Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Այս 5 տնային բույսերը կփրկեն ձեզ փոշուց, կկանգնեցնեն բորբոսը և կազատեն ալերգիաներից

13.06.2024

Տնային բույսերը կարող են չեզոքացնել աղտոտվածությունը, մաքրել օդը, հաղթահարել էլեկտրամագնիսական ճառագայթումը և տանը ստեղծել հատուկ հարմարավետություն: Կարևորը՝ դրանք ճիշտ ընտրելն է:

Փողոցում մեզ ամենուր շրջապատում է ոչ մաքուր քաղաքային օդը, որը պարունակում է նաև ավելի քան հինգ հազար ախտածին միկրոօրգանիզմներ։ Գալով տուն՝ մենք սկսում ենք ապահով զգալ, բայց ապարդյուն։ Կենցաղային տեխնիկան և փափուկ կահույքն արտանետում են բազմաթիվ վնասակար քիմիական միացություններ, որոնք բացասաբար են ազդում մեր բարեկեցության վրա:

Բույսերի շնորհիվ կարող եք չեզոքացնել շրջակա միջավայրի վնասը և ձեր բնակարանում մաքուր օդի օազիս ստեղծել: Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հինգ ամենահայտնիներին, որոնք իրապես օգուտակար են:

Ալոեի կոսմետիկ օգուտների մասին բոլորը գիտեն։ Դրա հյութը հիանալի կերպով ազատում է բորբոքումն ու օգնում պայքարել այրվածքների դեմ։ Բայց քչերին է հայտնի, որ ալոեն կարող է նաև մաքրել օդը։ Այն օգնում է չեզոքացնել քիմիական նյութերը, պայքարել վնասակար միկրոօրգանիզմների դեմ և գերազանց պայքարում է ֆենոլային ու բենզոլային միացությունների դեմ, որոնցից շատերը կարող են գրգռել կոկորդը և քիթը: Այսպիսով, ալոեն հանդես է գալիս որպես յուրահատուկ բնական ֆիլտր: Այդ իսկ պատճառով առավել ձեռնտու կլինի այն տեղադրել պատուհանագոգին, հատկապես, եթե վերջինս գտնվում է բանուկ մայրուղու վրա։

600x400

Քլորոֆիտումն օդում մանրէների քանակը նվազեցնելու հրաշալի հատկություն ունի։ Այն հաճախ դրվում է հիվանդի մահճակալի մոտ: Ավելին, քլորոֆիտումն օգնում է պայքարել ալերգիկ ռեակցիաների դեմ և կանխում ասթմայի զարգացումը' ներծծելով ֆորմալդեհիդը:

Այս նյութը ակտիվ է, երբ մենք օգտագործում ենք քիմիական մաքրող միջոցներ, որոնք նստում են գորգերի վրա և առաջացնում տհաճ հիվանդություններ։

600x400

Քաղցկեղածին տարրերից օգնում է ազատվել դրացենան։ Այս բույսն արտադրում է ֆիտոնսիդներ, որոնք նվազեցնում են օդում պաթոգենների քանակը։ Այն իր խնամքի մեջ բացարձակապես ոչ հավակնոտ է, բայց միևնույն ժամանակ արտաքին գեղեցկության շնորհիվ մեծ պահանջարկ ունի գնորդների շրջանում։ Խորհուրդ է տրվում դրացենան դնել ձեր աշխատասեղանին, որպեսզի նախ հոգ տանեք ձեր առողջության մասին, և երկրորդը, երբեմն նայեք կանաչ տերևներին՝ ձեր տրամադրությունը բարելավելու համար։

600x400

Շատերը ֆիկուս են գնում նրա մինիմալիստական գեղեցկության պատճառով և չեն պատկերացնում, թե ինչ օգուտ կարող է բերել այն մարդու ճրգանիզմին: Այս բույսն ակտիվորեն արտազատում է թթվածին, ինչը շատ ավելի հեշտացնում է շնչելն այն սենյակում, որտեղ գտնվում է: Ձեռք բերելով ֆիկուս, դուք կարող եք գրեթե անմիջապես հրաժեշտ տալ գլխացավերին և հոգնածության զգացմանը: Դրա տերևները նաև հիանալի փոշի են կլանում, այնպես որ մի մոռացեք երբեմն-երբեմն սրբել դրանք: Ավելին, այս հրաշք բույսն օգնում է պաշտպանվել այնպիսի վնասակար քիմիական միացություններից, ինչպիսիք են ամոնիակը և բենզոլը։

600x400

Ոսկեգույն էպիպրեմնումն իսկական գտածո է յուրաքանչյուրի համար, ում բնակարանը նոր է վերականգվել: Սցինդապսուսը (էպիպրեմնումի մեկ այլ անուն) հիանալի վերացնում է նոր կահույքի, լաքերի և ներկերի արտանետվող ֆորմալդեհիդները, բենզոլը և քսիլենային միացությունները՝ դրանով իսկ մաքրելով օդը: Այս մշտադալար մագլցող վազերը նաև հիանալի աշխատում են բորբոսի դեմ՝ թույլ չտալով այն տարածվել տնով մեկ:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1173 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիետոլոգը բացատրել է, թե ինչպես կարելի է նիհարել խորտիկների միջոցով

20.09.2024
Չնայած փոքր չափաբաժիններով սնունդ ընդունելու առավելություններին, կարևոր է պահպանել ժամանակացույցը:

Կատարյալ է սրտի համար. սրտաբաններն անվանել են ամենաառողջ շիլաները

29.08.2024
Ներառեք դրանք ձեր սննդակարգում:

Հայտնի են օրգանիզմի դետոքսի համար լավագույն բանջարեղենը

07.08.2024
Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ներառել սննդակարգում։

Բժիշկները բացատրել են, թե ինչպես խնամել արևից գունաթափված մազերը

16.07.2024
2024 թվականի ամառն անհավանական շոգ ու արևոտ է։ Նման եղանակին կարող է տուժել ոչ միայն ձեր մաշկը, այլեւ մազերը։ Մասնագետներն առանձնացրել են խնամքի պարզ կանոններ։

Ինչպես կրել ջինս ամռան շոգին. 4 խորհուրդ

04.07.2024
Եկեք պարզենք, թե ինչպես ճիշտ ինտեգրել ջինսն ամառային զգեստապահարանում, որպեսզի այն լինի ոչ միայն ոճային, այլև հարմարավետ:

Ոճաբանները պարզաբանում են, թե ինչպես պետք է հագնվեն պլյուս-սայզ կանայք ամռան շոգին

25.06.2024
Սրբագրման տեխնիկայի իմացությունը ձեզ կօգնի ստեղծել կատարյալ ուրվագիծ, որն ընդգծում է պլյուս–սայզ կազմվածքի առավելությունները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-09-2024 11:40
Սեպտեմբերի 25-ին 40-ամյա Մենդի Մուրը սոցցանցերում հայտարարեց, որ երրորդ անգամ է մայրացել։ Հայտնի դերասանուհին աղջիկ է լույս աշխարհ բերել, որին անվանել է Լուիզ Էվերետ։
27-09-2024 11:34
Առեղծվածային սպիտակ նյութը, որը քսել են Չինաստանում 3600-ամյա մումիաների գլխին ու պարանոցին, պարզվել է աշխարհի ամենահին պանիրն է։ 
27-09-2024 07:43
Փարիզի նորաձեւության շաբաթը չի եռուն ընթացքի մեջ է. իր նոր հավաքածուն ներկայացրել է Balmain ապրանքանիշը։ Երեկոյի գլխավոր հյուրը Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն էր, որին անձամբ հրավիրել էր նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար Օլիվյե Ռուստինգը։ Էմանուել Մակրոնի 71-ամյա կինը փայլել է փակ, բայց բավականին կիպ կապույտ երկարաթև զգեստով։
27-09-2024 02:48
Օգոստոսի սկզբին լուրեր տարածվեցին, որ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը, ով իր հետևում բազմաթիվ սիրային կապեր ունի, պատրաստվում է ամուսնանալ։ Ընտրյալը, հակառակ երկրպագուների հույսերին, ոչ թե նրա միակ երեխայի մայրն էր՝ ռուս մոդել Իրինա Շեյքը, այլ վերջինիս ընկերուհին՝ պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը։ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը, ով դերասանից 20 տարով փոքր է, նոր են սկսել հանդիպել և արդեն մտածում են ամուսնության մասին։
27-09-2024 01:53
39-ամյա երգչուհի Լանա Դել Ռեյն ու նրա զուգընկերը՝ ալիգատորների որսորդ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենն ամուսնացել են։ Զույգն ամուսնացել է ծովափնյա Դե Ալլեմանս քաղաքում (Լուիզիանա), որտեղ աստղի սիրելին աշխատում է որպես զբոսավար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.09.2024
Դիտվել է 1023 անգամ
24.09.2024
Դիտվել է 495 անգամ
25.09.2024
Դիտվել է 440 անգամ
26.09.2024
Դիտվել է 316 անգամ
27.09.2024
Դիտվել է 268 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster