Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։
Ուսումնասիրության համաձայն, որը նրանք հրապարակել են British Medical Journal-ում, սեքսի որակը կախված է տարիքից. տղամարդկանց մեծամասնությունը լավագույն սեքսն ունեցել է 32 տարեկանում, մինչդեռ կանայք իրենց լավագույն սեքսը շատ ավելի ուշ են ապրել՝ 40 տարեկանից հետո:
Միաժամանակ գիտնականները նշել են, որ ինտիմ կյանքի որակի վրա առաջին հերթին ազդում է առողջությունը. լավ առողջություն ունեցող մարդիկ ավելի ակտիվ սեռական կյանքով են ապրում, քան նրանք, ովքեր առողջության հետտ կապված խնդիրներ ունեն։
Ինտիմ հարաբերությունների վրա ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են երեխաների առկայությունը և բացակայությունը, պարտականություններն աշխատանքի կամ անձնական կյանքում, նույնիսկ՝ տրամադրությունը: Հասկանալի է, որ այն մարդիկ, ովքեր խնդիրներ չունեն, սեքսից ավելի շատ հաճույք են ստանում։
Եվս մեկ հետաքրքիր բացահայտում. սեքսի որակը բարելավվում է փորձառության հետ: Սա հատկապես վերաբերում է այն զույգերին, ովքեր երկար ժամանակ միասին են: Նրանք կարող են իրենց ավելի հանգիստ զգալ միմյանց հետ, ինչը թույլ է տալիս ավելի շատ հաճույք ստանալ գործընթացից:
14-03-2025 11:34 «Սպիտակաձյունիկ» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան կկայանա առանց ավանդական կարմիր գորգի և մամուլի՝ մի շարք սկանդալների ֆոնին։ Disney-ը կսահմանափակվի փակ շնորհանդեսով՝ առաջատար դերասանուհիներ Ռեյչել Զեգլերի և Գալ Գադոտի մասնակցությամբ, հայտնում է Variety-ն։ Բացի այդ, չեղարկվել է լոնդոնյան պրեմիերան Լեսթերի հրապարակում, որը պետք է կայանար մարտի սկզբին։ Առաջին ցուցադրությունը՝ դարձյալ առանց լրատվամիջոցների մասնակցության, տեղի է ունեցել Իսպանիայում։
14-03-2025 11:31 Հայտնի է դարձել, որ Balenciaga-ի նախկին կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան նշանակվել է Gucci-ի ղեկավար, որը կփոխարինի Սաբատո դե Սառնոյին, ով փետրվարի սկզբին լքել է նորաձեւության տունը։ Որոշումը վրդովմունք է առաջացրել սոցցանցերում՝ օգտատերերը հիշում են Balenciaga-ի գովազդային արշավի շուրջ 2022 թվականի սկանդալը: Հանրությունը մտավախություն ունի, որ դիզայները կարող է կրկնել անցյալի սխալները, ինչը բացասաբար կանդրադառնա իտալական նորաձեւության տան հեղինակության վրա։
14-03-2025 11:26 Ամերիկացի սննդաբանները մշակել են առողջ սննդի ուղեցույցներ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի կանխարգելման համար: Ըստ գիտնականների՝ երկար ու առողջ կյանք ապահովելու համար անհրաժեշտ է օրական ուտել երկու բաժին միրգ և երեք բաժին բանջարեղեն: Նրանք պարզել են, որ մրգերի և բանջարեղենի ավելի մեծ քանակությամբ օգտագործումը նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների, ներառյալ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը, որոնք վաղաժամ մահվան հիմնական պատճառներն են:
14-03-2025 11:11 Դոնաթելլա Վերսաչեն մոտ 30 տարի անց հեռանում է Versace-ի գլխավոր ստեղծագործական տնօրենի պաշտոնից։ Վերսաչեն, ով դարձել է իտալական նորաձեւության տան գլխավոր դիզայները 1997 թվականին իր ավագ եղբոր (և ապրանքանիշի հիմնադիր) Ջանի Վերսաչեի սպանությունից հետո, կդառնա ապրանքանիշի «գլխավոր դեսպանը»։ Miu Miu-ի դիզայնի և իմիջի նախկին տնօրեն Դարիո Վիտալեն ապրիլի 1-ից կդառնա Versace-ի նոր գլխավոր ստեղծագործական տնօրենը։
14-03-2025 10:20 Հոլլի Բերին կարծում է, որ դաշտանադադարը կարևոր իրադարձություն է, որը պետք է նշել: Մարտի 21-ին 58-ամյա դերասանուհին պաշտոնապես կմտնի դաշտանադադար, որը «սահմանվում է որպես 12 ամիս առանց դաշտանի»,- հայտնել է նա PIX11-ի նախկին հաղորդավար Թամսեն Ֆադալի նոր փոդքաստում: «Երբ կինը գիտակցում է, որ դաշտանադադարի մեջ է, դա շիեստա տոնելու ժամանակն է, ինչպես մենք անում ենք մեր կյանքի ցանկացած այլ կարևոր իրադարձությունների դեպքում», - ասել է Բերին:
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։