մեկը ուտում է 12 խաղողի հատիկ՝ ժամացույցի զարկերի ներքո։ Մտածեք սեփական ծեսի տարբերակը, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը և յուրահատուկ մթնոլորտ կստեղծի:
Բայց մի մոռացեք. գործողություններն ավելի կարևոր են, քան խոսքերը
Ցանկություն պահելը միայն առաջին քայլն է։ Որպեսզի այն իրականանա, պետք է այն վերածեք նպատակի և գործեք: Ահա մի քանի օգտակար խորհուրդներ, թե ինչպես երազանքները վերածել իրական ձեռքբերումների։
• Ցանկությունը բաշխեք ըստ գործողությունների: Հստակեցրեք, թե ինչ պետք է անեք՝ ձեր ուզածին հասնելու համար: Ստեղծեք հաջորդական գործողությունների ցուցակ և սկսեք քայլեր ձեռնարկել հենց հիմա:
• Վերջնաժամկետ սահմանեք: Կոնկրետ ժամկետ նշեք յուրաքանչյուր քայլն իրականացնելու համար: Սա ձեզ հստակ կառուցվածք կտա և լրացուցիչ մոտիվացիա կհաղորդի:
• Պարբերաբար ստուգեք առաջընթացը: Վերադարձեք ձեր պլանին՝ անհրաժեշտ փոփոխությունները և ձեռքբերումները վերլուծելու համար: Սա կօգնի ձեզ չշեղվել ուղուց:
• Պատրաստ եղեք փոփոխությունների: Երբեմն դեպի ցանկություն տանող ճանապարհը կարող է փոխվել: Բաց եղեք նոր հնարավորությունների համար և մի վախեցեք շտկումներ կատարել ձեր ծրագրերում:
Ցանկություններ պահելը հետաքրքիր և ոգեշնչող գործընթաց է, որն օգնում է մեզ հասկանալ, թե ինչն է իսկապես կարևոր: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ երազանքներն իրականություն դառնալու համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություններ պահել, այլև ակտիվ գործել: Օգտագործեք վիզուալիզացիայի տեխնիկան, ստեղծեք կոլաժներ, գրեք ձեր ցանկությունները պլանների ցանկում և հիշեք, որ պլանավորումը ձեր լավագույն դաշնակիցն է հաջողության ճանապարհին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 124 անգամ
Читать на русском
|