Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 15-21-ը 2024 թ․

15.07.2024

Շաբաթը գլորվում է դեպի լիալուսին. այն կլինի հուլիսի 21-ին, և, հետևաբար, որքան առաջ գնա, այնքան ավելի դժվար կդառնա: Շաբաթվա սկզբին աշխատեք լուծել բոլոր կարևոր հարցերը, իսկ հանգստյան օրերին ռիսկային ձեռնարկումների մեջ մի՛ խառնվեք։

Խոյ

Աստղերը Խոյերին խորհուրդ են տալիս սպասողական մոտեցում ցուցաբերել։ Ոչ մի ակտիվ քայլ։ Այժմ դուք պետք է գործեք սթափ գլխով, և որևէ որոշում կայացնելուց առաջ ուշադիր մտածեք և կշռադատեք ամեն ինչ: Մի վստահեք անվերապահորեն, այս պահին ձեզ հեշտությամբ կարող են խաբել, բայց կարող եք նաև խելացի լինել և իրավիճակը շրջել ձեր օգտին։ Վստահեք միայն ձեր ամենամոտ և հավատարիմ ընկերներին: Հոգ տարեք ձեր բարեկեցության մասին հիմա:

Ցուլ

Այս շաբաթ Ցուլի նշանի ներկայացուցիչների համար հատկապես կարևոր է հիշել, որ լռությունը ոսկի է։ Փորձեք չսրել կոնֆլիկտները, հասցրեք ժամանակին լռել։ Մի խոսեք ձեր ծրագրերի մասին, մի քննարկեք ձեր ղեկավարներին և գործընկերներին նրանց թիկունքում: Ընդհանուր առմամբ, ամբողջ շաբաթ ավելի քիչ խոսեք և ավելի շատ գործեք: Ուրբաթ օրը աշխատավայրում ուշ մի մնացեք, եթե իրավիճակը հնարավոր չէ լուծել հենց հիմա, ապա հետաձգեք այն մինչև ավելի լավ ժամանակներ: Հանգստյան օրերին մանր գործերի առատությունն անհապաղ լուծումներ կպահանջի, բայց զգույշ գործեք:

Երկվորյակ

Երկվորյակների համար այժմ բարենպաստ շրջան է նոր սկիզբների համար։ Շաբաթվա կեսին մասնագիտական ոլորտում հաջողության հասնելու ձեր հնարավորությունները կմեծանան, հնարավոր է կարիերայի առաջխաղացում։ Օգտվե՛ք ձեր կուտակած փորձից և խուսափե՛ք սխալներից։ Եթե զբաղվում եք փորձարկումներով կամ հետազոտություններով, ձեր ջանքերը կպարգևատրվեն, իսկ արդյունքները հաճելի կլինեն: Հանգստյան օրերին փոքր բաներում զիջումները կօգնեն պահպանել ընտանիքում խաղաղությունն ու բարեկեցությունը։

Խեցգետին

Աստղերը Խեցգետիններին խորհուրդ են տալիս լինել ավելի վճռական և բաց չթողնել իրենց առավելությունները։ Այս շաբաթը կլինի ամենաբարենպաստը, եթե չծուլանաք ու ամեն ինչ հետաձգեք հետոյի։ Երեքշաբթի օրը շատ լավ է աշխատանքային ու ստեղծագործական հանդիպումների համար։ Այնուամենայնիվ, չպետք է ուշադրությունից դուրս թողնեք ձեր հիմնական աշխատանքը։ Հինգշաբթի օրը կարող է ճակատագրական հանդիպում տողի ունենալ. միայնակ Խեցգետինները կսկսեն հեշտ և հաճելի հարաբերություններ, որոնք հիանալի հնարավորություններ ունեն վերածվելու ավելիի:

Առյուծ

Այս շաբաթ Առյուծների գործերը վերջապես տեղից կշարժվի: Աշխատանքն առաջընթաց կունենա, իսկ անձնական կյանքում նոր մեղրամիս կսկսվի։ Պարզապես ոչինչ մի հետաձգեք երկար ժամանակով: Ինչ որոշեք անել, արեք հիմա: Աստղերը ձեր կողքին են, և ամեն ինչ լավ կստացվի, եթե դուք համառեք: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են ֆինանսական մուտքեր անսպասելի աղբյուրից։ Հանգստյան օրերին կարող է սկսվել ինքնաքննադատության շրջան կամ կարող է թերարժեքության զգացումը․ պարզապես համբերեք։

Կույս

Այս շաբաթ Կույսերը հարաբերություններում ղեկն աստիճանաբար իրենց ձեռքը կվերցնեն և կկարողանան ինքնուրույն որոշել, թե որ ուղղությամբ զարգացնեն դրանք։ Զուգընկերոջ հետ կարող եք իրականացնել ձեր ցանկությունների ողջ ցանկը: Ավելին, և՛ ոգեշնչումը, և՛ սերն այժմ ձեր կողքին են։ Նույնիսկ կարող եք թույլ տալ ձեզ մի փոքր քմահաճ լինել։ Բայց մի տրվեք զուգընկերոջը «ի շահ ձեզ» օգտագործելու գայթակղությանը: Դա էլ կստացվի, բայց՝ ժամանակավոր:

Կշեռք

Այս շաբաթ աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս խուսափել կտրուկ փոփոխություններից իրենց գործունեության ցանկացած ոլորտում։ Շաբաթվա սկզբին չափազանց օգտակար կլինի ձեզ հասնող բոլոր տեղեկությունները կրկնակի ստուգել և ընթերցել փաստաթղթերը։ Լուրջ հարցերում սպասողական վերաբերմունք ցուցաբերեք և հնարավորինս մտածված և խելամիտ գործեք: Աշխատանքային գործերը բավականին լավ կընթանան։ Ձեզ կլսեն գործընկերներն ու վերադասը։ Շաբաթվա վերջում կարող եք չնչին դժվարությունների հանդիպել։ Բայց դրանք միայն կավելացնեն ձեր ներքին ինքնավստահությունն ու վճռականությունը։

Կարիճ

Շաբաթվա սկզբին ձեզ սպասվում են տարբեր տեսակի փորձություններ։ Անկախ նրանից, դա կլինի քննություն, ձեր գիտելիքները ստուգում, թե ձեզ ինչ-որ բանի մեջ դատապարտելու փորձ, ամեն դեպքում, աշխատեք չմտածված բան չանել: Սա շատ կարևոր է, քանի որ այն կարող է զգալի բացասական հետևանքներ ունենալ, որոնք կազդեն ձեր կյանքի շատ ոլորտների վրա, բայց ամենաշատը' ֆինանսական: Շաբաթվա վերջում ակնկալվում է ընտանիքի հետ անցկացրած հաճելի ժամանակ: Պարզապես աշխատանքից խնդիրներ մի բերեք, այլապես վեճ կհարուցեք։

Աղեղնավոր

Աստղերը զգուշացնում են, աշխատավայրում կարող են հայտնվել որոշ հին սխալներ և թերություններ, որոնց մասին վաղուց մոռացել եք: Որպեսզի չկորցնեք վերադասի բարեհաճությունը, աշխատեք այս ընթացքում ամեն ինչում անբասիր լինել։ Չորեքշաբթի օրը Աղեղնավորները լուրջ զրույց կունենան մի մարդու հետ, ում նկատմամբ սերը ժամանակի փորձությունն է անցել։ Ձեր վճռականությունը թույլ կտա հասնել անհնարինին, բայց գործեք խստորեն համաձայն պլանի։ Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են հաջողություններ ֆինանսական հարցերում և բիզնեսում։

Այծեղջյուր

Աստղերն Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս լինել ավելի համառ, բայց կարիք չկա նոր բան սկսել։ Շաբաթվա սկզբին շրջապատի մարդիկ կարող են ձեր դեմ լինել։ Պաշտպանեք ձեր դիրքերն առանց հակասությունների և գնացեք դեպի ձեր նպատակները: Չորեքշաբթի օրն ուժի ու վճռականության աննախադեպ աճ կզգաք, այնպես որ կկարողանաք նվաճել ցանկացած գագաթ։ Հանգստյան օրերին մի մոռացեք համախոհների մասին։

Ջրհոս

Ջրհոսի նշանի ներկայացուցիչների մեծ մասի համար շաբաթը կլինի անհանգիստ և հագեցած բիզնեսի ու ֆինանսների հետ կապված մտահոգություններով։ Այնուամենայնիվ, մինչև շաբաթ օրը դուք կկարողանաք գոհ լինել ձեզնից. հաղթանակներն ավելի շատ կլինեն, քան անհաջողությունները: Հինգշաբթի օրը կարող եք բախվել որոշ գործընկերների կամ գործարար շրջանակների անբարեխիղճ պահվածքի հետ։ Դուք կկարողանակ ամեն ինչ հարթել, բայց բավականաչափ էներգիա և նյարդեր կծախսեք: Շաբաթվա երկրորդ կեսին արժե մտածել, թե ինչու են ձեր հարաբերությունները փակուղում և չեն զարգանում: Դուք հաստատ լուծում կգտնեք, եթե կողքից հայացք նետեք։

Ձկներ

Շաբաթվա հենց սկզբում Ձկները կարող են կարեւոր գործարքներ ու պայմանավորվածություններ կնքել։ Այժմ չափազանց բարենպաստ ժամանակ է բիզնես գործընկերների հետ շփվելու և շահավետ պայմանագրեր կնքելու համար։ Ստանձնեք ձեր պարտականությունները պատասխանատվությամբ: Մի զբաղվեք բազմաթիվ նախագծերով և մի փորձեք իրականացնել ձեր մտքով անցած յուրաքանչյուր գաղափար: Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ թվում է առավել խոստումնալից և հասեք արդյունքների․ դա կամրապնդի ձեր ինքնավստահությունը և կբարձրացնի ինքնագնահատականը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտվել է 1217 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 2-8-ը 2024 թ․

02.09.2024
Աշնան սկիզբն այնքան էլ բարենպաստ չի լինի ջրի և օդի տարերքներին պատկանող նշանների համար։ Բայց կարող են լինել նաեւ հաճելի բացառություններ, որոնց բախտը կբերի այս շաբաթ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը 2024 թ․

26.08.2024
Վերջապես։ Չորեքշաբթին Մերկուրի հետընթացի վերջին օրն է, որն օգոստոսին արգելակեց գրեթե բոլորին: Այսուհետ ամեն ինչ կամաց-կամաց կսկսի բարելավվել...

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 19-25-ը 2024 թ․

19.08.2024
Նահանջող Մերկուրին կամաց-կամաց սողում է դեպի իր սահմանագիծը՝ մնում է համբերել մինչև այս շաբաթվա և հաջորդ շաբաթվա կեսը: Բայց առանց այս ճանապարհորդի էլ կան բազմաթիվ երկնային մարմիններ, որոնք ազդում են կենդանակերպի բոլոր նշանների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 12-18-ը 2024 թ․՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

12.08.2024
Նահանջող Մերկուրին եռում է, բայց դա այս շաբաթ մեզ վրա ընդհանրապես չի ազդի: Բանն այն է, որ Արևը տեղափոխվել է Առյուծի համաստեղություն, ինչը կայունացնում է իրավիճակը կենդանակերպում։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 5-11-ը 2024 թ.

05.08.2024
Այս շաբաթը կլինի ամառվա ամենածանրը, քանի որ հենց օգոստոսի 5-ին Արևի առաջին մոլորակը կսկսի իր «հոսանքին հակառակ» ընթացքը: Կենդանակերպի երեք նշան կա, որոնց վրա Մերկուրի հետընթացը չի ազդի, իսկ մնացածը պետք է դիմանան։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը 2024 թ․

29.07.2024
Մերկուրիի հետընթացի ձգձգված շրջանից առաջ վերջին շաբաթը, որը սպասվում է օգոստոսին, կենդանակերպի ուղիղ կեսին կուրախացնի ճակատագրի նվերներով: Թե ում բախտը կբերի՝ կարդացեք ներկայացվող հորոսկոպում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-09-2024 09:56
43-ամյա ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դերասանական ոլորտում իր ուերը սկսեց փորձել ՝ նկարահանվելով «American Horror Story» հեռուստասերիալում և արդեն պատրաստվում է մեկ այլ դերի «American Horror Story»-ի ստեղծող Ռայան Մերֆիի նոր նախագծում։ Քիմը նույնիսկ պատրաստ է փոխել իր առոգանությունը գալիք աշխատանքի համար՝ հիմնականում սեփական ճանաչելի ձայնի հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով։
06-09-2024 09:40
Hulu-ի «Սպանություններ նույն շենքում»/Only Murders In The Building սերիալը կունենա հինգերորդ եթերաշրջան: Հանրաճանաչ քրեական շոուն, որում նկարահանվել են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը եւ Մարտին Շորթը, բաղկացած կլինի 10 դրվագից, հայտնում է Variety-ն։
06-09-2024 09:32
Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
06-09-2024 03:00
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաներին՝ Անտոնին, Անուշկան և Ալեն-Ֆաբիենը, տրվել են իրենց հոր կտակը` նրա մահից գրեթե երեք շաբաթ անց: Այս մասին գրում է Le Figaro-ն՝ հղում անելով աղբյուրին։ 2024 թվականի հունվարին դերասանի ավագ որդին՝ Էնթոնին ասել էր, որ իր քրոջը՝ Անուշկային կտրվի հոր ունեցվածքի 50%-ը, իսկ եղբայրներից յուրաքանչյուրը կունենա 25%-ը։
05-09-2024 10:18
Հայտնիները և հարուստ մարդիկ հաճախ գրանցվում են Raya ծանոթությունների բացառիկ ծառայութունում, երբ սեր են փնտրում: Սակայն այժմ Tinder-ը՝ ծանոթությունների աշխարհի ամենահայտնի հավելվածը, նպատակադրվել է ծառայութհուններ մատուցել նաև «A» դասի հայտնի մարդկանց համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2024
Դիտվել է 1374 անգամ
02.09.2024
Դիտվել է 766 անգամ
03.09.2024
Դիտվել է 259 անգամ
04.09.2024
Դիտվել է 250 անգամ
05.09.2024
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster