Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Pantone-ը հայտարարել է 2024-ի տարվա գույնը. եղեք թրենդային

21.11.2023

Նորաձևության աշխարհում միտումները սկսում են մղվել դեպի ապագա: Այս կանխատեսումների ամենաազդեցիկ կառույցներից մեկը Pantone ինստիտուտն է, որը հայտարարել է 2024 թվականի գույնը։ Այս գեղեցիկ և հաճելի երանգը կարող եք կրել արդեն այսօր։

Pantone ինստիտուտը երկար տարիներ առաջատարն է միտումների կանխատեսման ոլորտում: Նրա կանխատեսումներից օգտվում են նորաձեւության եւ դիզայնի աշխարհի խոշորագույն բրենդները՝ անկախ շուկայի այն հատվածից, որտեղ նրանք գործում են։ Գործակալությունը հայտնի է նրանով, որ նախապես կանխատեսումներ է անում։ Ինչպե՞ս է դա հնարավոր:

Մշտապես հետևելով մշակութային շարժումներին, սոցիալական մեդիաներին, արտադրանքի նորարարությանը, դիզայնի տեսլականին, մարքեթինգի և գնումների միտումներին՝ Pantone-ն կարողանում է է կանխատեսել ապագա նորաձևության միտումները:

Apricot Crush-ն այն գույնն է, որն ամենանորաձևն է լինելու 2024 թվականին

600x400

Pantone ինստիտուտը և դիզայներները միակարծիք են, որ 2024 թվականի գույնը լինելու է Apricot Crush-ի նուրբ նարնջագույն-դեղձագույն երանգը:

Մասնագետներն այս երանգն անվանում են «թարմացնող և աշխուժացնող», և, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ դա ճիշտ է:

600x400

Բացի այդ, այն լիովին համապատասխանում է ներկայիս ժամանակներին, երբ մենք պայքարում ենք տարբեր հույզերի և ապագայի նկատմամբ անորոշության դեմ, և մեզ համար ամենակարևորը հարմարավետությունն է, ջերմությունն ու ապահովության զգացումը։ Հույսի և դրականության զարգացումը սպառողների համար դարձել է հաղթահարման հզոր մեխանիզմ: Հոգատարությունը, կապը և համայնքը 2024 թվականի այս գույնի հիմքում են:

600x400

Apricot Crush-ը՝ 2024 թվականի գույնը, կոչված է հիշեցնելու հակաօքսիդանտներով և վիտամիններով հարուստ նարնջի և դեղձի օգտակար հատկությունների մասին:

Ընդհանուր առմամբ գույնը շատ դրական է, ջերմ ու ուրախ։

600x400

Ըստ Pantone-ի՝ Apricot Crush երանգը կատարյալ է տարբեր տեսակի հագուստի համար՝ լինի դա պաշտոնական առիթների, թե տնային հանդերձանք, նրբագեղ, սպորտային, թե դրսնային հագուստ: Այս գույնը ունիվերսալ է երկու սեռերի համար էլ։

600x400

600x400

 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 593 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024
Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

40 «լեգենդար» կանայք նկարահանվել են բրիտանական Vogue-ի հրաժեշտի համարի շապիկին

09.02.2024
Թողարկվել է բրիտանական Vogue-ի վերջին շապիկը, որը պատրաստել է նախկին գլխավոր խմբագրը. դրանում նկարահանվել են 40 հերոսուհիներ

Ով է ամենակատարյալ քթով հայտնի կինը

19.01.2024
Վիրաբույժներ Ռախնա Մուրթին և Ջոնաթան Ռոսը անվանել են ամենակատարյալ քթերով հայտնի կանանց անունները։

Ռիհաննան ներքնազգեստով նոր ֆոտոշարքում է նկարահանվել

12.01.2024
Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի իր սեփական Savage x Fenty ապրանքանիշի գովազդային արշավում:

Հակաբեղմնավորիչ հաբեր և քաշի կորուստ. հնարավոր է արդյոք նիհարել

12.12.2023
Պարզենք, թե արդյոք օրալ հակաբեղմնավորիչների ընդունումը թույլ է տալիս նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Pantone-ը հայտարարել է 2024-ի տարվա գույնը. եղեք թրենդային

21.11.2023
Pantone-ի կանխատեսումներից օգտվում են նորաձեւության եւ դիզայնի աշխարհի խոշորագույն բրենդները՝ անկախ շուկայի այն հատվածից, որտեղ նրանք գործում են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-02-2024 21:59
Գիտնականներն ապացուցել են, որ կոֆեին պարունակող ցածր կալորիականությամբ ըմպելիքներ խմելը նպաստում է քաշի կորստին։ Սուրճը կարող է փոխարինել սովորական քաղցրավենիքներին, հատկապես սթրեսի ժամանակ, երբ մարդ ցանկանում է ուտել՝ իր խնդիրները հաղթահարելու համար։
20-02-2024 21:46
Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան ասել է, որ չի կարողացել լավ հարաբերություններ հաստատել բլոգեր Դավիթ Մանուկյանի (Դավա) մոր հետ։ Բուզովան նշել է, որ Դավայի ծնողը վիրավորել է իրեն և մեղադրել Մանուկյանի քրոջն իբր կաթվածի հասցնելու մեջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ նման հայտարարություններից հետո անհնար էր բարենպաստ հարաբերություններ կառուցել: 
20-02-2024 21:42
Դուբայում (ԱՄԷ) անցկացվող թենիսի WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչի հետ եւ պարտություն կրեց 6:7 (5:7), 6:3, 6:0 հաշվով։ Հաջորդ շրջանում Դոննա Վեկիչը կմրցի աշխարհի 22-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյայի հետ:
19-02-2024 10:06
Ճապոնական հետազոտության տվյալներով՝ գեր մարդիկ օգտագործելով խնձորի քացախ՝ երեք ամսում նիհարել են միջինը 1 կգ: Դիետոլոգները նշել են, որ չկան բարձրորակ գիտական ապացույցներ, որոնք կապում են խնձորի քացախի օգտագործումը քաշի կորստի հետ։ Բացի դրանից, այս միջոցը կարող է վնասել ատամի էմալը և խախտել ստամոքսի թթվի հավասարակշռությունը։
19-02-2024 09:47
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սիրով զբաղվելը կարող է հատկապես օգտակար լինել որոշակի իրավիճակներում: Գիտնականները բացատրել են, որ հուզական պոռթկումները, ինչպիսին  զայրույթն է, իմաստ ունի տրվել մարմնական հաճույքներին, քանի որ դա օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը և բարելավել սրտի առողջությունը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

LADYNEWS TV
Երգչուհի Աիդա Արամին ունկնդրին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» հեղինակային ստեղծագործությունը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.02.2024
Դիտվել է 429 անգամ
15.02.2024
Դիտվել է 248 անգամ
16.02.2024
Դիտվել է 187 անգամ
20.02.2024
Դիտվել է 39 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster