Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Միսս Ինթերնեյշնլ 2024»-ը Վիետնամից է և շատ ամաչկոտ

14.11.2024

Օրերս Տոկիոյում կայացավ «Միսս Ինթերնեյշնլ 2024» մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց վիետնամցի ուսանողուհի, 22-ամյա Հյուն Թհի Թհան Թյունը (Huynh Thi Thanh Thuy)։

Նորընծա տիտղոսակիրը խոստովանում է, որ երկար ժամանակ տառապում էր բարդույթներից և լաց էր լինում ցանկացած պատճառով։ Իսկ հիմա նա աշխարհի ամենագեղեցիկ աղջիկների թվում է:

Գեղեցկության մրցույթը (մասնակցում էր ավելի քան 70 աղջիկ) հեռարձակվեց ամբողջ աշխարհում և մեծ ուշադրություն է գրավեց։ Այն մեկնարկեց ազգային տարազներով բոլոր մասնակիցների դեֆիլեով, և այս փուլում լավագույնը ճանաչվեց Նոր Զելանդիայից 21-ամյա Սանտա Պուլը։

600x400

Այնուհետև հաղորդավարները հայտարարեցին եզրափակիչ փուլ անցած 20 մասնակիցներին, ովքեր լողազգեստներով անցան բեմի վրայով։ Աղջիկներից յուրաքանչյուրը կարող էր պարծենալ անհավատալի կազմվածքով, սակայն ժյուրին հաղթանակը շնորհեց Հյուն Թհի Տան Թյուին։

600x400

Նա լավ հանդես եկավ նաև ինտելեկտուալ մրցույթում։ Վիետնամցի մասնակցին հարցրեցին, թե ո՞ր համաշխարհային իրադարձություններն են ամենամեծ ազդեցությունն ունեցել իր սերնդի կրթական համակարգի վրա: Նա նշեց COVID-19 համաճարակը և առցանց կրթության զարգացումը:

600x400

Հյուն Թհի Տան Թյուն «Միսս Ինթերնեյշնլ 2024» կարողացավ մասնակցել, քանի որ Միսս Վիետնամ էր հռչակվել դեռևս 2022 թվականին, ինչպես նաև ազգային մրցույթում արժանացել հատուկ մրցանակի՝ «Սպորտ» անվանակարգում: Ներկայունս աղջիկը զուգահեռաբար սովորում է երկու համալսարանում, գիտի անգլերեն և կորեերեն, աշխատում է որպես մոդել և մասնակցում շրջակա միջավայրի պաշտպանության կամավորական նախագծերին։

600x400

Հյուն Թհի Տան Թյուն խոստովանել է, որ սկսել է գեղեցկության մրցույթներին մասնակցել ոչ թե մրցանակների, այլ իր բարդույթները հաղթահարելու համար։ Նա նախկինում շատ ամաչկոտ և նվնվացող էր, ուստի պարզապես ծրագրում էր մի փոքր մեծացնել իր վստահությունը: Անսպասելիորեն Հյուն Թհի Տան Թյուն սկսեց տիտղոս տիտղոսի հետևից նվաճել, և հաշվի առնելով, որ նա իրական ճենապակյա տիկնիկի տեսք ունի, դա զարմանալի չէ: Նրա հասակը 1,76 մ է, իսկ չափերը՝ 80–63–94 սմ։

600x400

«Հիմա ես ավելի հասուն եմ, համարձակ ու պատրաստ դժվարություններին, որպեսզի իրականացնեմ իմ երազանքները», -նշել է «Միսս Ինթերնեյշնլ 2024»–ը:

Հյուն Թհի Տան Թյուն կյանքում ամենակարևորը համարում է իր ընտանիքը: Այժմ աղջիկը երազում է մեծ գումար վաստակել՝ ծնողների համար մեծ տուն կառուցելու և քրոջ հեղինակավոր կրթության համար։

600x400

«Միսս Վիետնամը» խոստովանում է, որ փողոցներում հաճախ է հաճոյախոսություններ ստանում, մինչդեռ գեղեցկուհին պարբերաբար ստիպված է լինում բախվել նաև իր արտաքին տեսքի քննադատության հետ, այդ թվում՝ իր «ոչ բավարար բաց գույնի մաշկի» պատճառով։ Հյուն Թհի Տան Թյունին քննադատում են նաև իր «ոչ կոկիկ արտաքինի» համար, ուստի այժմ նա փորձում է առօրյա և անկաշկանդ տեսքով չհայտնվել, նույնիսկ օդանավակայանում:

600x400

Գեղեցկության միջազգային մրցույթին նախապատրաստվելիս Թյուն շատ է մարզվել, վազել, փորձել է պահպանել օրվա ռեժիմը, շատ ջուր է խմել և հետևել բանջարեղենային դիետայի։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2661 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-05-2025 12:31
Հայաստանի ներկայացուցիչ Պարգի Survivor երգը շարունակում է տարածում գտնել աշխարհում։ Այն երկու շաբաթ շարունակ հայտնվել է համաշխարհային հիթ շքերթների 50-յակում։ Այս մասին Պարգը հայտնել է ինստագրամյան իր էջում։ «SURVIVOR-ը վերջին 2 շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում Viral 50 երգացանկերի մեջ էր։ Շատ շնորհակալ եմ լսելու համար»,-գրել է «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակը՝ հրապարակելով այն երկրների անունները, որտեղ երգը տարածում է գտել։
31-05-2025 12:29
Ամերիկացի հետազոտողները գրանցել են D վիտամինի անսպասելի հատկությունը, որը կարող է ազդել օրգանիզմի ծերացման արագության վրա։ Բոստոնի համալսարանի դոկտոր Մայքլ Հոլիկը հավելել է, որ D վիտամինի մակարդակի բարձրացումը կարող է զգալիորեն նվազեցնել մահացության ընդհանուր վտանգը։
29-05-2025 09:33
Հռոմում տեղի 1 ունեցел Մարիա Գրացիա Կյուրիի հրաժեշտի ցուցադրությունը Dior նորաձևության տան համար: Եվ չնայած ստեղծագործական տնօրենը դեռևս պաշտոնապես չի հաստատել, որ լքում է իր պաշտոնը, շատերը կասկած չունեն. սա նրա ղեկավարության շրջանի տպավորիչ ավարտն էր: Մինչ նորաձևության աշխարհը կռահում է, թե երբ է Ջոնաթան Անդերսոնը պաշտոնապես գլխավորելու ամբողջ Dior-ը (նա արդեն աշխատում է տղամարդկանց հագուստի շարքի վրա), Մարիա Գրացիա Կյուրին շարունակում է ստեղծագործել նորաձևության տան համար:
29-05-2025 09:30
Եթե մարդն օրերով չի քնում, ապա նրա մոտ կարող են առաջանալ շիզոֆրենիայի ախտանշաններ, գրում է Mizo News պարբերականը՝ հղում կատարելով Բոննի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտությանը: Այսպիսով, նվազում է կենտրոնացումը, նկատվում է փսիխոզ: Մարդուն տանջում են տարօրինակ մտքերը, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը:
29-05-2025 09:27
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Կրթության բարձր մակարդակը և ողջ կյանքի ընթացքում մտավոր խթանիչ գործողությունները դանդաղեցնում են դեմենցիայի որոշ տեսակների առաջընթացը, ցույց են տվել հետազոտությունները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.05.2025
Դիտվել է 1091 անգամ
27.05.2025
Դիտվել է 550 անգամ
29.05.2025
Դիտվել է 463 անգամ
28.05.2025
Դիտվել է 446 անգամ
31.05.2025
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster