Սենդվիչ «Բջջային հեռախոս»
18.05.2012
Տեխնիկան այժմ նաև խոհանոցում է:) Ամենասովորական իրերը մտքեր են տալիս համեղ եւ կրեատիվ ուտեստներ պատրաստելիս:
Նկարում պատկերված «բջջային հեռախոսը» պատրաստելու համար պետք են ոչ թե մետաղներ ու գործիքներ, այլ հաց, կարագ, պանիր, երշիկ, քաղցր պղպեղ, մարինացված եգիպտացորեն ու ոլոռ:
Պատրաստման համար.
1. Հացի կտորների վրա կարագ քսեք:

2. Երկու մասի բաժանեք եգիպտացորեններն ու ոլոռները, իսկ կարմիր պղպեղից փոքրիկ քառակուսի կտորներ ստացեք:

3. Հացերի վրա դրեք պանրի մեկական կտորներ:

4. Պանրե շերտի վրա դրեք երկու այլ մթերքների կտորներ, օրինակ՝ երշիկի ու քաղցր պղպեղի կամ երշիկի և այլ գույնի պանրի:

5. Ոլոռի, եգիպտացորենի ու քաղցր պղպեղից ստացած քառակուսիների միջոցով ստացեք ստեղներ:

6. Պանրի և երշիկի շերտերի արանքում դրեք կանաչ սոխ' իբրև ալեհավաք:

Դիտվել է 4424 անգամ
|