Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026

Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

Եթե խոսենք ոչ թե «ընդհանուր առմամբ», այլ կնոջ տեսանկյունից, ապա որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ ամուսնությունը կարող է անբարենպաստ լինել և ավելի շատ պատասխանատվություն ու ռիսկեր ավելացնել, քան ռեսուրսներ և աջակցություն։

• Ամուսնությունը բնականաբար կլանում է կանանց կենսական ուժը։ Պադուայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ամուսնացած տարեց կանայք ավելի արագ են թուլանում, քան միայնակները կամ այրիացածները։ Մյուս կողմից, ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են թուլանում, քան միայնակ կամ այրիացած։ Ամենից լավ իրենց զգում են այրիները։

• Մագդեբուրգի համալսարանը տվյալներ է հավաքել 100,000 եվրոպացիների կյանքի վերաբերյալ և պարզել, որ ամուսնությունը կնոջ կյանքը կրճատում է միջինը 1.4 տարով, մինչդեռ տղամարդու կյանքը երկարացնում 1.7 տարով։

• Արիզոնայի համալսարանն ուսումնասիրել է 50-79 տարեկան գրեթե 80,000 կանանց, և պարզվել է, որ ամուսնացած կանայք ավելի վատառողջ են և ավելի շատ են խմում, քան միայնակները։

• Չվճարվող աշխատանքը (տնային գործեր, երեխաների, հիվանդ և տարեց ազգականների խնամք) սովորաբար պարտադրվում է կանանց: Այն ներկայումս գնահատվում է տարեկան 10 տրիլիոն դոլար (համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 13%-ը՝ ավելին, քան Հնդկաստանի, Ճապոնիայի և Բրազիլիայի ՀՆԱ-ն միասին վերցրած): Ո՞վ է սովորաբար հոգ տանում սկեսրայրի մասին կաթվածից հետո՝ նրա հարսը, թե՞ սեփական որդին:

• Չվճարվող աշխատանքի ծավալը ժամերով. զարգացող երկրներում կանայք դա անում են միջինում երեքից չորս անգամ ավելի, քան տղամարդիկ, զարգացած երկրներում՝ մոտ երկու անգամ ավելի։

• «The Wife Drough» գրքում Աննաբել Քրաբը հաշվարկել է, որ տղամարդու տնային գործերի քանակն իր կյանքում աճում է միայն երկու անգամ՝ երբ նա բաժանվում է ծնողնեից և երբ ամուսնալուծվում է: Առաջին երեխայի ծննդով ամուսինը չի սկսում ավելի շատ աշխատանք կատարել, բայց երկրորդի ծննդով սկսում է ավելի քիչ գործ անել: Կնոջ տնային գործերն ամուսնալուծությունից հետո նվազում են շաբաթական վեց ժամով, նույնիսկ, եթե նա երեխաներ ունի: Սա վերաբերում է Ավստրալիային:

• Բերկլին հաշվարկել է, որ երեխաներ ունեցող ամուսնացած տղամարդիկ ունեն ամենաարդյունավետ ակադեմիական կարիերան, որին հաջորդում են երեխաներ չունեցող չամուսնացած կանայք, ապա չամուսնացած տղամարդիկ և հետո երեխաներ ունեցող ամուսնացած կանայք։ Սա՝ ԱՄՆ-ում, որտեղ որոշ վայրերում գիտակցաբար փորձում են ներդրումներ կատարել գենդերային հավասարության մեջ՝ իրավիճակը փոխելու համար։

• Ռուսաստանում չնայած տղամարդիկ նույնպես իրավունք ունեն վերցնել ծնողական արձակուրդ և հիվանդության պատճառով տանը մնալ, հայրերի միայն 2%-ն է դա անում։

Եզրակացություն․

600x400

Ամուսնությունն ինքնին կանանց համար պարտադիր չէ, որ շահավետ լինի։ Եթե հարաբերություններում տնային, երեխաների դաստիարակության, ծնողական խնամքի չվճարվող աշխատանքն անհամաչափ ընկնում է կնոջ վրա, ապա ամուսնությունը կարող է մեծացնել նրա ֆիզիկական, հոգեբանական և կարիերային բեռը, մինչդեռ տղամարդը կարող է ստանալ ավելի շատ օգուտներ։

Ուստի հիմնական հարցը ոչ թե «ամուսնանալ, թե ոչ»–ն է, այլ՝ «արդյո՞ք տվյալ ամուսնությունը հիմված է հավասար գործընկերության վրա»։

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 724 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-09-2026 12:44
Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35
Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի  արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32
Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42
Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36
Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.09.2026
Դիտվել է 492 անգամ
08.09.2026
Դիտվել է 155 անգամ
09.09.2026
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster