Рус. Հայ.
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
10:22, 10.01.2026
Դե արի ու հասկացի կանանց․ նախ նրանք վախեցնում են մորը, որ կամուսնանան, ապա՝ ամուսնուն, որ կգնան մոր մոտ...

Դիտվել է 1858 անգամ

09:48, 24.05.2026
Կինը տղամարդու նկատմամբ երկու պարտականություն ունի միայն.
1. Հանգստացնել նրան, երբ նա նյարդային է։
2. Նյարդայնացնել, երբ նա հանգիստ է։

Դիտվել է 294 անգամ

10:49, 28.02.2026
Պարադոքս. ժամանակակից կանայք կեղծամներ են կրում, մազերը ներկում, արհեստական թարթիչներ և եղունգներ դնում, մարմնի պլաստիկ շտկումներ ու դեմքի լիֆթինգ անում, կրծքերի սիլիկոնային իմպլանտներ տեղադրում... և դեռ բողոքում են, որ այսօր դժվար է հանդիպել իսկական տղամարդու։

Դիտվել է 1177 անգամ

12:44, 31.01.2026
Յուրաքանչյուր վրդովված կնոջ հետևում կանգնած է մի տղամարդ, ով բացարձակապես պատկերացում չունի, թե ինչ սխալ է գործել...

Դիտվել է 1553 անգամ

09:59, 13.12.2025
Կնոջը երջանիկ լինելու համար միայն մեկ բան է պետք։ Բայց ամեն օր՝ նորը։

Դիտվել է 2148 անգամ

11:24, 15.11.2025
- Ինչո՞վ է զբաղվում ձեր ամուսինը։
- Կանանց է գեղեցկացնում
- Ձեր ամուսինը պլաստիկ վիրաբո՞ւյժ է, թե՞ կոսմետոլոգ։
- Նա գինու–կոնյակի գործարանի տնօրեն է։

Դիտվել է 2464 անգամ

13:32, 08.11.2025
–Ես ինչպե՞ս կարող եմ ամուսնանալ մի տղամարդու հետ, որը ստում է։
–Ախր, աղջի՛կ ջան, այդպես դու հաստատ պառաված օրիորդ կմնաս։

Դիտվել է 2416 անգամ

10:32, 25.10.2025
-Ի՞նչով է տարբերվում ուժեղ ամուսնը թույլիկից։
- Թույլ ամուսնու կինը նրանից խլում է աշխատավարձը, մինչդեռ ուժեղն ինքն է այն տալիս։

Դիտվել է 2588 անգամ

10:00, 11.10.2025
- Գիտե՞ք, երբեմն այնքան եմ երազում ատամնաբույժ դառնալու մասին։
- Ինչո՞ւ։
- Միայն նրանք կարող են կնոջը ստիպել բերանը փակել։

Դիտվել է 2676 անգամ

12:00, 04.10.2025
Տղամարդու բողոքը․
- Վերջին երեք տարվա ընթացքում ես արդեն հինգ անգամ խոստացել եմ ամուսնանալ իր հետ, բայց այդքանը նրան դեռ էլի բավարար չէ...

Դիտվել է 2640 անգամ

10:07, 27.09.2025
Կինը վերադարձավ գործուղումից, ստուգեց ջրաչափի ցուցմունքն ու հասկացավ, որ ամուսինն այդ ամբողջ ընթացքում տանը չի գիշերել։

Դիտվել է 2599 անգամ

09:34, 06.09.2025
- Աղջիկնե՛ր, հարցում։ Տղամարդը ձեզ առաջարկում է միասին ապրել, բայց վարձը վճարել 50/50։ Ի՞նչ պետք է անեք։
- Դե, ակնհայտ է։ Ստանձնել 51%-ի վճարումը և տիրանալ վերահսկիչ փաթեթին։

Դիտվել է 3374 անգամ

09:54, 30.08.2025
Կնոջ հետ վիճաբանության մեջ քո ճիշտ լինելն արդեն իսկ բավարար հիմք է ներողություն խնդրելու համար։

Դիտվել է 3385 անգամ

08:43, 23.08.2025
- Լսել եմ, որ ամուսնացել ես հարուստ տղամարդու հե՞տ։
- Այո, նա 87 տարեկան է։
- Նրան բավականաչափ լավ ճանաչո՞ւմ ես։
- Իհարկե՛։ Ես նայել եմ նրա բժշկական պատմությունը։
- Եվ ի՞նչ։
- Անալիզների պատասխանները շատ վատն են։

Դիտվել է 3210 անգամ

09:34, 07.06.2025
Հոլիվուդյան մի հայտնի դերասանուհի շրջագայության է գալիս Փարիզ և պարզում, որ Էյֆելյան աշտարակի մոտ աշխատում է շատ լավ լուսանկարիչ։ Աստղը կապ է հաստատում նրա հետ, և լուսանկարիչը դիմանկար է նկարում, որը դերասանուհուն շատ է դուր գալիս...
25 տարի անց հանրահայտ կինոդիվան կրկին հայտնվում է Փարիզում, հիշում իր լուսանկարչին, գտնում նրան, և վերջինս կրկին նկարում է դերասանուհու դիմանկարը։ Այս անգամ լուսանկարն աստղին այնքան էլ դուր չի գալիս։ Նա այդ մասին ուղղակիորեն ասում է լուսանկարչին։ Ինչին տարեց փարիզցին նրբանկատորեն պատասխանում է. «Տիկին, անցյալ անգամ ես 25 տարով երիտասարդ էի...»:

Դիտվել է 4553 անգամ

08:05, 24.05.2025
Ժամադրության չեկած կինը կարող է փչացնել միայն ձեր տրամադրությունը, եկածը՝ ամբողջ կյանքը։

Դիտվել է 5066 անգամ

14:42, 17.05.2025
Եթե կինը որոշել է չբացահայտել գաղտնիքը, նա չի հանգստանա, մինչև այն չպատմի որևէ մեկին։

Դիտվել է 5096 անգամ

07:49, 03.05.2025
- Ինչո՞ւ ես տխուր։ Ի՞նչ է պատահել։
- Իմ ընկերը դավաճանում է ինձ։
- Անտո՞նը, թե՞ Յուրան։
- Դավիթը։

Դիտվել է 5217 անգամ

17:51, 29.03.2025
Եթե ժամադրության ժամանակ կինն իր հեռախոսը դնում է ինքնաթիռի ռեժիմի, ապա, ամենայն հավանականությամբ, դուք միակը չեք, ով թռչում եք այդ ավիաընկերությամբ...

Դիտվել է 5358 անգամ

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-05-2026 11:38
Հոլիվուդում կայացել է «Ծառայողական սիրավեպ» մելոդրամայի  պրեմիերան՝ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ։  56-ամյա դերասանուհին և երգչուհին ֆիլմը ներկայացրել է Եգիպտական թատրոնում: Լոպեսը հանդիսատեսի և լուսանկարիչների առջև ներկայացել է Versace-ի 2024 թվականի հավաքածուի զգեստով՝ թափանցիկ պանելներով և ցածր դեկոլտեով: Աստղը լուսանկարվել էր իր 45-ամյա գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ, որի հետ, ըստ կասկածների, Լոպեսը սիրավեպ ունի:
27-05-2026 11:25
Ֆրանսիացի բանկիրը, որը յոթ տարվա ընթացքում իր համակեցուհուն ենթարկել էր դաժան նվաստացումների, հոգեբանական ճնշման և համակարգված բռնության, դատապարտվել է երկարատև ազատազրկման։ Տուժած կինը հարկադրված է եղել սեռական կապի մեջ մտնել գրեթե 500 տղամարդու հետ, որոնց թվում եղել են ընկերներ, գործընկերներ և անծանոթներ, ընդ որում բռնությունները շարունակվել են անգամ նրանց համատեղ դստեր ծնվելուց անմիջապես հետո։ 51-ամյա Գիյոմ Բուչչին դատարանը դատապարտել է 25 տարվա ազատազրկման։
27-05-2026 10:47
52-ամյա դերասանուհի Պենելոպե Քրուզը պատմել է, որ «Սև փուչիկը» ֆիլմի նկարահանումների ընթացքում վախեցել է մահից՝ վերջերս ախտորոշված ուղեղի անևրիզմայի պատճառով։ «Երբ մենք պատրաստվում էինք մեկնել ֆիլմի նկարահանմանը, նրանք ինձ ասացին. «Օ՜, դու ուղեղի անևրիզմա ունես»։ Ես մտածեցի, որ կմեռնեմ։ Դա բոլորովին անիրական էր թվում։ Բայց նկարահանումները չեն կարող պարզապես կանգ առնել», - պատմել է Քրուզը Կաննի կինոփառատոնի մամուլի ասուլիսի ժամանակ։
27-05-2026 04:43
Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն, ով նախօրեին դարձավ 55 տարեկան, իր տարեդարձը նշել է Լոս Անջելեսում՝ ամենամտերիմ ընկերների հետ։ Արտիստը տոնակատարությունից լուսանկարների շարք է հրապարակել իր Ինստագրամում։
27-05-2026 04:34
44-ամյա Նատալյա Վոդյանովան հաստատել է երկար ժամանակ շրջանառվող լուրերը. ռուս սուպերմոդելը սպասում է իր վեցերորդ երեխային։ Սա Վոդյանովայի և նրա ամուսնու՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Բեռնար Արնոյի որդու՝ Անտուան Արնոյի երրորդ համատեղ երեխան կլինի։ Հղիության մասին պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է ֆրանսիական Vogue-ում. Վոդյանովան շապիկի համար կեցվածք է ընդունել կարճ զգեստով՝ ցուցադրելով իր մեծացող փորիկը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 1665 անգամ
22.05.2026
Դիտվել է 355 անգամ
21.05.2026
Դիտվել է 340 անգամ
24.05.2026
Դիտվել է 294 անգամ
26.05.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster