Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչի հետ հագնել ջինսե վերնաշապիկը 2025 թվականին. խորհուրդներ ոճաբանից

19.06.2025

Ջինսե վերնաշապիկը բազմակողմանի է, ոճային և աներևակայելի գործնական։ Այն կարող է հեշտությամբ ինտեգրվել տարբեր կերպարների հետ՝ ցանկացած եղանակի համար։ Ներկայացնում ենք, թե ինչ հագնել ջինսե վերնաշապիկի հետ 2025 թվականին՝ նորաձև կերպարներ ստեղծելու համար։

Այս սեզոնին ջինսե վերնաշապիկը ժողովրդականության գագաթնակետին է։ Սակայն 2025 թվականին կատարյալ տեսք ունենալու համար բավարար չէ պարզապես նորաձև հագուստ հագնել, կարևոր է իմանալ, թե ինչի հետ այն կրել։ Մենք կբացահայտենք ջինսե վերնաշապիկի ամենաոճային համադրությունների գաղտնիքները։

1. Երկար ջինսե վերնաշապիկ

600x400

Երկար ջինսե վերնաշապիկն իսկական պարգև է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու ոճը: Այն հեշտությամբ հարմարվում է ցանկացած կերպարի հետ, լինի դա էլեգանտ դուետ կիսաշրջազգեստով, ուղիղ տաբատով, թե ազատ հավաքածու՝ շորտերով: Ավելին, այս ոճը թույլ է տալիս ստեղծել նորաձև, գոտկատեղն ընդգծող ուրվագիծ՝ պարզապես ավելացրեք բարակ կաշվե կամ հյուսված գոտի: Իսկ զով օրերին այն թեթև բաճկոնին հիանալի փոխարինող է:

Խորհուրդ ոճաբանից 

Այս ոճի վերնաշապիկը տեսողականորեն երկարացնում է ուրվագիծը։ Սա արժե հաշվի առնեն փոքրամարմին կանայք և նրանք, ովքեր ցանկանում են ավելի նիհար տեսք ունենալ։

2. Մեծ չափսի ջինսե վերնաշապիկ

600x400

Մեծ չափսի ջինսե վերնաշապիկը շարունակում է մնալ վերջին սեզոնների գլխավոր թրենդը՝ գրավելով իր գործնականությամբ և հանգիստ ուրվագիծով: Այն կատարյալ է քամոտ եղանակի համար՝ փոխարինելով թեթև բաճկոնին և լայն հնարավորություններ է բացում նորաձև բազմաշերտ կերպարներ ստեղծելու համար:

Խորհուրդ ոճաբանից 

Համատեղեք այն տարբեր գույների վերնաշապիկների հետ, հագեք անթև բաճկոններ, ինչպես նաև կրեք կոնտրաստային երանգի երկար թևքերով հագուստի հետ՝ անփույթ կերպով ծալելով թևքերը։

3. Երկնագույն ջինսե վերնաշապիկ

600x400

Այս սեզոնին երկնագույն ջինսե վերնաշապիկը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը՝ մի կողմ մղելով իր դասական կապույտ «գործընկերոջը»։ Բազմակողմանիությամբ չզիջելով՝ այն կերպարին հաղորդում է թարմության և թեթևության շունչ։

Խորհուրդ ոճաբանից 

Երկնագույն ջինսե վերնաշապիկն անսահմանափակ դաշտ է նորաձևության փորձարկումների համար: Այն կատարյալ է դասական սպիտակ տաբատների, կիսաշրջազգեստների և նախշերով զգեստների հետ համադրությամբ: Եթե խոսենք երանգների գունապնակի մասին, ապա ամենաարդյունավետ կերպարները ստացվում են բեժ, շագանակագույն և վարդագույն գույների համադրությամբ:

4. Սպիտակ ջինսե վերնաշապիկ

600x400

Սպիտակ ջինսե վերնաշապիկը կատարյալ ընտրություն է ամառային զգեստապահարանի համար։ Այն հիանալի համադրվում է շորտերի, տարբեր ոճերի կիսաշրջազգեստների և թեթև տաբատների հետ՝ թույլ տալով ստեղծել բազմազան ոճային կերպարներ։

Խորհուրդ ոճաբանից 

Սպիտակ վերնաշապիկը նման է դատարկ կտավի։ Դրա աքրոմատիկ բնույթը թույլ է տալիս այն համադրել ցանկացած հագուստի հետ։ Դուք կարող եք այն վերածել խիստ գործնական հանդերձանքի՝ սև տաբատի հետ կամ ստեղծել օդային կերպար՝ պաստելային զգեստով։ Եվ եթե ցանկանում եք պայծառություն ավելացնել, հավելեք հարուստ գույների աքսեսուարներ։

5. Կապույտ ջինսե վերնաշապիկ

600x400

Կապույտ ջինսե վերնաշապիկն անմահ դասական է, որը հեշտությամբ գերազանցում է բոլոր անցողիկ միտումներին: Այն տեղին է գրեթե ցանկացած իրավիճակում և միշտ նորաձև ու արդիական տեսք ունի:

Խորհուրդ ոճաբանից 

Այս սեզոնին կապույտ ջինսի խորը, հարուստ երանգը շատ արդիական է։ Այն հատկապես լավ է համադրվում շագանակագույնի և բեժի գունապնակի հետ։ Եթե ցանկանում եք ձեր կերպարին նոր շունչ հաղորդել, ապա օգտագործեք ոճային հնարք՝ համատեղեք կապույտ ջինսե վերնաշապիկն ավելի բաց երանգի հետ։ Սա ոչ միայն կստեղծի բազմաշերտ տեսք, այլև կընդգծի մուգ կապույտ գույնի խորությունն ու գեղեցկությունը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 590 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Dolce Bob, Paris Chic և ևս 5 նորաձև սանրվածք 2025 թվականի ամռան համար

24.06.2025
Եկեք ոգեշնչվենք այս սեզոնի հիմնական միտումներից և ընտրենք նորաձև սանրվածք, որի միջոցով կհավաքենք շատ հաճոյախոսություններ և գեղեցիկ սելֆիներ կանենք։

Ինչի հետ հագնել ջինսե վերնաշապիկը 2025 թվականին. խորհուրդներ ոճաբանից

19.06.2025
Ջինսե վերնաշապիկը բազմակողմանի է, ոճային և աներևակայելի գործնական։ Այն կարող է հեշտությամբ ինտեգրվել տարբեր կերպարների հետ՝ ցանկացած եղանակի համար։

Ամառանը սպիտակով. ինչու է այս գույնի պայուսակը միշտ հարմար

27.05.2025
Ժամանակ չունե՞ք ամառային սեզոնի համար ձեզ նոր հագուստով ուրախացնելու։ Մենք կհուշենք, թե որտեղից սկսել։ Այս աքսեսուարը նույնիսկ նախորդ տարիների կերպարը կդարձնի ավելի թարմ և տպավորիչ։

Ծովակնյա եղունգներ․ կատարյալ գույն 2025 թվականի ամառային մանիկյուրի համար

21.05.2025
Ծովակնի (ակվամարինի) թափանցիկ կապտա-կանաչ գույնը կապված է տաք ալիքների, աղի քամու և ամառային օրվա հանգստության հետ։ Հետևաբար, զարմանալի չէ, որ ամառային սեզոնին այս քարը դարձել է մանիկյուրի հիմնական ոգեշնչման աղբյուրը։

Ինչպես անցավ Met Gala 2025-ը․ պարահանդեսի պայծառ պահերը

06.05.2025
Եթե տարվա մեջ կա կատարյալ երկուշաբթի, դա անկասկած մայիսի առաջին երկուշաբթին է, երբ բոլոր մեծ աստղերը հավաքվում են Նյու Յորքում։ Այդ օրը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանն ավանդաբար անցկացնում է Met Gala զգեստների ինստիտուտի պարահանդեսը։

Այս գարնանը և ամռանը նորաձև են ջինսե զգեստները

10.04.2025
Ջինսե զգեստները դադարել են լինել միայն բազային իրեր ու դարձել են ուրվագիծ, ոճ և տրամադրություն փորձարկելու իրական դաշտ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2025 11:12
«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող 26-ամյա Կիլիան Մբապեն դարձել է Dior-ի նոր դեսպանը։ «Նա մի ամբողջ սերնդի ձայնն է և ոգեշնչման աղբյուր աշխարհի շատ մարդկանց համար։ Հմայքն ու խարիզման նրան դարձնում են կատարյալ ընտրություն», - գրել է Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը։
25-06-2025 10:24
Իր ողբերգական մահից առաջ արքայադուստր Դիանան պատրաստ էր խախտել թագավորական կանոնակարգի բոլոր կանոնները՝ աշխարհին հայտարարելու համար. նա ազատ, անկախ կին է։ Լեգենդար արքայադստեր կյանքի այս շրջանին է նվիրված «Princess Diana’s Style & A Royal Collection» աճուրդը, որը տեղի կունենա հունիսի 26-ին Լոս Անջելեսում։ Աճուրդում կներկայացվեն դիզայներ Ժակ Ազագյուրիի ստեղծած ամենահայտնի զգեստները և դրանք ստեղծելու համար օգտագործված գործվածքների կտորները։
25-06-2025 10:17
Արտաքին տեսքը, գումարը և քիմիան զուգընկերների միջև կարող են ժամանակի ընթացքում անհետանալ, բայց ամուսնության մեջ ընկերությունը կարող է դիմանալ ցանկացած փորձության: Հենց դրա վրա պետք է կառուցվի միություն, որը կտևի ողջ կյանքի ընթացքում, ասում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և սոցիալական հոգեբանության փորձագետ Արթուր Բրուքսը: «Ամուսնության նպատակը կիրքը չէ, այլ ընկերությունը: Դուք պետք է լինեք մտերիմ ընկերներ, իդեալականում՝ լավագույն ընկերներ ձեր ամուսնու հետ», - ասել է Բրուքսը The Drive փոդքասթի ժամանակ:
25-06-2025 09:07
Քեթի Փերին և Օռլանդո Բլումը բաժանվել են ինը տարվա հարաբերություններից հետո, որոնցից հինգը նրանք միասին են անցկացրել: Այն մասին, որ 48-ամյա դերասանըՋեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի շքեղ հարսանիքին հայտնվել էր արդեն որպես ամուրի, հաղորդել է TMZ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
25-06-2025 03:00
Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ' սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Խորհուրդ է տրվում հեղուկների ընդունում, հատկապես մաքուր ջուր։ Խուսափել ալկոհոլից և սուրճից։ Անհրաժեշտության դեպքում համաձայնեցնել հեղուկի օգտագործման քանակը բուժող բժշկի հետ: Հարկավոր է խուսափել բարձր ջերմաստիճանի ժամերին դուրս գալուց (ժ.11:00–17:00):
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.06.2025
Դիտվել է 641 անգամ
19.06.2025
Դիտվել է 590 անգամ
20.06.2025
Դիտվել է 487 անգամ
21.06.2025
Դիտվել է 323 անգամ
24.06.2025
Դիտվել է 234 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster