Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ապագա ամուսնալուծության 4 նախանշան

18.12.2024

Ինչպե՞ս հասկանալ՝ ամուսնությունը կարելի՞ է փրկվել, թե՞ այն դատապարտված է փլուզման: Ահա չորս նախանշան, որոնք ցույց են տալիս, որ ձեր հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, դատապարտված են ընդհատման, եթե դուք քայլեր չձեռնարկեք այն փրկելու համար:

1. Զուգընկերներից ոչ մեկը պատրաստ չէ ջանքեր գործադրել

Նախքան ամուսնալուծության մասին մտածելը, վերլուծեք ձեր զույգում կուտակված խնդիրները։ Շատ հակամարտություններ և հակասություններ կարող են լուծվել, եթե երկու զուգընկերներն էլ պատրաստ են աշխատել հարաբերություններն ամրապնդելու համար, իսկ ընտանեկան թերապևտները կարող են օգնել այդ հարցում: Հետազոտությունները հաստատում են, որ շատ դեպքերում զույգերի թերապիան օգնում է փրկել ամուսնությունը:

2. Զուգընկերները հարգալից չեն կամ նույնիսկ արհամարհում են միմյանց

Նախազգուշացնող շատ նշաններ նկատելի են զուգընկերների միջև ոչ բանավոր հաղորդակցության մակարդակում (մարմնի լեզու): Կարող է նկատելի լինել, որ զուգընկերներից մեկը մյուսին վերաբերվում է անթաքույց արհամարհանքով կամ արգահատանքով (օրինակ՝ աչքերն է ոլորում  կամ հեգնական հառաչում է): Սա միշտ վկայում է նրանց հարաբերություններում շատ խորը խնդիրների մասին՝ խնդիրներ, որոնք ծագել են վաղուց:

Արհամարհանքն անհարգալից վերաբերմունքի ծայրահեղ դրսեւորում է, քանի որ դա նշանակում է, որ զուգընկերներից մեկը մյուսից շատ դժգոհ է և միևնույն ժամանակ նրան ակնհայտորեն ցածր է դասում իրենից, ինչը աղետալիորեն խախտում է հարաբերություններում առողջ հավասարակշռությունը։

3. Զուգընկերները չեն ներում և լուրջ ոխ են պահում միմյանց նկատմամբ

600x400

Երջանիկ զույգերում զուգընկերների փոխհարաբերություններում միշտ տեսանելի են առատաձեռնություն, անկեղծ հետաքրքրություն, զգացմունքային ու ֆիզիկական մտերմություն և իսկական սեր: Ուրիշ ոչինչ չի սպանում այս բոլոր հատկանիշներ այնքան անդառնալի, որքան արհամարհանքը:

Արհամարհանքն ու անտեսումը մեզ թույլ չեն տալիս ներել մեր զուգընկերոջն իր սխալներն ու մեղքերը, մինչդեռ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ներելու կարողությունը երջանիկ հարաբերություններ կառուցելու ամենակարևոր հատկանիշներից է։

4. Զուգընկերների միջև կարծես անտեսանելի պատ է կանգնեցվել

Ոչ վերբալ (այսինքն՝ առանց խոսքերի) արտահայտված արհամարհանքը հատկապես վտանգավոր է հարաբերությունների համար, քանի որ փակում է հաշտեցման և վերամիավորման ճանապարհը։ Երբ զուգընկերոջ նկատմամբ թշնամական վերաբերմունքը դառնում է սովորություն, մենք դադարում ենք հակամարտությունները լուծելու և փոխզիջումներ գտնելու ուղիներ տեսնել: Մեզ սկսում է թվալ, որ միշտ այսպես է լինելու, և ոչինչ փոխել հնարավոր չէ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 916 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Ապագա ամուսնալուծության 4 նախանշան

18.12.2024
Ինչպե՞ս հասկանալ՝ ամուսնությունը կարելի՞ է փրկվել, թե՞ այն դատապարտված է փլուզման:

Ինչու են հաջողակ մարդիկ միայնակ․ հոգեբաների բացատրությունը

06.12.2024
Հասնելով կարիերայի բարձունքներին՝ մարդը հաճախ դատարկություն և մենակություն է զգում, երբ ծանոթների, մտերիմների և ընկերների հետ շփումն ավելի ու ավելի պակաս հաճելի է դառնում։

Ինչու դուք դեռ ամուսնացած չեք․ 5 պատճառ

21.11.2024
Սովորաբար այս հարցն ամենաշատը հուզում է մեր մայրերին ու տատիկներին, որնց հաջորդում են  հետաքրքրասեր գործընկերներն ու ծանոթները, իսկ երբեմն էլ՝ զարմանքով տալիս են մեզ սիրահարված տղամարդիկ։

Ինչ պետք է իմանալ լուրջ հարաբերություններ կառուցելուց առաջ

13.11.2024
Հոգեբանները նշել են, թե տղամարդու վարքագծի ինչ կարևոր կետերի վրա պետք է ուշադրություն դարձնել ծանոթանալիս։

Ինչպե՞ս են կոչվում հարսանյաց տարեդարձերը 1-ից 100-ը. տոներ և ավանդույթներ

10.10.2024
Հարսանիքի ո՞ր տարեդարձն է կոչվում շղարշե, որը' կաշվե: Ի՞նչ է պետք անել պղնձե հարսանիքի օրը, որ տանը փող լինի։ Ներկայացնում ենք այդ կարևոր օրերի անունները և հետաքրքիր ծեսերը, որոնք նախկինում կատարվում էին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-12-2024 14:11
Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սուրբծննդյան տոնի առթիվ Ջորջինա Ռոդրիգեսից նվեր է ստացել Rolls-Royce Dawn կաբրիոլետ, որի գինը սկսվում է 359 հազար դոլարից։
25-12-2024 14:10
Zee News-ի փոխանցմամբ, լուսավորության ցանկացած աղբյուր, անգամ ամենաթույլ, խաթարում է «ներքին ժամացույցի» աշխատանքը, որը պատասխանատու է քնի ցիկլի ու առույգության համար: Ուստի պետք է ննջասենյակում լիակատար մթություն ապահովել: Պարզվել է, որ ի տարբերություն մթության մեջ քնող մարդկանց, մյուսների մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը մեծ է:
25-12-2024 14:07
Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում կինը դիմել է դատարան՝ բողոք ներկայացնելով ամուսնու դեմ, որին մեղադրել է իրենց կատվի նկատմամբ ավելի հոգատար և ուշադիր լինելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը: Կինը պնդել է, որ ամեն անգամ, երբ ամուսնու հետ փորձում է քննարկել այդ թեման, նրանք սկսում են վիճել, ու ամուսինը վիրավորում է իրեն: Կինը նաև բողոքել է այն բանից, որ կատուն մի քանի անգամ հարձակվել և ճանկռել է իրեն, իսկ ամուսինը ոչինչ չի արել դրա դեմ։
25-12-2024 14:01
Յանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտագործում այն: Բանանը նույնպես շատ օգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
25-12-2024 13:59
New England Patriots-ի 72-ամյա նախկին մարզիչ Բիլ Բելիչիկի և նրա 24-ամյա ընկերուհու՝ Ջորդան Հադսոնի հայտնվելը Նյու Յորքի Ամերիկյան բնական պատմության թանգարանի գալա-երեկոյին կատակների և մեմերի առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Պատճառը 48 տարվա տարիքային տարբերությունն է։ Նախկին cheerleader-ը Instagram-ում լուսանկար է հրապարակել New England Patriots-ի նախկին գլխավոր մարզչի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.12.2024
Դիտվել է 796 անգամ
20.12.2024
Դիտվել է 645 անգամ
21.12.2024
Դիտվել է 578 անգամ
24.12.2024
Դիտվել է 402 անգամ
25.12.2024
Դիտվել է 305 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster