Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչ տաբատներ են թրենդային 2024 թվականի աշնանը և ինչով հագնել դրանք

05.09.2024

Ստեղծեք նորաձեւ աշնանային զգեստապահարան 2024-ի սեզոնի նորաձեւ տաբատներով:

Ցուրտ օրերի սկսվելուն պես ժամանակն է ձեր ամառային զգեստապահարանն ավելի տաք իրերով համալրելու։ Տաբատները կատարյալ են աշնանային եղանակի համար։ Դրանք հարմար են գրեթե ցանկացած առիթի համար՝ սկսած գրասենյակային առօրյայից մինչև այգում երկար զբոսանքներ: Ներկայացնում ենք, թե ինչ տաբատներ են նորաձեւ 2024 թվականի աշնանը և, թե ինչի հետ համադրել դրանք։

Նորաձևության կանխատեսումների համաձայն՝ այս աշնան թրենդները կլինեն.

• Ուղիղ տաբատը
•Սլաքներով տաբատը
• Կարգո տաբատը
•Բարակ գծերով տաբատը
• Ուղիղ կաշվե տաբատը

Եկեք ավելի մանրամասն դիտարկենք առաջարկվող տարբերակներից յուրաքանչյուրը.

Դասական ուղիղ տաբատ

600x400

Դասականին վերադառնալը շահեկան է, հատկապես, եթե ձեր կերպարը պետք է համապատասխանի գրասենյակային դրես-կոդին: Դիզայներներն առաջարկում են կրել կանացի դասական տաբատներ և դրանք համադրել նույն կտորից պատրաստված բաճկոնի հետ։ Միաժամանակ ամենաարդիականը համարվում են մոխրագույն տաբատներն ու բաճկոնները։ Կախված ընտրված կոշիկներից և աքսեսուարներից՝ նման կոստյումը տեղին կլինի ինչպես գործնական հանդիպմանը, այնպես էլ ոչ պաշտոնական միջոցառումներին։

Սլաքներով տաբատ

600x400

Վերջին տարիներին կանացի սլաքներով տաբատները բավականին հազվադեպ էին հանդիպում, սակայն ոճաբաններն այս աշնանը կանխատեսում են դրանց վերադարձը։ Բլուզների, թեթև ջեմփերի և երկար անձրևանոցների կամ վերարկուների հետ դրանք հիանալի համապատասխանում են գործնական տեսքին, որին շատ կանայք վերադառնում են աշնանը՝ թողնելով ամառային թեթև հանդերձանքները։

Կարգո տապատ

600x400

Հարմարավետ լայն գրպաններով տաբատները թրենդային են արդեն մի քանի սեզոն և դուրս չեն գալիս նորաձևությունից։ Աշնան համար հարմար են ավելի հաստ կտորից կարված տաբատները, որոնք հիանալի տեսք կունենան ջինսե կամ բոմբեր բաճկոնի հետ համադրությամբ։

Ավելի համարձակ տարբերակների համար ոճաբաններն առաջարկում են ազատ ուրվագծով կարգո տաբատներ՝ կարված կոստյումի կտորից:

600x400

Կաշվե տաբատ

Մյուս թրենդը, որը մեզ չի լքում արդեն մի քանի տարի, կաշվե տաբատներն են, որոնք հարմար են ցուրտ անձրեւոտ եղանակին։

600x400

Նոր տաբատ գնելիս արժե հաշվի առնել, որ նեղ մոդելները կորցրել են իրենց արդիականությունը և փոխարինն ընտրել ավելի լայները։ Դրանք հեշտությամբ կարելի է համադրել բալետկաների, կրունկներով, ինչպես նաև սպորտային կոշիկների հետ։

Գծեր՝ 2024 թվականի աշնան նորաձև պրինտը

600x400

Բարակ ուղղահայաց գծերը հավակնում են՝ դառնալ այս աշնան ամենանորաձև տաբատի պրինտը: Ջեննա Օրտեգան, Դակոտա Ջոնսոնը և Ջենիֆեր Լոպեսն արդեն ցուցադրել են իրենց տարբերակները տարբեր պրեմիերաների և հեռուստաշոուների ժամանակ, իսկ նորաձևության բրենդներն իրենց հավաքածուներում ավելացրել են գծավոր տաբատներ, կիսաշրջազգեստներ ու բաճկոններ: Որպեսզի տաբատները պահպանեն իրենց ձևը, նրբագեղ տեսքը և ջերմությունը, ոճաբանները խորհուրդ են տալիս մոդելները կարել հաստ կոստյումե բրդե կտորից: Համադրեք դրանք հաստ շրջազգեստի և բաճկոնի հետ, ու դուք չեք վախենա աշնանային ցուրտ եղանակից։

Կրկնակի ջինս

600x400

Իսկ, եթե դուք անկաշկանդ ոճի կողմնակից եք և սիրում եք ջինսե տաբատներ կրել, ապա գնեք նույն գույնի ջինսե բաճկոն ձեր սիրելի ջինսերի հետ։ Կրկնակի ջինսը մնում է թրենդում, ուստի այս համադրությունը ոչ միայն տաք կլինի, այլև նորաձև։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 534 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

6 նորաձևության հնարք Կարա Դելևինից, որոնք դուք նույնպես կարող եք կիրառել

10.09.2024
Մոդելի ոճով հիանում են ամբողջ աշխարհում, և նա հեշտությամբ յուրացնում է նոր թրենդները՝ չկորցնելով իր անհատականությունը:

Ինչ տաբատներ են թրենդային 2024 թվականի աշնանը և ինչով հագնել դրանք

05.09.2024
Ստեղծեք նորաձեւ աշնանային զգեստապահարան 2024-ի սեզոնի նորաձեւ տաբատներով:

2024 թվականի աշնանային նորաձևության 5 հիմնական գույները․ ինչպես ստանալ ճիշտ երանգ

21.08.2024
Բոլոր արդիական իրերը և նորաձև դետալներն անիմաստ են, եթե դուք չեք հետևում ժամանակակից գունային սխեմային:

Կանացի զգեստապահարանի այս բաղադրիչը խենթացնում է տղամարդկանց․ իսկ դուք այն կրո՞ւմ եք

06.08.2024
Ամառվա գալուստով հակառակ սեռի ներկայացուցիչների հետաքրքրությունը թրենդների նկատմամբ զգալիորեն աճել է։

Հայտնի է 2024-ի ամենանորաձև կիսաշրջազգեստը

17.07.2024
2024 թվականին կիսաշրջազգեստները դարձել են համաշխարհային նորաձևության հետևորդներից յուրաքանչյուրի զգեստապահարանի գրեթե հիմնական մասը։ Vogue-ի մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին այս միտումը կշարունակվի։

Ինչպես կրել ժանյակը 2024 թ․ ամռանը՝ նրբագեղ տեսք ունենալու համար

28.06.2024
Ժանյակը սեզոնի գլխավոր թրենդներից է։ Շոգ եղանակին դիզայներներն առաջարկում են այն կրել ոտքից գլուխ։ Ներկայացնում ենք, թե ինչպես դա անել նորաձեւ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-09-2024 11:09
Կոլումբիացի երգչուհի Շակիրան լքել է բեմը՝ իր ելույթի ժամանակ հանդիսատեսի տգեղ արարքից հետո։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Երգչուհին Soltera նոր սինգլով ելույթ է ունեցել Մայամիում: Շուուի ժամանակ Շակիրան նկատել է, որ մի քանի երկրպագուներ տեսախցիկներ են ուղղել իր զգեստի տակ։ Երգչուհին դադարեցրել է պարը և հասկացրել, որ նկատել է տղամարդկանց գործողությունները։
18-09-2024 10:01
Ճապոնիայում Տարեցների նկատմամբ ակնածանքի օրը հարգանքի տուրք են մատուցել աշխարհի ամենատարեց ապրող մարդուն: Այդ առիթով 116-ամյա Տոմիկո Իտոոկային հավաստագիր է հանձնվել: Նա դարձել աշխարհի ամենատարեց մարդը Մարիա Բրանյաս Մորերայի մահից հետո։ Մորերան 117 տարեկան էր։
18-09-2024 09:48
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում մեկօրյա հանգստից հետո սեպտեմբերի 18-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները։ Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի ամերիկացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 4-12-րդ տեղերը։
18-09-2024 01:00
Լոնդոնում Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Burberry-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ներկա են եղել բրենդի հայտնի հյուրեր և ընկերներ: Նրանց թվում են՝ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, «Saltburn»-ի աստղ Բարի Քեոգանը, Աննա Վինտուրը, Այրիս Լոուն, մոդելներ և ամուսիններ՝ Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, Լոու Ռոուչը, «Բամբասողները»-ի աստղ Քելի Ռադերֆորդը և այլք։
18-09-2024 00:05
Սոֆի Թերները Instagram-ում հրապարակել է իր ընկերոջ՝ բրիտանացի արիստոկրատ Պերեգրին Փիրսոնի լուսանկարները, ինչը շատ է ուրախացրել իր երկրպագուներին։ «Վերջապես նա սիրահարվեց, և նույնիսկ իր հասակով տղամարդու»,- մեկնաբանություններում գրում են օգտատերերը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.09.2024
Դիտվել է 514 անգամ
13.09.2024
Դիտվել է 493 անգամ
14.09.2024
Դիտվել է 476 անգամ
12.09.2024
Դիտվել է 471 անգամ
14.09.2024
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster