Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ներառել սննդակարգում։
Ստամոքս-աղիքային տրակտը կարևոր դեր է խաղում մարմնի դետոքսիկացման գործում: Եվ կարևորն այն է, որ այն սնունդը, որը մենք ուտում ենք, անմիջականորեն մասնակցում է աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքին և դետոքսիկացմանը։
Խիտ և կոպիտ մանրաթելային կառուցվածք ունեցող բանջարեղենում՝ կաղամբ, նեխուրի ցողուններ, ճակնդեղ, շաղգամ, բողկ, քաղցր պղպեղ, կեղևով վարունգ, հայտնաբերված են շատ չլուծվող սննդային մանրաթելեր: Մեծ քանակությամբ մանրաթելեր պարունակվում են նաև ամբողջական հացահատիկայինների մեջ:
Մասնագետները վստահեցնում են, որ աղեստամոքսային տրակտի գործունեության ընթացքում մանրաթելերը կապում են տարբեր թունավոր նյութեր (ծանր մետաղներ, մանրէաբանական բջիջներ, աղիների մահացած բջիջներ, մասամբ խոլեստերինի մոլեկուլներ) և դրանք հեռացնում օրգանիզմից։
Լուծվող սննդային մանրաթելերը կապում և հեռացնում են խոլեստերինի մոլեկուլները, լեղաթթուները, ծանր մետաղները, բակտերիաների քայքայման արտադրանքները, խմորման արդյունքները և աղիներում փտած տարրերը (հատկապես դիսմիկրոբիոցենոզի դեպքում, երբ առողջ ֆլորայի փոխարեն զարգանում է պայմանականորեն պաթոգեն ֆլորան), ինչպես նաև մասամբ կապում թունավոր գազերը, որոնք բակտերիաների կողմից արտադրվում է աղիներում՝ նվազեցնելով մետեորիզմի դրսևորումները:
Այս մանրաթելերով հատկապես հարուստ են դդումը, դդմիկը, սմբուկը, լոլիկը, ճակնդեղը, գազարը, լոբազգիները, ինչպես նաև՝ հատապտուղները։ Պետք չէ մոռանալ նաև բուսական ծագման հակաօքսիդանտների մասին. դրանք շատ են վառ գույնի բանջարեղենի և մրգերի մեջ:
08-10-2026 09:40 Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42 Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31 Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00 Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48 49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։