2024 թվականին կիսաշրջազգեստները դարձել են համաշխարհային նորաձևության հետևորդներից յուրաքանչյուրի զգեստապահարանի գրեթե հիմնական մասը։ Vogue-ի մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին այս միտումը կշարունակվի։
2024 թվականի ամռանն ամենանորաձևն են համարվում մինի (կամ նույնիսկ միկրո) երկարությամբ կիսաշրջազգեստները՝ «ալիքներով» զարդարված։
Այս թրենդի մասին առաջին անգամ խոսվեց Miu Miu-ի գարուն-ամառ 2024 շոուի ժամանակ, որից անմիջապես հետո նմանատիպ կիսաշրջազգեստները գրավեցին համացանցը և հայտնվեցին Casablanca-ի, Isabel Marant-ի և այլ ապրանքանիշերի նոր հավաքածուներում:
Անկախ նրանից, թե դուք սիրում եք հղկված բոհեմական էսթետիկա, թե ռոք ոճ, մի բան հաստատ է. «ալիքներով» մինի կիսաշրջազգեստը կդառնա սեզոնի աստղը: 2000-ականներին տարածված միկրո երկարության թրենդը վերադառնում է, բայց ավելի գործնական տարբերակներով՝ օրինակ՝ գրպաններով կամ թենիսի ոճով։
Նման կիսաշրջազգեստը կարող եք համադրել քրոփ թոպի կամ լողազգեստի հետ, եթե արձակուրդում եք։ Նույնը վերաբերում է լոնգսլիվներին կամ ծավալուն բոմբերներին, որոնք ներդաշնակորեն «կլրացնեն» ձեր մերկ ոտքերը։
13-11-2025 10:42 Mellon Blue հազվագյուտ երկնագույն ադամանդը՝ 9,51 կարատ քաշով, Ժնևում վաճառվել է 20,5 միլիոն շվեյցարական ֆրանկով (25,6 միլիոն դոլար)։ Ադամանդն ավելի վաղ պատկանել է ամերիկացի բարերար Ռեյչել Մելոնին, որը նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի մտերիմ ընկերուհին էր։ Այս մասին հաղորդել է Christie’s աճուրդի տունը։
13-11-2025 10:36 Քիմ Քարդաշյանը կարող է տոնել ևս մեկ ֆինանսական հաջողություն. նրա Skims ընկերությունը, ըստ Forbes-ի, հասել է նոր մակարդակի։ Ապրանքանիշը հայտարարել է, որ ներգրավել է 225 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ ընկերության ընդհանուր գնահատումը հասցնելով 5 միլիարդ դոլարի։ Սա ավտոմատ կերպով ավելացրել է ևս 200 միլիոն դոլար Քիմի անձնական կարողությանը. այժմ, ըստ Forbes-ի, նրա կարողությունը կազմում է 1.9 միլիարդ դոլար։
13-11-2025 09:39 Մարդիկ, ովքեր կարող են վերահսկել իրենց հույզերը և վճռականորեն գործել, զգալիորեն ավելի հավանական է, որ հասնեն դժվար նպատակների, քան նրանք, ովքեր հակված են տատանվելու և հետաձգելու: Այս եզրակացությանն են հանգել Գերմանիայի Տրիերի համալսարանի հոգեբանները: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Մոտիվացիա և հույզեր» (ME) ամսագրում:
12-11-2025 15:14 Եթե փնտրում եք աշխարհի ամենագեղեցիկ կնոջը, ապա Թաիլանդը հենց այն վայրն է, որտեղ պետք է գնաք։ Անցած շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից գեղեցկուհիներ էին հավաքվում այնտեղ՝ պարզելու, թե ով է լավագույններից լավագույնը։ Պատասխանը շուտով հայտնի կդառնա. նոյեմբերի 21-ին Նոնթաբուրիում տեղի կունենա «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչը։
12-11-2025 14:28 ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արժանացել է «Տարվա հայրենասեր» մրցանակին, որը շնորհվում է «հերոսներին և հայրենասերներին, ովքեր անսասան նվիրվածություն են ցուցաբերել երկիրը մեծ դարձնող արժեքներին»,–հողորդում է Սպիտակ տան կայքը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: