Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչու չեք կարողանում սիրախաղ անել. 3 սխալ, որ թույլ եք տալիս

24.05.2024

Սիրախաղը հեշտ գործ չէ, քանի որ դրա հետևում հակասական շարժառիթներ կան: Մի կողմից, դուք ցանկանում եք ցույց տալ ձեր հետաքրքրությունը ինչ-որ մեկի նկատմամբ և տեսնել, թե արդյոք նա փոխադարձաբար հետաքրքրված է: Մյուս կողմից, չեք ցանկանում չափազանց կպչուն թվալ և մերժվել: Արդյունքում, դուք անընդհատ հավասարակշռում եք եզրագծին, ամեն ինչ մշուշոտ է, անորոշ և ոչ միանշանակ։

Կան երեք տարածված սխալ, որոնց պատճառով սիրախաղը ձախողվում է և ձեզ հիասթափության ու ֆրուստրացիայի մեջ գցում:

1. Դուք ի սկզբնե չափազանց հոռետես եք

Դուք կարծում եք, որ արժանի չեք պոտենցիալ զուգընկերոջ հետաքրքրությանը և ակնկալում եք, որ ձեզ կմերժեն։ Փոխարենը, հարկավոր է կենտրոնանալ հետաքրքրասիրության վրա՝ պետք է ակտիվորեն մասնակցեք զրույցին, հետաքրքրվեք նոր ծանոթով, հարցաքննեք նրան, պատասխանեք հարցերին և ինքներդ հարցեր ուղղեք: Սա ոչ միայն ձեզ կշեղի անհանգիստ սպասումներից, այլև թույլ կտա ավելին իմանալ այդ մարդու մասին․ միգուցե պարզապես չպե՞տք է ժամանակ վատնեք նրա վրա:

2. Դուք չափազանց շատ եք հույսը դնում բառերի վրա

Մարդու ասածով դժվար է հասկանալ նրա իրական էությունը, այն, ինչ նա իրականում մտածում և զգում է։ Բավական չէ այս իրավիճակում ձեր զրուցակցի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել, շատ ավելի կարևոր է մարմնի լեզուն և ոչ խոսքային հաղորդակցության այլ ձևերը, ինչպես նաև այն, թե ինչ «անդրադարձ» է գտնում նրա վարքը ձեզ մոտ։ Նրա ժպիտը, հայացքը, ժեստերը, դեմքի արտահայտությունը. եթե դրանք ձեզ համար ընդունելի են, ապա գործի մեծ մասն արված է:

3. Դուք սիրախաղը դեմ առ դեմ չեք անում, փոխարենն առցանց եք շփվում

600x400

Տեքստային հաղորդագրությունների կամ տեսակապի միջոցով հաղորդակցվելիս բացակայում է ֆլիրտի ամենակարևոր բաղադրիչը՝ ոչ բանավոր հաղորդակցությունը: Առանց մարդու հետ ֆիզիկապես շփվելու, դժվար է ձեզ համար հասկանալ, արդյոք իսկապե՞ս դուր եք գալիս նրան: Հետեւաբար, իրական սիրախաղը կարող է տեղի ունենալ միայն անձնական հանդիպմամբ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1477 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 անսպասելի պատճառ, թե ինչու այլևս չեք ցանկանում միմյանց

12.09.2024
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» սովորաբար ամեն երեկո անհամբեր սպասում է, թե երբ է փակվելու ննջարանի դուռը, երբեմն գալիս է հանգստության պահ, երբ ոչինչ չի կարող արթնացնել նրան:

Ինչպես է փոխվում տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ամուսնությունից հետո

04.09.2024
Ամուսնությունից հետո շատ տղամարդիկ սկսում են վերագնահատել կնոջ դերն իրենց կյանքում:

18 տարեկան և բարձր. ինչ են ակնկալում տարբեր տարիքի տղամարդիկ սեքսից

08.08.2024
Շատ կանայք վստահ են, որ բոլոր տղամարդիկ անկողնում «նույն բանն են ուզում» ։ Փորձագետները նշել են, թե իսկապե՞ս դա այդպես է։

Կանանց հիմնական պատրանքները հարաբերությունների մասին

18.07.2024
Հոգեբանները նշել են, թե ինչ փուչ երևակայություններից պետք է հրաժարվենք մեր զուգընկերոջ հետ իրական մտերմություն զգալու և երջանիկ միություն կառուցելու համար:

Ամուսնական ժամանակակից խնդիրների 5 պատճառ

29.06.2024
Ժամանակակից զույգերը բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք նախկինում գոյություն չունեին կամ այնքան էլ արտահայտված չէին։

Առաջարկել է, բայց չի ամուսնանում. ինչ է shut up ring–ը և ինչպես են այն օգտագործում տղամարդիկ

07.06.2024
TikTok-ում արդեն ավելի քան 10 միլիոն դիտում ունեն #ShutUpRing հեշթեգով տեսանյութերը՝ նվիրված այն զույգերին, ովքեր չեն կարողանում որոշել պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-09-2024 11:40
Սեպտեմբերի 25-ին 40-ամյա Մենդի Մուրը սոցցանցերում հայտարարեց, որ երրորդ անգամ է մայրացել։ Հայտնի դերասանուհին աղջիկ է լույս աշխարհ բերել, որին անվանել է Լուիզ Էվերետ։
27-09-2024 11:34
Առեղծվածային սպիտակ նյութը, որը քսել են Չինաստանում 3600-ամյա մումիաների գլխին ու պարանոցին, պարզվել է աշխարհի ամենահին պանիրն է։ 
27-09-2024 07:43
Փարիզի նորաձեւության շաբաթը չի եռուն ընթացքի մեջ է. իր նոր հավաքածուն ներկայացրել է Balmain ապրանքանիշը։ Երեկոյի գլխավոր հյուրը Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն էր, որին անձամբ հրավիրել էր նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար Օլիվյե Ռուստինգը։ Էմանուել Մակրոնի 71-ամյա կինը փայլել է փակ, բայց բավականին կիպ կապույտ երկարաթև զգեստով։
27-09-2024 02:48
Օգոստոսի սկզբին լուրեր տարածվեցին, որ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը, ով իր հետևում բազմաթիվ սիրային կապեր ունի, պատրաստվում է ամուսնանալ։ Ընտրյալը, հակառակ երկրպագուների հույսերին, ոչ թե նրա միակ երեխայի մայրն էր՝ ռուս մոդել Իրինա Շեյքը, այլ վերջինիս ընկերուհին՝ պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը։ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը, ով դերասանից 20 տարով փոքր է, նոր են սկսել հանդիպել և արդեն մտածում են ամուսնության մասին։
27-09-2024 01:53
39-ամյա երգչուհի Լանա Դել Ռեյն ու նրա զուգընկերը՝ ալիգատորների որսորդ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենն ամուսնացել են։ Զույգն ամուսնացել է ծովափնյա Դե Ալլեմանս քաղաքում (Լուիզիանա), որտեղ աստղի սիրելին աշխատում է որպես զբոսավար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.09.2024
Դիտվել է 1023 անգամ
24.09.2024
Դիտվել է 494 անգամ
25.09.2024
Դիտվել է 440 անգամ
26.09.2024
Դիտվել է 315 անգամ
27.09.2024
Դիտվել է 268 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster