Ամանորին ընդառաջ․ ինչ պետք է անել արդեն այսօր
28.11.2024
Ամանորին մնացել է մեկ ամսից քիչ ավելի, սակայն նախատոնական եռուզեռն արդեն զգացվում է։ Հանգստյան օրերին ավելի ու ավելի քիչ այցելուներ են լինում լողավազաններում և ֆիթնես կենտրոններում, փոխարենը՝ խցանումներ են դեպի առևտրի կենտրոններ և սուպերմարկետներ տանող ճանապարհներին։
Բոլորը սիրում են Նոր տարին: Բոլորին դուր են գալիս այն գեղեցիկ լույսերը, որոնք զարդարում են շուրջբոլորը, հին ֆիլմերը, որոնք հայտնվում են էկրանին, քանի դեռ դուք տանն ինչ-որ բան եք անում, թեթև ցուրտն ու թարմ ձյունը, որին սովորաբար բոլորն անհամբեր սպասում են դեկտեմբերին: Բոլորը սիրում են քաղցր նվերներ գնել, նայել օրացույցին և կամաց-կամաց փորձել քաղցրավենիքներ՝ տաք թեյի ուղեկցությամբ:
Սակայն տոնական քնքուշ զգացմունքները չեն ենթադրում սեր դեպի հերթեր, խցանումներ և ընդհանուր իրարանցում: Ուստի շատ հարցեր ավելի լավ է նախօրոք լուծել ու դեկտեմբերի վերջին հանգիստ դիմավորել ձմեռային արձակուրդները։
Ամեն ինչ արեք նախապես․ մաքրեք բնակարանը, գեղեցկացրեք այն, գնեք նվերներ և հիմնական մթերքներ՝ տոնական սեղանի համար։ Որպեսզի դեկտեմբերի վերջին օրերին կարողանաք հեքիաթայի ժամանակը վայելել առանց աղմուկի և շտապելու։
Ներկայացնում ենք ամանորյա գործերի ցանկը, որոնք կարելի է և պետք է անել հիմա։
1. Գրանցվեք
Եթե պլանավորում եք դեկտեմբերին մատնահարդարում, դիմահարդարում, վարսահարդարում կամ արմատային ներկում անել, ապա արդեն գրանցվելու ժամանակն է: Մասնագետների համար դեկտեմբերը հագեցած սեզոն է, և ամեն օր ավելի ու ավելի քիչ ազատ տեղեր կան (իսկ ամենահարմար օրերն արդեն սպառվել են հոկտեմբերին):
Արժե գրանցվել նաև հունվարի սկզբի համար։ Որովհետև տոներից հետո ևս բոլորը կցանկանան թարմացնել իրենց գեղեցկությունը և կարող է նորից հերթ գոյանալ։
Նախապես պլանավորելն իսկապես օգնում է խուսափել դեկտեմբերյան շտապողականությունից և վայելել արձակուրդը:
2. Կազմեք մենյուն
Անկախ նրանից, թե որտեղ կամ ում հետ եք նշելու Նոր տարին, այնուամենայնիվ կցանկանաք ընթրել:
Նույնիսկ եթե պարզվի, որ Ամանորի գիշերը պետք է աշխատավայրում լինեք, միևնույն է նախօրոք մտածեք՝ ի՞նչ լինի ձեր տոնական սեղանին։
Եթե դուք տոնը նշում եք ընկերական շրջապատում, ապա ևս ժամանակն է որոշել ճաշատեսակները և կազմել մթերքների ցուցակը: Պետք չէ այս ամենը թողնել դեկտեմբերի երկրորդ կեսին։
3. Գնեք անհրաժեշտ մթերքը
Այս կետը շարունակում է նախորդը՝ ճաշացուցակի մասին մտածելուց և ապրանքների ցանկը կազմելուց հետո նախօրոք գնեք նրանք, որոնք մեկ ամսում չեն փչանա։ Օրինակ, արդեն կարող եք գնել սառեցված բանջարեղեն, մրգեր, միս, խմիչքներ, նախուտեստներ, պահածոներ, շամպայն, այլ ալկոհոլ, հյութ, լիմոնադ, կոնֆետ և որոշ քաղցրավենիք... պահածոյացված արքայախնձորներ՝ աղցանի համար:
Մի մոռացեք կիսաֆաբրիկատների պատրաստման մասին, որպեսզի Ամանորի առաջին օրերին խոհարարության հետ կապված քիչ հոգս լինի։
Իսկ դեկտեմբերի 31-ի առավոտյան անպայման գնեք... հաց։ Կամ գնեք անհրաժեշտ քանակությամբ հացը և..... դրեք սառցախցիկում։ Ամբողջական հացը հալվում է երկուսուկես ժամում, կտրատածը՝ մի փոքր ավելի արագ:
Դուրս բերեք սառցախցիկից, հանեք փաթեթավորումից, փաթաթեք երկու-երեք խոհանոցային սրբիչներով և երկուսուկես ժամ հետո կունենաք նույն փափուկ հացը, ինչ խանութից գնելիս։
Ապրանքների ցանկը տարեց–տարի չի փոխվում
✓ Պահածոներ - կանաչ ոլոռ, եգիպտացորեն, ձիթապտուղ, թթու վարունգ,
✓ Խոհանոցի հիմնական բաղադրիչներ՝ աղ, շաքար, ալյուր, ձավարեղեն, համեմունքներ, բուսական յուղ,
✓ դելիկատեսներ՝ ապխտած երշիկեղեն, ձուկ, խավիար․ ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին և պատշաճ փաթեթավորմանը,
✓ Ձուն և մայոնեզը կարելի է գնել դեկտեմբերի սկզբին, քանի որ դրանք սառնարանում թարմ են մնում մինչև 30 օր,
✓ Սառեցված միս և ձուկ,
✓ Շոկոլադե կոնֆետներ։
Իսկ ի՞նչ ապրանքներ գնել Ամանորից մոտ մեկ շաբաթ առաջ։ Ցանկը պարունակում է ապրանքներ, որոնց պիտանելիության ժամկետը կարճ է:
✓ Կաթ, թթվասեր, կաթնաշոռ և այլ կաթնամթերք,
✓ Տորթեր, խմորեղեն և նմանատիպ աղանդեր, որոնք պարունակում են կրեմ,
✓ Թարմ միս և ձուկ. սրանք ավելի նախընտրելի են, քան սառեցվածները,
✓ Մրգեր և որոշ բանջարեղեն: Ցավոք սրտի, նույնիսկ իմանալով այդ ապրանքների անխուսափելի թանկացման մասին, իմաստ չունի նախապես գնել դրանք՝ պահպանման կարճ ժամկետի պատճառով։
4. Բաշխեք պարտականությունները
Եթե Նոր տարին դիմավորում եք ընկերների հետ, ապա փորձեք ղեկավարել գործընթացը և բաշխել պարտականությունները։ Ո՞վ է պատասխանատու լինելու մաքրության համար։ Ո՞վ է հոգալու ժամանցի մասին: Ո՞վ կբերի ուտելիքը: Ո՞վ կզարդարի սենյակը: Ո՞վ է խոսք ասելու:
Բոլորն անելու հստակ առաջադրանք կունենան, սեղանին ամեն անհրաժեշտը կլինի, և ոչ ոք չի նեղանա։
5. Վճարե՛ք նախապես
Դեկտեմբերին դուք միշտ սովորականից նկատելիորեն ավելի շատ եք ծախսում։ Ուստի դեկտեմբեր ամսվա բոլոր վճարումները պետք է կատարվեն նախապես՝ հարկեր, կոմունալ վճարումներ, վարկեր և այլն։
6. Նվերներ գնեք
Եթե դեռ չեք գնել նվերներ, ապա դա անելու ժամանակն է: Իհարկե, խանութներում արդեն հերթեր են գոյացել, բայց դրանք դեռ այնքան էլ հսկայական չեն, և ապրանքները դեռ պահեստում են (իսկ եթե ոչ, ապա ժամանակ կա դրանք պատվիրելու և սպասելու առաքմանը):
Դեկտեմբերի վերջին առաքումների հետ կապված նույնպես դժվարություններ կլինեն, ուստի ավելի լավ է մի քանի օր շուտ պատվիրել։
Եթե ճանապարհորդության եք մեկնում դեկտեմբերի վերջին և հունվարյան արձակուրդներին ու պլանավորում եք հյուրանոց պատվիրել, ապա այս ամենի համար նույնպես պետք է նախապես վճարեք և տոմսեր գնեք։ Տոներից առաջ հանգստի և ժամանցի գինը բարձրանում է։
Մի մոռացեք երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղալիքների և սեղանի խաղերի մասին, որպեսզի նրանք տոնական օրերին երեկոյան անելիք ունենան։
7. Ընտրեք հանդերձանքը
Ահա թե ինչն է ապահովում բարձր տրամադրություն։
Թող գալիք տարին միայն լավ բաներ բերի բոլորին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 99 անգամ
Читать на русском
|