Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը 2024 թ․

26.08.2024

Վերջապես։ Չորեքշաբթին Մերկուրի հետընթացի վերջին օրն է, որն օգոստոսին արգելակեց գրեթե բոլորին: Այսուհետ ամեն ինչ կամաց-կամաց կսկսի բարելավվել, միժամանակ կան կենդանակերպի նշաններ, որոնք հարկ չեն ունենա սպասելու. նրանց կատարյալ շաբաթը կսկսվի հենց առաջին օրվանից: Բայց՝ ամեն ինչ հերթով:

Խոյ

Խոյի նշանի տակ ծնվածներին սպասվում է լարված շաբաթ՝ լի բացահայտումներով ու նոր գիտելիքներով։ Միջավայրը հարմար է կարճատև ուղևորությունների կամ գործուղումների համար։ Հինգշաբթի օրը հնարավոր կլինի հաջողությամբ լուծել ֆինանսական հարցերի մեծ մասը կամ արագացնել անշարժ գույքի հետ կապված գործերը։ Ընկերներն ու ընտանիքը կարող են սկսել բողոքել ձեր ուշադրության պակասից և անտարբերությունից: Ուրբաթ օրն այս հարցում կարող են տարաձայնություններ ու վեճեր լինել։ Ուստի, ձեր հանգստյան օրերը նվիրեք բոլոր նրանց հետ շփվելուն, ովքեր կարոտում են ձեզ և կարգավորեք ձեր անձնական կյանքը։

Ցուլ

Ցուլերի համար բոլոր առումներով բարենպաստ ժամանակ է գալիս։ Շահավետ գործարքներ կնքելը, նախագծերը առաջ մշելը, գործընկերների հետ հին կոնֆլիկտները լուծելը, նոր հետաքրքիր առաջարկներ ստանալը, ամենաշահավետ կողմերից ձեզ դրսևորելը՝ ամեն ինչ կսկսի կարգավորվել: Հանգիստ մի նստեք, ակտիվ եղեք, ավելի շատ աշխատեք թիմով։ Չորեքշաբթի օրը կարևոր զանգ կկատարեք, որը երկար ժամանակ հետաձգում էիք։ Ուրբաթ օրը ծրագրեք այց բժշկի կամ մերսման սրահ․ ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր մարմնին:

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակներին անհրաժեշտ է ավելի հաճախ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել։ Շաբաթվա սկիզբը չափազանց բարենպաստ է ճամփորդությունների և գործուղումների համար։ Երեքշաբթի օրվա համար որևէ լուրջ բան մի պլանավորեք և հնարավորության դեպքում զբաղվեք ինքնաբուժմամբ և հանգստացեք: Չորեքշաբթի օրը ակտիվ եղեք, սա Մերկուրի հետընթացի վերջին օրն է, և գալիք աշնանը ձեր հաջողությունը, ներառյալ ֆինանսականը, կախված է նրանից, թե որքան կհասցնեք անել: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատանքն առաջին տեղում կլինի, և նույնիսկ հանգստյան օրերին, ամենայն հավանականությամբ, ձեզ թույլ չեն տա հանգստանալ։ Ճանապարհներին առավելագույնս զգույշ եղեք։

Խեցգետին

Այս շաբաթ դուք պետք է կարեւոր որոշում կայացնեք։ Ընդ որում, ստիպված կլինեք օգտագործել ոչ թե զգացմունքները կամ նույնիսկ տրամաբանությունը, այլ ինտուիցիան։ Շտապ ավարտեք հին նախագծերը և ձեռնարկեք նորերը։ Եղեք համառ և համբերատար՝ դրական արդյունքն անմիջապես չի գա: Ժրաջանությամբ հաղթահարեք խոչընդոտները, բայց չափազանց ագրեսիվ մի՛ մղեք։ Չորեքշաբթի օրը սրեք ձեր ականջները՝ բաց մի թողեք կարևոր տեղեկություններ կամ նորություններ: Հինգշաբթի օրը ժամանակ հատկացրեք անձնական կյանքին։ Ուրբաթ օրը հարմար է պայմանագրեր կնքելու և անշարժ գույքի հետ կապված գործարքների համար:

Առյուծ

Այս շաբաթ Առյուծներն առավելագույնս կցանկանան հանգստանալ։ Եվ այդ ցանկությունը կարող է իրականանալ: Դուք ավարտին եք հասցրել ձեր հիմնական նախագծերը, մնացել են միայն մի քանի մանրուք, որոնք կարող են սպասել։ Արձակուրդ գնացեք, հիմա աստղերն ամենաբարենպաստ դիրքում են դրա համար։ Ուրբաթ օրը ձեզնից կարող են օգնություն խնդրել, այդ թվում՝ ֆինանսական։ Մի մերժեք, հարաբերություններն այդ մարդու հետ ապագայում ձեզ համար կարևոր կլինեն: Ողջ շաբաթ զգույշ եղեք կրակի հետ առնչվելիս․ թեև այն ձեր տարերքն է, բայց այնուամենայնիվ, հեռու մնացեք։

Կույս

Այս շաբաթ Կույսերը հուսահատորեն կցանկանան բարելավել իրենց անձնական կյանքը, ժամադրության գնալ կամ ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց երկրորդ կեսի հետ: Բայց գործերն ու աշխատանքային խնդիրները կարող են գողանալ ձեր ողջ ուշադրությունը։ Այնուամենայնիվ, երեքշաբթի օրը մեծ է հավանականությունը խոստումնալից մարդու հետ հանդիպելու, որը երկար տարիներ կդառնա ձեր հավատարիմ գործընկերը։ Շաբաթվա կեսին հնարավոր են աշխատանքի ծավալի մեծացում և չնախատեսված ստուգումներ աշխատավայրում, ինչպես նաև անսպասելի գործնական առաջարկներ։ Մի հրաժարվեք լրացուցիչ կես դրույքով աշխատանքից, այժմ եկամտի նոր աղբյուրները շատ կարևոր կլինեն: Ցույց տվեք զսպվածություն և հնարամտություն՝ գործերն արագ ավարտին հասցնելու և ձեր անձնական կյանքի մասին հոգալու համար:

Կշեռք

Ամբողջ ընթացիկ շաբաթը Կշեռքների համար չափազանց բարենպաստ է ցանկացած տեսակի թարմացումների համար: Այցելեք գեղեցկության սրահ, թարմացրեք ձեր զգեստապահարանը, դեն նետեք այն, ինչ երկար ժամանակ չեք օգտագործում, դասավորեք ձեր բնակարանի անպետք իրերը կամ վերանորոգում սկսեք։ Աշխատավայրում ազատվեք այն ամենից, ինչ ավելորդ է և ձեզ շեղում է մասնագիտական գործունեությունից։ Եղեք շփվող, մի մերժեք հանդիպումների հրավերները և մի ներքաշվեք ձեր մեջ, նույնիսկ, եթե մենակ մնալու մոլուցքային ցանկություն լինի: Բոլոր ընթացիկ իրադարձություններին պակաս լրջությամբ և հումորով վերաբերվեք։ Հանգստյան օրերին հատուկ ուշադրություն դարձրեք երեխաներին՝ հավանաբար նրանց խոստացել եք զբոսանք կամ ճանապարհորդություն հետաքրքիր վայր, որը երկար ժամանակ հետաձգել եք:

Կարիճ

Ամառան վերջին շաբաթում Կարիճները վերջապես կարթնանան ու կնկատեն, որ այն անցնում է։ Փորձեք հնարավորինս շատ վերցնել ամառվա մնացած օրերից՝ հնարավորինս հանգստանալ, զբոսնել և զվարճանալ։ Ձեր հոգին հանգիստ և էմոցիոնալ առումով ներդաշնակ կլինի։ Նույնիսկ, եթե աշխատանքը մշտական զանգերով և հաղորդագրություններով հիշեցնի իր մասին: Առանց արտաժամյա աշխատանքի և սթրեսի, առանց մրցավազքի և աղմուկի, սեպտեմբերին ժամանակ կունենաք ամեն ինչ հասցնել: Միևնույն ժամանակ փորձեք աշխատել հեռակա, բնության գրկում՝ դա ձեզ օգուտ կտա։ Շաբաթվա վերջում կարող եք անսպասելի նվեր ստանալ մարդկանցից, ում հետ երկար ժամանակ չէիք շփվում։

Աղեղնավոր

Շաբաթը չափազանց անկայուն կլինի՝ վեճեր, բախումներ, անսպասելի տարաձայնություններ թե՛ հարաբերություններում, թե՛ նախագծերում, ահա թե ինչ է սպասում Աղեղնավորին Մերկուրիի հետընթացի վերջին օրերին: Աստղերը կտրականապես չեն խրախուսում այս ժամանակահատվածում նոր բիզնես սկսելը։ Ավելի լավ է ավարտել հին նախագծերը, որոնք առկախրված են: Երկուշաբթի, առանց հապաղելու, վերանայեք ձեր ծրագրերը և առաջնահերթություններ սահմանեք, հակառակ դեպքում, ամենայն հավանականությամբ, սխալ ճանապարհով կգնաք: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կլինի։ Ուրբաթ օրը նույնքան բարենպաստ է վառ ժամադրության և ընտանեկան հանգիստ ընթրիքի համար։ Ձեր հանգստյան օրերը նվիրեք ակտիվ զբոսանքներին, մերսող թերապևտի կամ լողավազանի այցելելուն:

Այծեղջյուր

Առաջիկա շաբաթն Այծեղջյուրների համար հակասական է լինելու և տարբեր զգացմունքներով։ Երկուշաբթի օրը վերանայեք ձեր անցյալի ձեռքբերումները. նշեք դրական և բացասական կողմերը և ընդգծեք այն պահերը, որոնք միշտ օգնել են ձեզ առաջ գնալ: Բայց հետևեք, որ ինքնագնահատման շրջանը չձգձգվի։ Չորեքշաբթի օրը էներգիայի ալիք է սպասվում, ինչը շատ դրական կանդրադառնա մասնագիտական գործունեության վրա։ Դուք միայնակ գլուխ կհանեք մեծ ծավալի աշխատանքից կամ կցուցաբերեք նոր ձեռք բերած հմտություններ, հետևաբար գործընկերների և վերադասների գնահատանքին կարժանանաք: Շաբաթվա վերջը հաճելիորեն կզարմացնի ձեզ ֆինանսական մեծ եկամուտով։

Ջրհոս

Շաբաթվա առաջին կեսը Ջրհոսների համար կնշանավորվի էներգիայի ալիքով։ Ուստի պլանավորեք այս ժամանակահատվածի համար ամենակարևոր գործերն ու վճռական գործողությունները: Այնուհետև ուժերը կսպառվեն և ստիպված կլինեք շեղվել մի կերպ «ձգել» մինչև կիրակի: Չորեքշաբթի օրը մեծ վեճի հավանականություն կա՝ վերահսկեք ձեր էմոցիաները թե՛ տանը, թե՛ գրասենյակում։ Շաբաթվա վերջում ձեզ կթվա, որ կյանքը զեբրի է նման՝ սև շերտ, սպիտակ շերտ, այլ գույներ կամ երանգներ չկան: Աշխարհի բոլոր գույները տեսնելու և ուրախությունը վերադարձնելու համար ձեզ անպայման պետք է հանգստյան օրերին հանգստանալ ցանկացած ընդունելի ձևաչափով՝ բազմոց և հեռուստացույց, ամառանոց և խորոված, զբոսանք անտառում կամ լող ծովում. ընտրեք՝ որը ձեզ դուր կգա։

Ձկներ

Այս շաբաթ Ձկները բազմաթիվ հնարավորություններ կունենան զբաղվելու այն տհաճ պահերով, որոնք փչացնում են հարաբերությունները: Բայց մի վարվեք ինչպես ցուլը չինական խանութում, նրբանկատություն և հարգանք ցուցաբերեք ձեր զուգընկերոջ նկատմամբ: Չմտածված խոստումներ մի տվեք, ամեն ինչ նախ կշռադատեք: Երեքշաբթի օրը ձեզ համար նոր հնարավորություններ կբացվեն աշխատավայրում կամ սեփական բիզնեսում. բաց մի թողեք հնարավորությունը, եղեք ակտիվ: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամանակ մի խնայեք ստեղծագործելու համար, ոգեշնչվեք և արարեք: Սկսեք կյանքի կոչել ձեր վաղուց սիրելի գաղափարները: Ուրբաթ օրը պլանները կարող են խաթարվել, իսկ հանդիպումները՝ չեղարկվել: Շատ մի անհանգստացեք դրա համար՝ հաջորդ շաբաթ դուք ամեն ինչ կվերականգնեք:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիտվել է 1121 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 16-22-ը 2024 թ

16.09.2024
Սեպտեմբերի 16-22-ն ընկած շաբաթը նոր հեռանկարներ և կարևոր փոփոխություններ կբերի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 9-16-ը 2024 թ․

09.09.2024
Արեգակն ավարտում է իր ճանապարհն Առյուծի համաստեղությամբ, ինչը նշանակում է, որ կրակի տարերքի նշանների համար ամեն ինչ նվազման կգնա: Իսկ մնացա՞ծը։ Կարդացեք մեր հորոսկոպում.

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 2-8-ը 2024 թ․

02.09.2024
Աշնան սկիզբն այնքան էլ բարենպաստ չի լինի ջրի և օդի տարերքներին պատկանող նշանների համար։ Բայց կարող են լինել նաեւ հաճելի բացառություններ, որոնց բախտը կբերի այս շաբաթ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը 2024 թ․

26.08.2024
Վերջապես։ Չորեքշաբթին Մերկուրի հետընթացի վերջին օրն է, որն օգոստոսին արգելակեց գրեթե բոլորին: Այսուհետ ամեն ինչ կամաց-կամաց կսկսի բարելավվել...

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 19-25-ը 2024 թ․

19.08.2024
Նահանջող Մերկուրին կամաց-կամաց սողում է դեպի իր սահմանագիծը՝ մնում է համբերել մինչև այս շաբաթվա և հաջորդ շաբաթվա կեսը: Բայց առանց այս ճանապարհորդի էլ կան բազմաթիվ երկնային մարմիններ, որոնք ազդում են կենդանակերպի բոլոր նշանների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 12-18-ը 2024 թ․՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

12.08.2024
Նահանջող Մերկուրին եռում է, բայց դա այս շաբաթ մեզ վրա ընդհանրապես չի ազդի: Բանն այն է, որ Արևը տեղափոխվել է Առյուծի համաստեղություն, ինչը կայունացնում է իրավիճակը կենդանակերպում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-09-2024 10:54
Դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճ խմելը կարող է առաջացնել այրոց և մարսողության խանգարում, նշում են սննդաբանները: Ըստ Daily Mail-ի՝ սուրճը բարձր թթվային ըմպելիք է, որը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, առաջացնել թթվային արտադրություն և առաջացնել տհաճ ախտանիշներ: Այս ազդեցությունից կարելի է խուսափել, եթե հրաժարվեք դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունից և այն օգտագործեք ինչ-որ ուտեստի հետ։
16-09-2024 10:38
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Հնդկաստանի թիմի հետ։ Հայաստանի թիմը 10 միավորով բաժանում է առաջինից երրորդ տեղերը Հնդկաստանի եւ Մոնղոլիայի հետ։ Առաջին 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5):
16-09-2024 10:32
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում բարձրացել է 49-րդ տեղ։ Նախորդ շաբաթ նա 50-րդն էր։ Դասակարգման առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։ Վերջինիս հաջորդում են Արինա Սաբալենկան (Բելառուս) և Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ)։
16-09-2024 05:04
Նյարդային համակարգի հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև հղի կանայք պետք է իրենց սննդակարգում ներառեն ճակնդեղ, հայտնում է NEWS.ru-ն։ Այս ուտեստը պարունակում է ֆտոր, ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, ցինկ, պղինձ, կալիում և երկաթ։ Ուստի այն օգնում է հորմոնալ և սրտանոթային համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների դեպքում։ Կանխում է անեմիան, նշում են մասնագետները։
16-09-2024 01:12
Պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Chopard ոսկերչական ապրանքանիշի գովազդում բաց կերպարով։ Համապատասխան նկարները հրապարակել է Vogue-ը։ 27-ամյա մոդելը կեցվածք է ընդունել կապույտ ջինսե տաբատով և սպիտակ բաճկոնով, որը հագել է մերկ մարմնի վրա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.09.2024
Դիտվել է 441 անգամ
11.09.2024
Դիտվել է 381 անգամ
12.09.2024
Դիտվել է 346 անգամ
13.09.2024
Դիտվել է 342 անգամ
14.09.2024
Դիտվել է 325 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster