Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչու դուք դեռ ամուսնացած չեք․ 5 պատճառ

21.11.2024

Սովորաբար այս հարցն ամենաշատը հուզում է մեր մայրերին ու տատիկներին, որնց հաջորդում են նրբանկատության զգացումով աչքի չընկնող հետաքրքրասեր գործընկերներն ու ծանոթները, իսկ երբեմն էլ՝ զարմանքով տալիս  են մեզ սիրահարված տղամարդիկ։ Բայց, լինում է, մենք ինքներս ենք նայում հայելու մեջ և մտածում. ինչու՞ դեռ ամուսնացած չեմ:

Մենք չենք դիտարկում այն իրավիճակը, երբ ամուսնությունը ձեր առաջնահերթություններից չէ. միանգամայն հնարավոր է, որ դուք ձեզ չեք տեսնում կնոջ դերում և գիտակցաբար ընտրել եք ազատությունը: Բայց եթե երազում եք ամուսնու և ընտանիքի մասին, սակայն դեռևս չկա բաղձալի առաջարկ (կամ նույնիսկ փեսայի թեկնածու), արժե փորձել հասկանալ տեղի ունեցողի պատճառները: Հնարավոր է՝ դուք ձեզ ճանաչեք այս ցուցակի որոշ կետերում։

1. ԴՈՒՔ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՔ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ

600x400

Թերևս սա է ժամանակակից գեղեցկուհիների միայնության հիմնական պատճառը, որոնցից շատերը երկրպագուների պակաս չունեն, բայց դեռևս չեն շտապում բաժանվել իրենց ազատ կարգավիճակից։ Ինչպես ճշգրիտ ձևակերպել է «Աղջիկներ» հավերժական կատակերգության հերոսուհին, «միայնակ ավելի լավ է՝ կուզեմ՝ հալվա կուտեմ, կուզեմ՝ մեղրաբլիթ»։ Ակնհայտ է, որ այս միամիտ քաջագործության հետևում թաքնված է ոչ այլ ինչ, քան խաբվելու և դավաճանվելու սովորական վախը: Իսկապես, իրականում մտերիմ հարաբերություններն անհնար են առանց ձեր սիրելիից կապվածության և կախվածության, ու ձեր սիրտը կոտրվելու վտանգը միշտ առկա է: Բայց միևնույն ժամանակ, հրաժարվելով ռիսկի դիմելուց, մենք կարծես թե նախապես պարտվում ենք՝ մեզ զրկելով իսկապես երջանիկ լինելու հնարավորությունից։

2. ԴՈՒՔ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՔ

600x400

Ուզես, թե չուզես, տղամարդկանց հետ շփվելիս դուք անընդհատ ձյունե թագուհու դիմակ եք դնում՝ անհասանելի ձևացնելով և խստորեն հեռավորություն պահպանելով։ Սկզբում դա ինտրիգ է առաջացնում երկրպագուների համար, բայց աստիճանաբար նույնիսկ ամենահամառները հոգնում են ձեր բարեհաճությունը շահելու փորձերից, քանի որ գալիս են այն եզրակացության, որ ձեզ չեն հետաքրքրում։ Իհարկե, խստապահանջ արքայադստեր կերպարը գեղեցիկ է, բայց միգուցե պետք չէ ձեզ շրջապատել նման անառիկ ամրոցներով և հարկ է ընդառաջ քայլեր ձեռնարկել դեպի ձեր ուշադրությունը փնտրող ասպետները:

3. ԴՈՒՔ ԿԱՌՉԵԼ ԵՔ ԱՆՑՅԱԼԻՑ

600x400

Միանգամայն բնական է կորցրած սիրուն կարոտելը և դառնությամբ հիշելը նախկին ընկերոջը, ով կոտրել է ձեր սիրտը: Բայց եթե ձեր և նոր երկրպագուների միջև անընդհատ առաջանում են անցյալի ուրվականներ, և դուք  ձեր կյանքում հայտնված յուրաքանչյուր տղամարդու ցավագին կերպով համեմատում եք նախկին սիրեկանի հետ, ապա ռիսկի եք դիմում, ի վերջո, զոհաբերել ձեր սեփական ապագան հանուն չնահանջող անցյալի: Մի անտեսեք ձեր ապրումները. ամենայն հավանականությամբ, ձեր նախկին հարաբերություններում ինչ-որ բան դեռ անհանգստացնում է ձեզ, և այդ պատճառով դուք նորից ու նորից մտովի վերադառնում եք դրանց: Փորձեք օգնություն փնտրել հոգեբանից, օգտագործեք մեդիտացիայի պրակտիկաները և ներողամտության նամակները՝ վերջ դնելու համար ձեր կյանքի որոշակի փուլին ու բացեք ձեր սիրտը նոր զգացմունքների համար:

4. ԴՈՒՔ ՏԱՏԱՆՎՈՒՄ ԵՔ ԸՆԴՀԱՏԵԼ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

600x400

Հնարավոր է, որ այն, ինչ ձեզ հետ է պահում ամուսնանալուց, հարաբերություններ են, որոնք վաղուց պետք է ավարտած լինեիք, բայց պարզապես չունեք բավականաչափ վճռականություն՝ տխրահռչակ «առանց բռնակի ճամպրուկի» նման, որն ափսոս է դեն նետել, չնայած ակնհայտ անօգտակարությանը: Ամերիկացի հոգեբան Ամիր Լևինը գտել է նման փակուղային դեպքերի համար հարմար տերմին՝ «situationship» («situation» և «relationship» բառերի հիբրիդը)՝ հարաբերություններ, որոնք տանում են դեպի ոչ մի տեղ, որը դժվար է ընդհատել, բայց անհրաժեշտ է, եթե մտադիր ես գտնել իսկական երջանկություն: 

5. ԴՈՒՔ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐՔ ՈՒՆԵՔ

600x400

Եթե ձեր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են կրքոտ վեճեր՝ բռունցքների սեղմումով, բարձի վրա արտասվելով, մելամաղձոտությամբ և միայնակ տխուր բանաստեղծություններ կարդալով, այնուհետև՝ խոսուն SMS-ներով, երդումներով, երկար բացատրություններով և կրկին վեճերով, ապա դուք պետք է փորձեք անկեղծորեն պատասխանել հետևյալ հարցին․ ձեզ իսկապես դուր են գալիս այս շարունակական ցնցումները, այնպես չէ՞: Կա՛մ խառնվածքի խնդիր է, կա՛մ սենտիմենտալ մելոդրամայի ավելցուկ, բայց իսկական սերը ձեզ հենց այսպես է պատկերվում՝ էմոցիոնալ ելևէջներով, կրքոտ մենախոսություններով և հատուկ էֆեկտներով, ընդհանրապես, ամեն ինչ այնպես է, ինչպես թատրոնում:

Ըստ այդմ, ձեր ընտրյալները նրանք են, ովքեր պատրաստ են ձեզ տրամադրել հենց այդ թատրոնը՝ իրենց անկայունությամբ, անհավատարմությամբ և կոնֆլիկտի հակվածությամբ։ Ամենացավալին այն է, որ մինչ դուք ժամանակ եք ծախսում (և զգալի նյարդեր) այս անդադար ներկայացման վրա, աննկատ են մնում այն տղամարդիկ, ովքեր պատրաստ են անկեղծ և խորը հարաբերությունների, բայց դուք մերժում եք նրանց, քանի որ ձեր 24-ժամյա դրամատիկական թատրոնի համեմատ նրանք ձանձրալի են թվում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1257 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Ապագա ամուսնալուծության 4 նախանշան

18.12.2024
Ինչպե՞ս հասկանալ՝ ամուսնությունը կարելի՞ է փրկվել, թե՞ այն դատապարտված է փլուզման:

Ինչու են հաջողակ մարդիկ միայնակ․ հոգեբաների բացատրությունը

06.12.2024
Հասնելով կարիերայի բարձունքներին՝ մարդը հաճախ դատարկություն և մենակություն է զգում, երբ ծանոթների, մտերիմների և ընկերների հետ շփումն ավելի ու ավելի պակաս հաճելի է դառնում։

Ինչու դուք դեռ ամուսնացած չեք․ 5 պատճառ

21.11.2024
Սովորաբար այս հարցն ամենաշատը հուզում է մեր մայրերին ու տատիկներին, որնց հաջորդում են  հետաքրքրասեր գործընկերներն ու ծանոթները, իսկ երբեմն էլ՝ զարմանքով տալիս են մեզ սիրահարված տղամարդիկ։

Ինչ պետք է իմանալ լուրջ հարաբերություններ կառուցելուց առաջ

13.11.2024
Հոգեբանները նշել են, թե տղամարդու վարքագծի ինչ կարևոր կետերի վրա պետք է ուշադրություն դարձնել ծանոթանալիս։

Ինչպե՞ս են կոչվում հարսանյաց տարեդարձերը 1-ից 100-ը. տոներ և ավանդույթներ

10.10.2024
Հարսանիքի ո՞ր տարեդարձն է կոչվում շղարշե, որը' կաշվե: Ի՞նչ է պետք անել պղնձե հարսանիքի օրը, որ տանը փող լինի։ Ներկայացնում ենք այդ կարևոր օրերի անունները և հետաքրքիր ծեսերը, որոնք նախկինում կատարվում էին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-12-2024 14:10
Zee News-ի փոխանցմամբ, լուսավորության ցանկացած աղբյուր, անգամ ամենաթույլ, խաթարում է «ներքին ժամացույցի» աշխատանքը, որը պատասխանատու է քնի ցիկլի ու առույգության համար: Ուստի պետք է ննջասենյակում լիակատար մթություն ապահովել: Պարզվել է, որ ի տարբերություն մթության մեջ քնող մարդկանց, մյուսների մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը մեծ է:
25-12-2024 14:07
Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում կինը դիմել է դատարան՝ բողոք ներկայացնելով ամուսնու դեմ, որին մեղադրել է իրենց կատվի նկատմամբ ավելի հոգատար և ուշադիր լինելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը: Կինը պնդել է, որ ամեն անգամ, երբ ամուսնու հետ փորձում է քննարկել այդ թեման, նրանք սկսում են վիճել, ու ամուսինը վիրավորում է իրեն: Կինը նաև բողոքել է այն բանից, որ կատուն մի քանի անգամ հարձակվել և ճանկռել է իրեն, իսկ ամուսինը ոչինչ չի արել դրա դեմ։
25-12-2024 14:01
Յանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտագործում այն: Բանանը նույնպես շատ օգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
25-12-2024 13:59
New England Patriots-ի 72-ամյա նախկին մարզիչ Բիլ Բելիչիկի և նրա 24-ամյա ընկերուհու՝ Ջորդան Հադսոնի հայտնվելը Նյու Յորքի Ամերիկյան բնական պատմության թանգարանի գալա-երեկոյին կատակների և մեմերի առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Պատճառը 48 տարվա տարիքային տարբերությունն է։ Նախկին cheerleader-ը Instagram-ում լուսանկար է հրապարակել New England Patriots-ի նախկին գլխավոր մարզչի հետ։
24-12-2024 12:02
Ծնվել է աշխարհում առաջին երեխան՝ մարմնից դուրս ձվաբջջի հասունացման տեխնոլոգիայի կիրառմամբ, տեղեկացրել է Gameto ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել Սանտա-Իսաբել կլինիկայում (Պերու)։ Fertilo տեխնոլոգիայի համար օգտագործվում են ձվարանների երիտասարդ բջիջները՝ ձվաբջջի հասունացման բնական պրոցեսի վերստեղծման համար լաբորատոր պայմաններում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.12.2024
Դիտվել է 720 անգամ
20.12.2024
Դիտվել է 609 անգամ
21.12.2024
Դիտվել է 536 անգամ
24.12.2024
Դիտվել է 363 անգամ
25.12.2024
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster