Ամեն չորրորդ տղամարդ մենեջերը կարծում է, որ թխահերն ավելի արդյունավետ են աշխատում։ Սա ցույց է տվել SuperJob-ի հարցումը։
Տղամարդ ղեկավարների 23%-ի կարծիքով՝ թխահերն ավելի բարձր արդյունավետություն են ցուցաբերում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ համեմատած մազերի այլ գույն ունեցող կին գործընկերների հետ։
Տղամարդ ղեկավարների 12%-ը համոզված է, որ շիկահերներն ավելի արդյունավետ են, իսկ 8%-ը կարծում է, որ կարմրահերները լավագույն աշխատակցուհիներն են։
Միաժամանակ յուրաքանչյուր երկրորդ ղեկավար (49%) դժվարացել է միանշանակ գնահատական տալ, նշելով՝ «Գլխավորը գրագետ լինելն է», «Անընդհատ վերաներկվում են» և այլն։
Դատելով կանանց ղեկավարությամբ աշխատողների հարցումից՝ ղեկավարերի մեջ գերակշռում են թխահերը. այդ մասին հայտնել է հարցվածների 41%-ը։ Յուրաքանչյուր երրորդ հարցվածը, ով աշխատում է կնոջ հսկողության ներքո, ունի շիկահեր ղեկավար (34%), իսկ 6%-ը՝ կարմրահեր։
21-03-2025 10:25 Ըստ բժիշկների՝ միգրենի առաջացմանը նպաստող գործոններից են կոֆեին պարունակող ըմպելիքները, ինչպիսիք են թեյը, սուրճը և կոլան: Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի սպառումից հրաժարվելը կարող է օգնել թեթևացնել գլխացավը երեխաների և դեռահասների 92%-ի մոտ, իսկ մեծահասակների մոտ այդ ազդեցությունը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, քան դեղամիջոցը:
21-03-2025 10:21 2025 թվականի հունվարի սկզբին հայտարարվեց դերասանուհի Օբրի Պլազայի ամուսնու՝ 47-ամյա սցենարիստ և ռեժիսոր Ջեֆ Բաենայի ողբերգական մահվան մասին։ Այժմ Daily Mail-ի լրագրողներին հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է 2024 թվականի սեպտեմբերին՝ տղամարդու մահից մի քանի ամիս առաջ։ Բաժանվելուց հետո Ջեֆը մնացել է Լոս Անջելեսում գտնվող իր և Օբրիի ընտանեկան տանը, որտեղ էլ ինքնասպանություն է գործել: Դերասանուհին տեղափոխվել է Նյու Յորք։
21-03-2025 10:16 ԱՄՆ Մերիլենդ նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ 82-ամյա տղամարդը ձերբակալվել է 1979 թվականին կնոջ չբացահայտված սպանության կասկածանքով, երբ քննիչները օգտագործել են գենետիկական ծագումնաբանությունը՝ նրա ինքնությունը հաստատելու համար, հաղորդում է ABC News-ը:
21-03-2025 10:12 Հայտնի է, որ քունը նպաստում է ուղեղի առողջ աշխատանքին և հիշողության պահպանմանը: Ռոտմանի գիտահետազոտական ինստիտուտի Բայկրեստի հետազոտությունների և կրթության ակադեմիայի, Տորոնտոյի համալսարանի և այլ հաստատությունների գիտնականները պարզել են, որ ակտիվ և ընտրովի քունը բարելավում է իրական աշխարհից մեկանգամյա իրադարձությունները հիշելու ճշգրտությունը:
21-03-2025 10:07 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց WTA-1000 շարքի Miami Open մրցաշարում։ Բելառուսի ներկայացուցիչը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:3, 6:0 հաշվով առավելության հասավ աշխարհի 64-րդ ռակետ, բուլղարացի Վիկտորյա Տոմովայի նկատմամբ։